Երևան, 16.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ մարդասեր էր իր տեսակով։ Փոքր տարիքից սկսած, երբ բակում խաղալիս տեսնում էր, որ հարևանը ծանր տոպրակներով գալիս է, վազում էր օգնելու։ Ոչ թե ես եմ իրեն նման ուղղություն տվել, այլ իր ներսում դա կար։ Հարգանք ուներ ավագների, հետո արդեն փոքրերի հանդեպ։ Շատ լավ որդի էր, թոռնիկ, շրջապատի համար՝ հրաշալի ընկեր։ Իրեն բոլորը շատ են սիրել։ Նա էլ կյանքն էր սիրում և կյանքը վայելում։ Իր հետ կարելի էր զրուցել տարբեր թեմաներից, հրաշալի, կիրթ զրուցակից էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սամվելի մայրիկը՝ տիկին Մարիաննան։

Սամվելը ծնունդով Երևանից է։ Մայրաքաղաքում են անցել նրա մանկությունը, պատանեկությունն ու ուսանողական տարիները։ Սպորտը նրա կյանքում յուրահատուկ դեր է ունեցել, սիրողական մակարդակով տարբեր սպորտաձևերի է հաճախել։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդուն ավելի հեշտ էին տրվում հումանիտար առարկաները. «Ռուսերենն էր շատ սիրում։ Նորմալ առաջադիմություն ուներ»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Սամվելն ուսումը շարունակել է Եվրոպական քոլեջում։ Մեկ տարի սովորելուց հետո տեղափոխվել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց։ «Շատ ակտիվ, մարդամոտ, շփվող տղա էր, հեշտությամբ հարմարվեց նոր միջավայրին։ Իրեն բոլորը շատ էին սիրում։ Հիմա էլ ամեն տարի Վերջին զանգին դպրոցից զանգում, մեզ հրավիրում են մասնակցելու միջոցառումներին»։

Սամվելը 21 տարեկանում է զորակոչվել ծառայության։ «Նա 2016 թվականին պետք է մեկներ բանակ, բայց դպրոցն ավարտելուց հետո անվճար հիմունքներով ընդունվեց Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի բասկետբոլի բաժինը։ 2020 թվականի օգոստոսի 13-ին զորակոչվեց ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մեղրիում։ Տղաս մտադիր էր զորացրվելուց հետո շարունակել կրթությունը իրավաբանության ֆակուլտետում։ Ցանկանում էր փաստաբան դառնալ»։

Երբ տիկին Մարիաննային հարցնում եմ բանակի և ծառայության վերաբերյալ Սամվելի վերաբերմունքի մասին, նշում է. «Սամվելն ազատություն սիրող և ոչ ռեժիմով ապրող մարդ էր։ Բայց երբ ուսումն ավարտեց, ասաց՝ գնում եմ ծառայելու։ Իմ անհանգստություններն ավելի շատ էին։ Ասեմ, որ իմ վախը ծառայության, բանակի հանդեպ Սամվելի մանկության տարիներից է եղել։ Երբ զինվոր էի տեսնում, հուզվում էի։ Անգամ, երբ հեռուստացույցով բանակին վերաբերող ֆիլմ կամ հաղորդում էր ցուցադրվում, ամուսինս կատակում էր՝ փոխեք ալիքը, հիմա Մարիաննան կհուզվի։ Չգիտեմ՝ դա կանխազգացում էր, թե ինչ, բայց այդ վախն ու անհանգստությունը կար։ Իսկ Սամվելը շատ հանգիստ մեկնեց ծառայության։ Տղաս ճնշման խնդիր ուներ, բայց դա իր համար առիթ չդարձավ, որ հետաձգի բանակ մեկնելը»։

Սեպտեմբերի 19-ին ընտանիքի անդամները ուղևորվում են Մեղրի՝ Սամվելին տեսնելու։ «Նա արդեն Մեղրիի գնդում էր։ Մինչ այդ՝ կարանտինի շրջանում, իրենց դիրքեր էին բարձրացրել, հետո տղաներին քիչ-քիչ իջեցնում էին գունդ։ Հիմա, երբ վերլուծում ենք մեր վերջին հանդիպման օրը, մտածում ենք՝ գուցե գիտեր, որ մի բան այն չի լինելու։ Նա լուրջ տղա էր, բայց, միևնույն ժամանակ, շատ կենսուրախ, աշխույժ։ Այդ երկու օրը, որ իր հետ անցկացրեցինք, Սամվելը շատ մտահոգ էր։ Իրեն երբեք այդպիսին չէինք տեսել։ Ե՛վ մենք, և՛ Սամվելը տխուր էինք, բայց ոչ մեկս չէր հասկանում, թե ինչու»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Իրենց այդ օրը գնդից դուրս են բերել, բարձրացրել դիրքեր։ Հոկտեմբերի 2-ին՝ իմ ծննդյան օրը, իր ընկերները եկան մեր տուն, ինձ շնորհավորեցին, նա էլ զանգահարեց, զրուցեցինք։ Հոկտեմբերի 3-ին զանգահարեց, ասաց, որ իրենց տանում են Արցախ. նախ՝ Սանասար (Կուբաթլու), այնուհետև՝ Ջրական։ Իր հետ ութ օր խոսել ենք, բայց նա մեկ օր չի բողոքել, ցույց չի տվել, որ թեժ կետերում է։ Զանգահարում էր, զրուցում էինք, մեզ համոզում էր, որ իրենք պատերազմական գործողություններից հեռու են։ Շատ հանգիստ էր խոսում, միշտ ասում էր՝ «սաղ տոչնի ա»։ Սա անխտիր բոլոր տղաների խոսքն էր։ Նա մեզ հանգստացնում էր, որ ապահով են, բայց ամենաթեժ կետերում է եղել»։

Սամվելն անմահացել է հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Ջրականում՝ հայտարարված առաջին հրադադարի ժամանակ։ ««Ուրալները» կանգնում են, տղաները զենք են դատարկում։ ԱԹՍ-ն ֆիքսում է և հարվածում է մի «Ուրալին»։ Տղաները, որոնք այդ պահին «Ուրալի» կողքին են եղել, վիրավորվում են կամ զոհվում։ Սամվելն ու մյուսները նետվում են օգնության։ Մի քանի հոգու դուրս են բերում այդ հատվածից և, փոխանակ մի պահ կանգ առնեն, որ ԱԹՍ-ն հեռանա, հետո մոտենան մնացած տղաներին, նորից են նետվում օգնության։ ԱԹՍ-ն կրկին հարվածում է։ Այդ օրը բավականին շատ զոհեր են ունեցել»։

Հոկտեմբերի 11-ին ընտանիքը Սամվելից լուր չի ստանում։ Փորձում է ծանոթների միջոցով տեղեկություն իմանալ, սկսում են անհանգստանալ։ Հետո պարզվում է, որ ընտանիքի մտերիմներն արդեն գիտեն Սամվելի զոհվելու բոթը։ Երկու-երեք օր հետո Սամվելն արդեն «տանն էր»։

Մայրիկը վստահ է, որ պատերազմի դաշտում Սամվելի բոլոր մտքերը եղել են ընտանիքի մասին։ «Իր ուշքն ու միտքը եղել է մեզ պաշտպանելը, ինչպես ասում են՝ անել ամեն ինչ, որ մեր մազը չծռվի։ Աննկարագրելի ծնողապաշտ էր։ Բնականաբար, հաջորդիվ իր հայրենիքն էր, իր հողը, տունը։ Նա զոհողության է գնացել հանուն իր ընտանիքի և հայրենիքի։ Այս միտքն է ապրելու ուժ տալիս։ Եվ, իհարկե, նաև աղջիկս։ Ծանրագույն օրերին ես հստակ գիտակցում էի՝ երկու երեխա ունեմ։ Եվ պետք է իմ մեջ այնքան ուժ գտնեմ, որ լինեմ աղջկաս կողքին, իրեն թիկունք լինեմ։ Աղջիկս չպետք է կրկնակի հարված ստանար։ Եղբորը կորցրել էր, մենք չէինք կարող թուլանալ և այդ կերպ նրան մի հարված էլ հասցնել։

Սամվելիցս հետո որոշեցի, որ պետք է աշխատեմ, չէի կարող տանը նստել։ Ապրում ենք, ծանր է, բարդ է, բայց ապրում ենք։ Պետք է պատվով, հարգանքով, կողքինին ձեռք մեկնելով, բարությամբ ապրենք։ Շարունակում ենք ապրել մեր առօրյայով՝ մեր խաչը կրելով, մեր ցավը մեր ընտանիքի ներսում պահելով։ Որևէ մեկին որևէ բան ապացուցելու կամ ցույց տալու կարիք չունենք»։

Հ. Գ. - Սամվել Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հայաստանի եղանակը այլևս նախկինը չէ․ ինչ է սպասվում առաջիկա տարիներինԵթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանVK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. գործադիրը 57,7 մլն դրամ է հատկացրել Զինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանԿհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mitsubishi»-ն և «Nissan Rogue»-ը, վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր Փաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա Կոստանյան2026-ի ամենավտանգավոր խաբեությունները․ ինչ նոր մեթոդներով են մարդկանց դատարկում բանկային հաշիվներըՌուսաստանը և Ուկրաինան փոխանակվել են զոհված զինվորների մարմիններով Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԳերագույն Ռադան Ուկրաինայի վարչապետի պաշտոնում ընտրել է Սերգեյ Կորեցկուն Առանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ ԿարապետյանԻտալիայում փլnւզվել է ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող դատարանի շենքը Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացելԽմիչք՝ տորֆային ճահիճների ջրով ու տորֆը բովելու միջոցով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հուլիսի). Ատոմային ռումբի առաջին հաջողված փորձարկումը. «Փաստ»Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա «Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»«Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պետական կառավարման համակարգի մի շարք մարմինների աշխատակիցներին խրախուսելու համար Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Տղամարդը տնից առևանգել է քնած 5-ամյա աղջկա և uեռական բռնnւթյան ենթարկել անտառումՆրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանՈրոշ ժամանակ գազ չի լինելու Երբ ՀՀ սահմանադրության փոփոխության հարցը լուծվի, մենք կարծում ենք, որ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի մնա. Հաջիև Գիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Ինչպես է ստացվում որ մահերը կտրուկ շատացել են. ի՞նչ է կատարվում ՀայաստանումՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի Առնվազն մինչև 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներում Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-իԱրևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ հաշվի չի առնվի Իրանի կամքը. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Երգիչ Վիգեն Հովսեփյանը և բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել ենԵվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս