Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 հուլիսի). Ասիական ֆինանսական ճգնաժամը, օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Սպորտային լրագրողի միջազգային օր, Ղազախստան՝ Դիվանագիտական աշխատողների օր, Նորվեգիա՝ Թագավորի օր, Ուկրաինա՝ Հարկային աշխատողների օր, Ուզբեկստան՝ Զինանշանի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1729 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Կարապետ Բ Ուլնեցին։

1833– վախճանվել է բանասեր, աշխարհագրագետ, Մխիթարյան միաբանության անդամ Ղուկաս Ինճիճյանը։

1921- Թիֆլիսում սկսվել է ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի նիստը Անդրկովկասի 3 խորհրդային հանրապետությունների միջև սահմանային հարցերը լուծելու նպատակով։

1993 – վախճանվել է ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Դմիտրի Նալբանդյանը։

2001- Ստեփանակերտում սկսվել է Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի արտգործնախարարների խորհրդակցությունը։

2005- տեղի է ունեցել Հայաստանում բջջային կապի երկրորդ օպերատորի՝ «Ղ-Տելեկոմ» ընկերության «ՎիվաՍել» ապրանքանիշի շնորհանդեսը։ Առաջին զանգը կատարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

2008-Հյուսիսային պողոտա ներխուժած մոտ 20 տղամարդ վիրավորական ու սադրիչ պահվածքով հարձակվել են այնտեղ գտնվող քաղաքացիների վրա, ովքեր մասնակցել են ամենօրյա «քաղաքական զբոսանքներին»։

2010- Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելից. արդարության հաստատման սահմանագիծ» խորագրով համաժողովը։

2011-Գյումրիում մեկնարկել են ծնունդով գյումրեցի, 20-րդ դարի հայտնի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևին նվիրված օրերը։

2015- «Ո՛չ թալանին» նախաձեռնության՝ Բաղրամյան պողոտայից հեռանալուց օրեր անց՝ կեսգիշերին, պողոտայում ձևավորվել է բողոքի շարժումը համակարգող նոր խումբ։

2018-Ամուլսարի հանքավայրի գործունեության դեմ պայքարող քաղաքացիները խանգարել են «Լիդիան Արմենիա» ընկերությանը՝ շարունակել հանքի կառուցման աշխատանքները։

ԱՇԽԱՐՀ

1499 -Ամերիգո Վեսպուչին հայտնաբերել է Ամազոնի դելտան։

1566-վախճանվել է ֆրանսիացի գրող, բժիշկ, ալքիմիկ և պայծառատես Նոստրադամուսը։

1778-վախճանվել է ֆրանսիացի գրող, մտածող, երաժշտագետ, կոմպոզիտոր և բուսաբան Ժան Ժակ Ռուսոն։

1830– ստրկության համար Աֆրիկայից ԱՄՆ տեղափոխվող սևամորթները գրավել են «Ամիսթադ» նավը: Այդ դեպքերի հիման վրա ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է համանուն «Ամիսթադ» ֆիլմը։

1853- ռուսական բանակն անցել է Պրուտ գետը, սկսվել է Ղրիմի պատերազմը։

1860– հիմնադրվել է Վլադիվոստոկ քաղաքը։

1900 - Փարիզում տեղի է ունեցել Օլիմպիական 2-րդ խաղերի բացումը։

1922-ծնվել է ֆրանսիացի մոդելիեր Պիեռ Կարդենը։

1925-ծնվել է Կոնգոյի Հանրապետության առաջին վարչապետ և ազգային հերոս Պատրիս Լումումբան։

1942 –վախճանվել է «Ոսկե հորթի» և «12 աթոռի» համահեղինակ, ռուս խորհրդային գրող Եվգենի Պետրովը։

1961– ինքնասպան է եղել ամերիկացի ականավոր գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյը։

1977- վախճանվել է ամերիկացի ռուս նշանավոր գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և էնտոմոլոգ Վլադիմիր Նաբոկովը։

1990-աշխատանքն է սկսել ԽՄԿԿ XXVIII համագումարը, որը եղել է վերջինը Կոմունիստական կուսակցության պատմության մեջ։

1994– սպանվել է կոլումբիացի ֆուտբոլիստ Անդրես Էսկոբարը, որը ֆուտբոլի աշխարհի 1994 թվականի առաջնության ժամանակ դարձել էր ինքնագոլի հեղինակ։

1996 –Դնեպրոձերժինսկում տրամվայի վթարի արդյունքում զոհվել է 34 մարդ։

1997– սկսվել է Ասիական ֆինանսական ճգնաժամը։

1999 –վախճանվել է ամերիկացի գրող, «Կնքահայրը» վեպի հեղինակ Մարիո Պյուզոն։

2002– ամերիկացի Սթիվ Ֆոսետն ավարտել է օդապարիկով առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

2011-Մոնակոյում կայացել է թագաժառանգ Ալբերտ 2-րդի և Շարլին Ուիտտստոկի ամուսնությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վաշինգտոնը գործարկում է Լիբանանից Իսրայելի զորքերի մասնակի դուրսբերման ծրագիրը. ԱՄՆ-ն կստեղծի առաջին «պիլոտային գոտիները» Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանԱրմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին 4 օր Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Գազ չի լինելու․ հասցեներ «Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել 5–րդ ոլորանում. կան վիրավորներ «Փյունիկը» հաղթեց Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկին» Չինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել Իսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Քոնարակ քաղաքում երեք պայթյուն է որոտացել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել է Սեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱԱ-2026. Ֆրանսիայի եւ Մարոկկոյի մեկնարկային կազմերը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚- ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդըIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Չեխիայի նախագահը կոչ է արել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ Opel Astra-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմին 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին, 10 կիլոգրամ մարիխուանա՝ «Ֆորդ տրանզիտ»-ում. ձերբակալվածներ կան Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ Կարապետյան Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողին Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Երևանում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. վիրավոր կա Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառով Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան Մայրը դաժանորեն սպանել է 5-ամյա աղջկան. հայտնի է պատճառըԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան