Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իրաք՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Բաստիլի գրավման օր, Շվեդիա՝ Թագուհի Վիկտորիայի թագադրման օր։

ՀԱՅ–ՀԱՅԱՍՏԱՆ

1198– վախճանվել է մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, թարգմանիչ Ներսես Լամբրոնացին:

1862– ցարական իշխանությունների կողմից ձերբակալվել է Միքայել Նալբանդյանը:

1918– Անդրանիկը հրատարակել է թիվ 1 հրամանը, համաձայն որի, Նախիջևանը անցնում է Խորհրդային Ռուսաստանի կազմ, հայտարարվում է ռազմական դրություն և պահանջ է դրվում բնակչությանը՝ հանձնել զենքերը։ Նույն օրը նա նամակ է ուղարկել նաև Կովկասի հարցերով կոմիսար Ստեփան Շահումյանին։

1922 –վախճանվել է հեղափոխական բոլշևիկ Սիմոն Տեր–Պետրոսյանը (Կամո)։

1923 –ծնվել է ամերիկահայ գործարար Ռոբերտ Զիլջյանը։

1934– ծնվել է նշանավոր դրամատուրգ Ժիրայր Անանյանը («Իմ տունը քո տունը չէ», «Տաքսի, տաքսի» և այլն):

1939 –ծնվել է քանդակագործ Երվանդ Գոջաբաշյանը։

1959 –ծնվել է արվեստաբան Ռուզան Սարյանը։

1983–Բելգիայի Բրյուսել մայրաքաղաքում սեփական ավտոմեքենայում գնդակահարվել է Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը: Երեք խումբ՝ ԱՍԱԼԱ–ն, Հայկական ցեղասպանության արդարության մարտիկները և մինչ այդ անհայտ «Հայկական հեղափոխական բանակն» իրենց վրա են վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը։

2006–Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնել է, որ դիմում է ներկայացրել Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամակցելու խնդրանքով:

2011–Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը միաձայն ընտրվել է հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

2015–Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո առաջին բողոքի երթն են անցկացրել «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և մոտ 20 րոպեով փակել Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոց խաչմերուկը։

2020–տավուշյան հուլիսյան բախման ժամանակ թշնամին թիրախավորել է Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար համայնքները, իսկ Բերդ քաղաքում՝ 2 գործարան:

2021– Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում խուզարկություններ են տեղի ունեցել, առգրավվել են համակարգիչները:

2022–Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ:

2023– Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Շարժման նպատակն է եղել հասնել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը:

ԱՇԽԱՐՀ

1099 – խաչակիրները՝ Գոտֆիլդ Բուլոնսկու գլխավորությամբ, սկսել են Երուսաղեմի գրոհը և հաջորդ օրը գրավել այն։

1471 –մոսկովյան ուժերն իրենց հիմնական հարվածային ուժ խան Դանիլ յարի թաթարական այրուձիու օգնությամբ հաղթանակ են տոնել Նովգորոդյան հանրապետության նկատմամբ Շելոնյան ճակատամարտում և դրանով իսկ վերջ տվել Մեծ Նովգորոդի անկախությանը և ազատությանը։

1789– Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գրավվել է Բաստիլ ամրոցը:

1867 – Ռեդհիլլ հանքավայրում (Մեծ Բրիտանիայի Սյուրրեյ կոմսություն) Ալֆրեդ Նոբելը փորձարկել է իր ստեղծած դինամիտը։

1887 –վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1897 – Ռուսական Կայսրությունում կիրակին պաշտոնապես հայտարարվել է հանգստյան օր։

1905 –Օկլահոմայի հնդկացիները հայտարարել են հնդկական Սեկվոյա նահանգի ստեղծումը (ԱՄՆ–ի Կոնգրեսը չի ճանաչել դա)։

1918– ծնվել է շվեդ ճանաչված ռեժիսոր Ինգմար Բերգմանը («Մորու բացատը», «Ձմեռային լույս», «Ֆաննին և Ալեքսանդրը»):

1928– ծնվել է վրացի նշանավոր գրող Նոդար Դումբաձեն:

1933–մեկնարկել է Շմիդտի ղեկավարած արկտիկական արշավախումբը «Չել յուսկին» շոգենավով։

1939 –ծնվել է չեխ երգիչ (տենոր), «չեխական փոփ–երաժշտության արքա» Կարել Գոտը։

1941– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սմոլենսկի ճակատամարտում առաջին անգամ կիրառվել է «Կատյուշա» հրթիռային համակարգը:

1952 –ամերիկյան «Ջեներալ Մոտորս» ընկերությունը աշխարհում առաջին անգամ սկսել է ավտոմեքենաներում տեղադրել օդորակիչներ։

1956 –ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է պետական թոշակների մասին օրենքը։

1964– տեղի է ունեցել Ադրիանո Չելենտանոյի և Կլաուդիա Մորիի հարսանիքը:

1969– Սալվադորի և Հոնդուրասի միջև սկսվել է ֆուտբոլային պատերազմ, որի 6 օրվա ընթացքում զոհվել է մոտ 2000 մարդ, իսկ պատճառը եղել է Հոնդուրասի հավաքականի՝ Սալվադորից կրած պարտությունը:

1969 – Միացյալ Նահանգներում շրջանառությունից հանվել են 500, 1000, 5000 և 10000 դոլարանոցները։

2016 –Նիցցայում ԻԳԻԼ–ի կողմից կառավարվող ահաբեկիչը բեռնատարով մխրճվել է ամբոխի մեջ։

2017 –վախճանվել է ֆրանսիացի գրող, Անժելիկայի մասին պատմական վեպերի հեղինակ Անն Գոլոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»Մյուսները՝ հե՞չ. «Փաստ»Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ»Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն Հախվերդյանին