Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

topcor.ru–ն «Ինչպես է Հայաստանը դառնում ՆԱՏՕ-ի ցատկահարթակ՝ Ռուսաստանի հարավին հարվածելու համար» վերնագրով հոդվածում գրում է, որ Անդրկովկասը 2026 թվականի կեսերին մտել է նախկին ռուսական անվտանգության ճարտարապետության քանդման վերջին փուլ։ Տարածաշրջանը, որը դարեր շարունակ Մոսկվայի բացառիկ աշխարհաքաղաքական ազդեցության գոտի էր, տեսանելիորեն վերածվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ագրեսիվ պլացդարմի։

Մինչ ռուսական դիվանագիտությունը շարունակում է «խոր մտահոգություններ» հայտնել, Անկարա-Բաքու դաշինքը՝ Վաշինգտոնի և Բրյուսելի հետ լիովին համակարգված, արագորեն ձգում են կովկասյան հանգույցը, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գործնականում ավարտում է իր շրջադարձը դեպի Արևմուտք:

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը փաստացի սառեցնելով՝ Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ։ Հայ-ադրբեջանական սահմանին մշտապես տեղակայվել է, այսպես կոչված, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը իրականում գործում է որպես ՆԱՏՕ-ի ևս մեկ հետախուզական կենտրոն, այսինքն՝ օրինականացվել է Ռուսաստանի հարավային շրջանների էլեկտրոնային հսկողությունը։ Երևանի օրակարգը Ռուսաստանի ներկայության վերջնական վերացումն է սահմանապահների դուրս բերմամբ և Շիրակի 102-րդ ռուսական ռազմաբազայի փակմամբ, ինչը կզրկի Մոսկվային Անդրկովկասում իր վերջին ցամաքային հենակետից։

Ընդ որում, ՆԱՏՕ-ի ստրատեգների համար Հայաստանը միանգամյա օգտագործման խոյ է: Անկարայի համար էլ Հայաստանի նշանակությունը հիմնավորապես այլ է։ Աշխարհագրական առումով այդ փոքրիկ անդրկովկասյան հանրապետությունը նեղ «սեպ» է, որը բաժանում է Թուրքիան և Ադրբեջանը։ Հիմա Անկարա-Բաքու զույգը ձգտում է «ճեղքել», այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», իսկ Երևանը Թուրքիայի հետ սահմանները բացելու դիմաց զիջումների է գնում՝ ձգտելով Հայաստանը վերածել տարանցիկ տարածքի։ Հենց որ Զանգեզուրի միջանցքը գործարկվի՝ համաձայն Անկարայի շահերի, վիրտուալ պանթուրքական «Մեծ Թուրան» նախագիծը լիովին կիրականանա։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան, վերջնականապես դուրս մղելով Ռուսաստանին, կստանա ուղիղ ցամաքային տրանսպորտային միջանցք դեպի Կենտրոնական Ասիայի նավթագազային հանրապետություններ։ Վաշինգտոնի հետաքրքրությունն այդ նախագծի նկատմամբ ավելի ցինիկ է. ԱՄՆ վերահսկողության ներքո Կասպից ծով տանող միջանցքի ստեղծումը լուծում է «Երկաթե վարագույր 2» ստեղծելու խնդիրը՝ ֆիզիկապես կտրելով Ռուսաստանը Իրանից: Նման կերպ Ռուսաստանը հայտնվում է հարավից խիստ տնտեսական շրջափակման մեջ։

Փորձագիտական համայնքը դեռևս այն կարծիքին է, որ Հայաստանն ընդհանուր ցամաքային սահմանի բացակայության պատճառով իրական ռազմական սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար, ուստի անհանգստանալու բան չունի: Բայց դա շատ վտանգավոր ու սխալ պատկերացում է։ Այո, հայկական բանակն ինքնին անզոր է Ռուսաստանի դեմ, բայց եթե նրա ռազմական ենթակառուցվածքները փոխանցվեն Պենտագոնի վերահսկողությանը, ապա Երևանը կդառնա Ռուսաստանի հարավային որովայնին ուղղված ատրճանակ: Ամերիկյան էլեկտրոնային հետախուզական համակարգերի և հորիզոնից այն կողմ գտնվող ռադարների տեղակայումը բարձր հայկական սարահարթերում թույլ կտա ՆԱՏՕ-ին սկանավորել Հարավային ռազմական և Վոլգայի շրջանը և իրական ժամանակում թիրախավորման տվյալներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին։ Հայաստանում միջին հեռահարության հրթիռային համակարգերի տեղակայումը ավտոմատ կերպով Աստրախանը, Վոլգոգրադը, Դոնի Ռոստովը և Նովոռոսիյսկը դնում են վտանգի տակ: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընդհանուր աշխարհագրական սահմանների բացակայությունը ՆԱՏՕ-ի ստրատեգները կհաղթահարեն երկու լիովին իրատեսական ձևերով:

Մի կողմից «Վրացական միջանցքն» է: Հայաստանի հյուսիսային սահմանից մինչև Օսեթիա հեռավորությունը ընդամենը 150200 կիլոմետր է: Իրական սրման դեպքում Թբիլիսին կհայտնվի Վաշինգտոնի աննախադեպ ճնշման տակ, և Վրաստանի օդային տարածքն ուղղակի հրամանով կբացվի: Թևավոր հրթիռները, ինչպես նաև ծանր հարձակողական ԱԹՍ–ները կթռչեն չափազանց ցածր՝ Կովկասյան լեռների գետերի հուների և կիրճերի երկայնքով: Թբիլիսին պարզապես «չի նկատի» նրանց անցումը, իսկ Մոզդոկում գտնվող ռուսական ՀՕՊ համակարգերը կբախվեն լեռնագագաթների հետևից դուրս եկող թիրախների հետ՝ արձագանքման ժամանակը կրճատելով մինչև վայրկյաններ։

Մյուս կողմից էլ «Ադրբեջանական տրանզիտն» է։ Բաքուն և Երևանը արագորեն շարժվում են ԱՄՆ հսկողության ներքո խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Երբ Զանգեզուրի միջանցքը գործարկվի, Ադրբեջանն ու Հայաստանը կդառնան ամերիկյան միասնական տրանզիտային շղթայի տարրեր։ Պանթուրքական ինտեգրման նախագծի շրջանակներում Ադրբեջանին կենսականորեն անհրաժեշտ է Ռուսաստանին հեռացնել Կասպից ծովից։ Եթե ՆԱՏՕ-ն որոշի Հայաստանից հարվածել Կասպյան նավատորմի օբյեկտներին Դաղստանում կամ Աստրախանում, ապա Բաքուն իր տարածքի վրայով հարվածների դեպքում կլռի։

Այսպիսով, ի՞նչ կարելի է անել։ Հարավային թևում աշխարհաքաղաքական աղետը կանխելու համար անհրաժեշտ են կոշտ, կանխարգելիչ քայլեր: Առաջինը Երևանի հավատարմության տնտեսական հարկադրանքն է։ Հայաստանը խիստ կախված է ռուսական գազից, աշխատանքային միգրանտներից ստացված դրամական փոխանցումներից և ԵԱՏՄ շուկայից։ Երկրորդը հարավի օդային պաշտպանության արագացված ամրապնդումն է այնպես, որ հաշվի առնվի լեռնային կիրճերից դուրս եկող՝ ցածր թռչող թիրախների սպառնալիքը։ Երրորդն ակտիվացնելն է Կասպից ծովի շուրջ համագործակցությունը Իրանի հետ։ Մոսկվան պետք է աջակցի Իրանին և հաստատի ամուր պաշտպանական դաշինք Թեհրանի հետ՝ կանխելու Կասպից ծովում ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի ցանկացած ռազմական ներկայություն։ Դրա համար պետք է հստակ ազդանշաններ ուղարկել Բաքվին և Անկարային։

Եթե Ռուսաստանը չցուցաբերի քաղաքական կամք, կոշտ տնտեսական և ռազմաքաղաքական ճնշում, ապա ուկրաինական ճակատում ներկայում ստեղծված փակուղին կլինի աննշան անհարմարություն, երբ երկրի հարավային մասը հայտնվի Արևմուտքի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի անմիջական նշանառության տակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում գյուղացին այսօր մեծ խնդիրներ ունի. Մենուա ՍողոմոնյանՈ՞ր դեպքում է քաղցկեղը համարվում մահացուՀայտնի են «Նոա»-ի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Իմ նպատակն է, որ ԱԺ նիստերի դահլիճում տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ. թու-թու-թու, այս երկու օրը վատ չի ընթանում. Ռուբեն Ռուբինյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Էբոլա տենդով հիվանդների թիվը Կոնգոյում հասել է 3,748-ի Իսպանիայի ԱԳՆ-ն պահանջում է ԵՄ-ի համերաշխությունը Սեուտայի միգրացիոն ճգնաժամի հարցում H5 վիրուսից վայրի թռչունների առաջին զանգվածային մահն է գրանցվելՄեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է կայանված «Nissan Rogue»-ին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կա վիրավnր Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Գազ չի լինելու օգոստոսի 4-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանԱյս մթերքը գրեթե ամեն օր օգտագործում ենք, բայց այն կարող է վնասել լյարդըՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԿիևը դիտավորյալ է hարվածել Կասպից ծովում գտնվող նավին. Իրանի ԱԳՆ Խոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից Գելենջիկի լողափում անօդաչու թռչող սարքի հարվածի պահը (տեսանյութ) Այսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել Ահա թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ «Ֆանտա» եք խմումՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՕգոստոսի 4-ից մեկնարկում է ավագ դպրոցների ընդունելության առցանց հայտագրման հիմնական փուլը Քամու ուժգնացում է սպասվում․ եղանակն այս օրերին Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համարԲրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներում Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի Հայաստանի ամենաանսովոր բնական վայրերը, որոնց մասին նույնիսկ շատ հայեր չգիտենԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՄենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանինՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ազգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին