Երևան, 10.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոլդովական դասեր. ինչո՞ւ չի հեռանում հայաստանյան իշխանությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանուն հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ այլևս չի կարող պահպանել իր սկզբունքներն ու համոզմունքները։ Այս որոշման նախապատմությունն ունի հստակ սոցիալ-տնտեսական և քաղաքական հիմքեր։ Մոլդովան տնտեսական ճգնաժամ է ապրում գազի և էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով, որոնք երկրում պարբերաբար բողոքի ցույցեր են առաջացնում։ Ընդդիմությունն այս ճգնաժամի համար ուղղակիորեն մեղադրում է արևմտամետ կառավարությանը, որը Ռուսաստանի հետ առճակատման ուղի է ընտրել։

Այս իրադարձությունը կարևոր նախադեպ է քաղաքական պատասխանատվության տեսանկյունից, որի համատեքստում անհնար է զուգահեռներ չանցկացնել Հայաստանի ներկայիս իրականության հետ։ Հայաստանն այսօր գտնվում է գրեթե նույն աշխարհաքաղաքական և սոցիալտնտեսական շրջափուլում։ Երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն ու ավանդական տնտեսական գործընկերների հետ հարաբերությունների սառեցումն արդեն իսկ ուղիղ ազդեցություն են ունենում ներքին կյանքի վրա։ Սակայն, ի տարբերություն Մոլդովայի վարչապետի, որն ստեղծված ճգնաժամի և հանրային դժգոհության ֆոնին նախընտրեց հեռանալ՝ իր երկիրը հետագա աղետներից զերծ պահելու համար, Հայաստանի ղեկավարությունը որդեգրել է բոլորովին այլ վարքագիծ։

Մինչ Մոլդովայում կառավարությունը քաղաքական հրաժարականով ընդունում է սեփական կուրսի ձախողումը կամ գոնե դրա հասցրած տնտեսական վնասները, Հայաստանում տնտեսական ռեալ ճգնաժամը մնում է անտեսված։ Այսօր հայաստանյան գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ խնդրի առաջ. գյուղացիների և ֆերմերների՝ ամիսների չարչարանքով ստեղծված բերքը պարզապես փչանում է ջերմոցներում։ Արտահանման շուկաների սահմանափակումները և տեղական սպառման ցածր մակարդակը ոլորտը կանգնեցրել են տոտալ վնասների առաջ։ Այս իրավիճակում կառավարությունը հայ հանրությանը և տուժած գյուղացուն ըստ էության ոչնչով չի օգնում։

Փոխարենը՝ Հայաստանի իշխանությունները հանրային օրակարգը լցնում են արտաքին գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կողմից հնչեցվող «հեռանկարային» խոստումներով։ Այդ հայտարարություններն ու վիրտուալ աջակցության ծրագրերը ներկայացվում են որպես տնտեսական այլընտրանք, սակայն իրականում դրանք որևէ կերպ չեն լուծում կոնկրետ հայ ֆերմերի բերքի իրացման և կուտակված վարկերի մարման հարցը։

Երկու երկրների քաղաքական վարքագծի համեմատությունը ցույց է տալիս, որ մի դեպքում ղեկավարը գերադասում է հեռանալ՝ պահպանելով իր սկզբունքներն ու փորձելով կայունացնել պետությունը, իսկ մյուս դեպքում՝ իշխանությունը, տնտեսական ակնհայտ ձախողումների և սեփական քաղաքացիների կրած վնասների ֆոնին, շարունակում է կառչած մնալ պաշտոններից՝ հանրությանը կերակրելով արտաքին քաղաքական պատրանքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան «Tesla»-ն, Դիլիջանի 4–րդ ոլորանից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել 5–րդ ոլորանում. կան վիրավորներ «Փյունիկը» հաղթեց Մալթայի փոխչեմպիոն «Մարսաշլոկին» Չինաստանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել Իսպանիայում ջերմային հարվածից ռուս կին է մահացել Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին Օմանի ծոցի ափին գտնվող իրանական Քոնարակ քաղաքում երեք պայթյուն է որոտացել Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ-ում բենզինը կրկին թանկացել է Սեմյոն Սլեպակովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ԱԱ-2026. Ֆրանսիայի եւ Մարոկկոյի մեկնարկային կազմերը Սոֆիա Բաղրամյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան աղջիկների կայծակնայինի բրոնզե մեդալակիր Goal-ը թարմացրել է «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտների ցանկը Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚- ՍՊԸ- ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդըIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինԳոլերի արքաների պայքարը․ Նորվեգիան և Անգլիան՝ կիսաեզրափակչի ուղեգրի համար Դատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղի կստեղծվի Չեխիայի նախագահը կոչ է արել վերսկսել բանակցությունները Ռուսաստանի հետ Opel Astra-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է Եկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան Ոսկեպարում գետից դուրս են բերել 21-ամյա տղայի մարմին 1 կիլոգրամ 108 գրամ մեթամֆետամին, 10 կիլոգրամ մարիխուանա՝ «Ֆորդ տրանզիտ»-ում. ձերբակալվածներ կան Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցեր Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ Կարապետյան Բարկոլայի ապագան անորոշ է․ «Լիվերպուլը» հետևում է Սալահի հնարավոր փոխարինողին Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել Երևանում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին Իրանը նոր հրթիռային հարվածներ է հասցրել ամերիկյան օբյեկտներին «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. վիրավոր կա Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման կարգ Լուվրը ժամանակավորապես կրճատելու է աշխատանքային ժամերը՝ ծայրահեղ շոգի պատճառով Հանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia ResourcesՎանաձորում 62-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով հատող հետիոտնի Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի Ս․ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններին «Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան «Range Rover»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավnր Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան F-16 կործանիչը վթարային վայրէջք է կատարել․ Հունաստան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան Մայրը դաժանորեն սպանել է 5-ամյա աղջկան. հայտնի է պատճառըԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՀունաստանի Զակինթոս կղզում F-16 կnրծանիչը վթшրային վայրէջք է կատարել Մեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Անհայտ անձը ներխուժել է Սկյուտարի սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատուն և վնաս է հասցրել դամբարաններինԻրանի ԶՈւ-ն hրթիռներով hարձակվել է Բահրեյնի ափերի մոտ գտնվող մի քանի ամերիկյան ռшզմանավի վրա