Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ աշխույժ, ուրախ, ծիծաղկուն, սիրված երեխա է եղել Արարատս։ Շատ շփվող էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արարատի մայրիկը՝ տիկին Գայանեն։ Արարատը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում։ «Մինչև իր 14 տարեկանը Արտամետ գյուղում ենք ապրել, այնուհետև տեղափոխվել ենք Նոր Հաճն քաղաք։ Բայց ուսումը շարունակել է գյուղի դպրոցում»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին յուրահատուկ սեր է ունեցել նկարչության հանդեպ։ «Սիրում էր մուլտհերոսներ նկարել։ Հաճախում էր դպրոցում գործող նկարչական խմբակը։ Դպրոցական առարկաներից ամենասիրելին «Պատմությունն» էր։ Շատ էր սիրում ընթերցել։ Իր վերջին կարդացած գիրքը՝ «Последняя сказка»-ն, նվիրեց ինձ ու մեկնեց ծառայության։ Բայց մինչ ծառայության մեկնելը, երբ Արարատս ավարտեց իններորդ դասարանը, մեկնեցինք Ռուսաստանի Դաշնություն՝ Կրասնոդար քաղաք։ Այնտեղ էր սովորում։ Արարատս ուզում էր խոհարար դառնալ։ Խոհարարությունը մանկությունից եկող սեր էր, երբ ինչ-որ բան էի պատրաստում, նա միշտ մասնակցում էր ընթացքին։ Հասկացանք, որ խոհարարությունն իրեն դուր է գալիս, նա էլ ցանկություն հայտնեց այդ ուղղությամբ շարունակել մասնագիտական կրթությունը։ Վերադարձանք Հայաստան, որ մեկնի բանակ, իսկ վերադառնալուց հետո շարունակի կրթությունը, բայց մեր կյանքն այլ ընթացք ստացավ»։

2019 թվականի հունվարի 29-ին Արարատը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Ներքին Հոռաթաղում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Իր արմատները Գետաշեն գյուղից են։ Նա փոքրուց դաստիարակվել է հայրենասիրությամբ։ Պապիկը մի տեսահոլովակ ուներ Գետաշենից, ամեն անգամ դիտելիս հուզվում էր՝ հիշելով իրենց գյուղը, Արարատս ասում էր՝ հենց մեծանամ, գնալու եմ Գետաշենն ազատագրելու։ Եվ այս հայրենասիրությամբ, ոգևորվածությամբ ծառայել է մեկ տարի և ութ ամիս։ Այդ ընթացքում եղել է լավագույն զինվոր, իր նկարը մշտապես փակցված է եղել զորամասի պատվո տախտակին։ Սիրով էր ծառայում, շատ գոհ էր։ Ամեն անգամ, երբ զանգահարում էի, միայն դրական խոսքեր էի լսում իրենից»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Արարատս մեկ անգամ զանգահարեց սեպտեմբերի 25-ին: Ասաց, որ տագնապով բարձրանում են դիրքեր։ Դրանից հետո երկու օր իր հետ կապ չենք ունեցել։ Նա մեզ ասել էր. «Մա՛մ, կապ չի լինելու, չզանգեք»։ Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմն սկսվեց, նա զանգահարեց։ Տասնմեկ անց կեսի կողմերն էր, աշխատանքի էի։ Ծիծաղելով ասաց. «Մա՛մ, չվախենաս, չլացես, ուժեղ մնացեք, իմ հետ ամեն ինչ նորմալ է, ոչ մի բան չկա։ Ես ապահով տեղում եմ»։ Բայց այդ պահին նա եղել է ամենավտանգավոր տեղում՝ Թալիշում։ Դա տղայիս վերջին զանգն էր»։

Արարատն անմահացել է սեպտեմբերի 28ին Թալիշում։ «Նշեմ՝ իր զոհվելու կոնկրետ օրը չգիտենք, բայց տեսնողներն ասում են, որ Արարատս զոհվել է սեպտեմբերի 28-ին։ Իրենց 15 հոգանոց ջոկատը Հոռաթաղից բարձրացել է դիրքեր, տղաներից չորսը զոհվել են։ Արարատը միայնակ է մնացել, կապ է հաստատել իր հրամանատարի հետ, տեղյակ պահել, որ մենակ է և միանում է Թալիշի տղաներին։ Դրանից հետո էլ իր մասին որևէ լուր չենք ունեցել»։

Արարատին ընտանիքը բավականին երկար է փնտրել։ «Ամուսինս երեք անգամ Արցախ է մեկնել, այնտեղ փնտրել իրեն, բայց ոչ մի լուր չենք կարողացել ստանալ։ Նա արդեն զոհված է եղել, բայց մենք տեղյակ չենք եղել։ Իր զորացրվելու օրվանից մի քանի օր առաջ ենք իրեն գտել։ Նա երազիս եկավ և ասաց՝ հունվարի 14-ին տուն եմ գալու։ Հենց այդ օրը երեկոյան զանգեցին ու ասացին, որ ԴՆԹ թեստով իրեն գտել են։ Իրեն փնտրելու ընթացքում երբեք չենք մտածել այն մասին, որ կարող է գերի ընկած լինել։ Իր բնավորությունն իմանալով, իրեն շատ լավ ճանաչելով՝ բոլորն էին ասում՝ նա կնախընտրի մահանալ, բայց գերի չընկնել։ Ծնող ես, հույս ունես, որ ողջ է, բայց ես նույնպես չէի ցանկանա, որ գերի ընկած լինի։ Իրեն որպես անհետ կորած էինք փնտրում, չնայած ամուսինս, երբ առաջին անգամ մեկնել է Արցախ, իրեն ասել են, որ մեր տղան զոհվել է, բայց նա դա ինձանից գաղտնի է պահել։ Գաղտնի պահեց այդ փաստը մինչև Արարատիս մարմինը գտնելը։ Երբ մարմինը չես տեսել, չես ուզում հավատալ վատագույն լուրին։ Ճիշտն ասած, մինչև հիմա էլ չենք հավատում, որ Արարատս չկա, այդ մտքի հետ հարմարվելը շատ դժվար է»։

Ապրելու ուժի մասին։ «Ուժ տվողն Արարատս դարձավ, իր վերջին խոսքերը՝ ուժեղ մնա, մա՛մ։ Փոքրուց սիրում էր հարցնել՝ մա՛մ, ես քո ի՞նչն եմ։ Միշտ ասում էի՝ դու իմ սիրտն ես։ Արձագանքում էր՝ իսկ եղբա՞յրս, պատասխանում էի՝ նա էլ իմ հոգին է, իսկ միասին դուք իմ կյանքն եք։ Մի օր էլ հարցրեց. «Մա՛մ, դու կարո՞ղ ես առանց սիրտ ապրել»։ Կարծես զգար, որ կարճ կյանք է ունենալու, հաճախ էր ասում. «Մա՛մ, այնքան եմ ուզում ապրել»։ Հիմա, երբ մտածում եմ այդ զրույցների մասին, հասկանում եմ՝ կարծես գիտեր, որ շատ կարճ է լինելու իր կյանքը։

Շատ ընկերասեր, պայծառ, ժպտերես տղա էր։ Այնքան մեծ ընկերական շրջապատ ուներ, չեմ հիշում մի օր, երբ աշխատանքից տուն մտնեի, և իր ընկերները մեր տանը չլինեին։ Նույն կերպ նաև ծառայության ընթացքում էր։ Մինչև հիմա էլ իր ծառայակից ընկերները մեզ այցելում են։ Ամեն տարի՝ հատկապես իր ծննդյան օրը, նրանք մեր տուն են գալիս, չեն մոռանում իրենց ընկերոջը»։

Հ. Գ. - Արարատ Մինասյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների և գովասանագրերի։ Հուղարկավորված է Նոր Հաճնի պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը Մենք թուրքական կողմի հետ կապեր ենք ունեցել այս թեմայով, և մենք շարունակելու ենք կապերը. Պեսկովը՝ Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգերի վաճառքի մասին Ֆրանսիայում շոգի պատճառով երկրորդ անգամ հայտարարվել է եղանակային վտшնգի կարմիր մակարդակ Օսկարակիր դերասան Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը` 88 տարեկանում