Երևան, 11.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես ի հայտ եկան ձեռքի ժամացույցներն, ու ինչպես դրանք դարձան «մոդայի տարր». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ավելի քան մեկ հազարամյակ մարդկությունը զբաղված է եղել տարբեր կառուցվածքի ժամացույցների ստեղծմամբ։ Ինչ մոդելներ ասես, որ չեն ստեղծվել՝ արևային, ջրի, ավազի։ 13-րդ դարի վերջում եվրոպական մայրցամաքում հայտնվել են մեխանիկական ժամացույցներ. դրանք մեծ մեխանիզմներ էին, որոնք տեղադրվում էին քաղաքային աշտարակների վրա:

Ժամանակի ընթացքում նման ժամացույցների կառուցվածքը այնքան է բարելավվել, որ դրանք սկսել են ցուցադրել նաև մոլորակների ընթացքը կամ լուսնի փուլերը։ Միակ բարդությունը վերաբերում էր ժամացույցի չափերին. դա թույլ չէր տալիս այն օգտագործել անձնական օգտագործման համար՝ որպես շարժական ժամացույց: Այդ հարցում առաջատար դարձավ Նյուրնբերգի բնակիչ գերմանացի Պետեր Հենլայնը։ 16-րդ դարի սկզբին նրան հաջողվեց ստեղծել գրպանի առաջին ժամացույցը։ Իսկ արդեն 17-րդ դարում մեկ այլ գերմանացի՝ Քրիստիան Հյուգենսը, բարելավեց այդ թանկարժեք սարքը, որը արդեն չափում էր ժամանակը մինչև 10 վայրկյան սխալով:

Ձեռքի ժամացույցի մասին առաջին հիշատակումներից մեկը կապված է թագուհի Էլիզաբեթ I-ի սիրելի Ռոբերտ Դադլիի հետ, որը նրան ներկայացրել է մի մեխանիզմ, որն անվանել է «ձեռքի ժամացույց»։ Բայց մինչև 19-րդ դարի սկիզբը նման գաղափարը մնացել է ոչ այլ ինչ, քան հազվագյուտ ոսկերչական արհեստ:

Երբ Աբրահամ-Լուիս Բրեգեն ներկայացրել է նոր արտադրանք՝ ձեռքի ժամացույց, այն ավելի շուտ կանացի ապարանջան էր հիշեցնում, որը նաև կարող էր չափել ժամանակը: Դաստակի վրա ժամացույց կրելը տասնամյակներ շարունակ դարձել է հարուստ կանանց մենաշնորհը:

Ամեն ինչ փոխվել է ոչ «մեկ ժամում», բայց բավականին արագ: Դրա պատճառը բազմաթիվ ռազմական բախումներն էին։ Արդյունաբերական հեղափոխությունը երկրների առճակատումը դարձրել է տեխնիկական հնարավորությունների մրցակցություն։ Բանակները դառնում էին ավելի ու ավելի մանևրունակ, և արդեն 1899 թվականի Բուրական երկրորդ պատերազմի մասնակիցներն են սկսել գնահատել ժամացույցները ոչ թե իրենց նրբագեղության, այլ դրանց հիմնական գործառույթի համար, այն է՝ ժամեր և րոպեներ հաշվելը:

Հասկանալի է, որ ավելորդ է խոսել ձեռքի վրա գտնվող ժամացույցի օգտագործման հեշտության մասին՝ համեմատած ավանդական գրպանի ժամացույցների հետ:

Հետաքրքիր է, որ դեռ 1880 թվականին (Կայզեր Վիլհելմ I-ի անձնական «դաբրոյով») պրագմատիկ գերմանացիները գնահատել են Կոնստան Ժիրարի գաղափարը և պատվիրել 2000 ձեռքի ժամացույց: Դրանք հատուկ նախագծված էին նավատորմի սպաների համար, և դա եղել է նման մեխանիզմների առաջին խոշոր առևտրային խմբաքանակը։

Ձեռքի ժամացույցները վերջապես և անդառնալիորեն տեղափոխվել են տղամարդկանց դաստակներ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Որոշակի ազդեցություն է ունեցել ավիացիան։ Օդաչուները, թռչելով բաց խցիկներում, ստիպված էին ոչ միայն տաք հագնվել, այլ նաև իրենց արտաքին հագուստի վրայից ժամացույցներ կրել։ Ձեռքի ժամացույցների ժողովրդականացումը վերջապես առաջին պլան է մղվել։ Ի դեպ, միաժամանակ հայտնվել են նաև թվատախտակներ, որոնց գծանշումները ռադիոակտիվ ֆոսֆորից էին, ինչը հնարավորություն էր տալիս որոշել ժամանակը անգամ լիակատար մթության մեջ՝ առանց լուսաքողարկման: Բացի այդ, ժամացույցը «ձեռք է բերել» հարվածակայուն ապակի։

20-րդ դարի 30-ական թվականներին ձեռքի ժամացույցների վաճառքն առաջին անգամ գերազանցել է գրպանի ժամացույցների վաճառքին։ Հետագայում ինժեներական առաջընթացը գնացել է առանձին բաղադրիչների բարելավման ճանապարհով, օրինակ՝ ավտոմատ լարումը և ժամացույցի ֆունկցիոնալությունը: Ժամացույցն արդեն ուներ վայրկյանաչափ, մի քանի օրացույց, զարթուցիչ և նույնիսկ այնպիսի սարքեր, ինչպիսին է, օրինակ՝ հեռավորության սանդղակը:

Ձեռքի ժամացույցների պատմության մեջ նոր դարաշրջան է բացվել քվարցային ռեզոնատորի ներդրմամբ: 1957 թվականն այն տարին էր, երբ Համիլթոնը ներկայացրել է Hamilton Electric 500-ը: Այդ մոդելի ժամացույցը դեռ սլաքով էր, սակայն մոդելն այլևս հինը չէր: Այն չուներ զսպանակ և առանձնանում էր բարձր ճշգրտությամբ։ Հետագա զարգացումը հնարավորություն է տվել ստեղծել էլեկտրոնային ժամացույցներ, որոնց վրա ժամանակը ցուցադրվում է թվային ցուցիչի վրա: Աստիճանաբար ձեռքի ժամացույցները սկսել են ժամն իմանալու դասական գործիքից վերածվել նրան, ինչ մենք այսօր անվանում ենք գաջեթներ:

Նոր հազարամյակում ձեռքի ժամացույցները վերջապես դադարել են կապված լինել միայն ճշգրիտ ժամանակի որոշման հետ և վերածվել են շարժական կայանների։ Կախված օգտատերերի նախասիրություններից՝ նրանք կարող են կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, վերահսկել առողջությունը և նույնիսկ հանդես գալ որպես անձնական մարզիչ, գնահատել և կանխատեսել եղանակը...

Իսկ եթե հաշվի առնենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ ձեռքի ժամացույցներն այլևս ժամն իմանալու ամենաառաջնային «աղբյուրը» չեն, ապա պետք է ընդունել, որ դրանք արդեն ավելի շատ հագուկապի, մոդայի յուրատեսակ տարր են դարձել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանՏղամարդը ներխուժել է նախկին կնոջ տուն և դանակահարել նրա 5-ամյա որդունԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՈ՞ր միրգն ու բանջարեղենը կարող են թանկանալ այս տարի. ինչ են կանխատեսում մասնագետներըRyanair ավիաընկերության ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կnտրվել է. կա վիրավnր Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՎլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո «Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԵթե մարդն անում է այս 6 բանը, նշանակում է՝ նա բարձր ինտելեկտ ունիՈւկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Տագանրոգի և Ազովի օբյեկտներին Ուտում է արջի պես․ ի՞նչ է ներառում Հալանդի սննդակարգը