Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Դանիա՝ Իստեդյան ճակատամարտի օր, Իսպանիա՝ Գալիսիի օր, Թունիս՝ Հանրապետության օր, Պուերտո- Ռիկո՝ Սահմանադրության օր, Հայաստան՝ Արմավիր քաղաքի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

373– վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծ-ը՝ Հայ առաքելական եկեղեցու տոնելի սրբերից մեկը:

1897– Հայ հեղափոխական դաշնակցության կողմից կազմակերպվել է Խանասորի արշավանքը: Հայ ազատամարտիկները հարձակվել են քրդական մազրիկ ցեղախմբի վրա և կոտորել նրանց մեծ մասին՝ խնայելով կանանց ու երեխաներին: Պատճառն այն էր, որ 1896-ին քուրդ մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանության ժամանակ սպանել էր հայ մարտիկների: Այսպիսով, հասնելով հաղթանակի՝ հայ ֆիդայիները վերացրին մազրիկ ցե ղախմբի ազդեցությու նը Վան ի շրջանում։

1919-Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հայերը պարտություն են կրել Շախտախտում և Նորաշենում, ինչը Նախիջևանի հայկական կայազորին դրել է դժվար դրության մեջ, և գեներալ Շելկովնիկյանը ստիպված նահանջել է դեպի լեռնային Մարտիրոս գյուղ։

1922– «Նեմեսիս» գործողության շրջանակներում Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում:

1972 –վախճանվել է հայազգի խորհրդային ծաղրածու, դերասան Լեոնիդ Ենգիբարյանը:

1990-ընդունվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի» հրամանը, որի հիման վրա իրականացված 160 օպերատիվ-զինվորական գործողություններից 156-ը իրականացվել է հայաբնակ գյուղերում և քաղաքներում:

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մադագասկարի հետ։

1996– վախճանվել է ազգությամբ հայ խորհրդային նշանավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը:

1998-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ԱՄԷ-ի հետ։

2006- Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ միայնակ է մասնակցելու 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին:

2011-Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով 23 տարվա ազատազրկման է դատապարտել Օգյուն Սամաստին:

2013-Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրել է հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը:

2023- Ստեփանակերտի Վերածննդի և Երևանի Ազատության հրապարակներում տեղի են ունեցել համաժամանակյա հանրահավաքներ՝ հանուն Արցախի ապաշրջափակման և հումանիտար աղետի վերացման, հանուն ինքնորոշման իրավունքի հարգման և դրանից ցանկացած նահանջի դատապարտման:

ԱՇԽԱՐՀ

1139 –Պորտուգալիայի գրաֆ Ալֆոնս 1-ինը իրեն հայտարարել է թագավոր, Պորտուգալիան դարձել է թագավորություն:

1261 –թագավոր Միխայիլ 8-րդ Պալեոլոգը առանց կռվի գրավել է Կոստանդնուպոլիսը և հունական իշխանություն հաստատել այնտեղ: Դադարել է գոյություն ունենալ 4-րդ խաչակրաց արշավանքից հետո ստեղծված Լատինական Կայսրությունը:

1567– հիմնադրվել է Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը:

1587 –Ճապոնիայում արգելվել է քրիստոնեությունը, ճիզվիտներին առաջարկվել է 20 օրվա ընթացքում լքել երկիրը:

1593 –Հենրիխ Նավարացին ընդունել է կաթոլիկություն:

1814-անգլիացի գյուտարար Ջորջ Ստիվենսոնն իրականացրել է շոգեքարշի առաջին փորձարկումը:

1843 –վախճանվել է շոտլանդացի քիմիկոս, գյուտարար Չարլզ Մակինտոշը, որը հայտնաբերել է անջրանցիկ թիկնոցը (մակինտոշ):

1874 –ծնվել է օրգանական քիմիկոս, ակադեմիկոս Սերգեյ Լեբեդևը, որը առաջինն է մշակել էթիլ սպիրտից կաուչուկ ստանալու մեթոդը:

1909- Լուի Բլերիոն իր սեփական ձեռքերով ստեղծած ինքնաթիռով թռել է Լա-Մանշ նեղուցի վրայով:

1934-վախճանվել է ուկրաինացի անարխիստ Նեստոր Մախնոն:

1941-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական կառավարությունը հայտարարել է իր չեզոքության մասին, չնայած ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն է ցույց տվել ֆաշիստական Գերմանիային։

1941 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից Վիտեբսկում ստեղծվել է գետտո:

1943 –հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ է արվել և ձերբակալվել իտալական ֆաշիստների առաջնորդ Բենիտո Մուսսոլինին:

1944 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է հյուսիս-արևմտյան Ֆրանսիայի ազատագրման «Կոբրա» օպերացիան:

1978 –Օլդեմ քաղաքում (Անգլիա) ծնվել է արհեստական բեղմնավորմամբ ստեղծված առաջին մարդը:

1980– վախճանվել է ռուս նշանավոր երգիչ, երգահան և դերասան Վլադիմիր Վիսոցկին:

2000– Փարիզի մերձակայքում Air France ավիաընկերության «Կոնկորդ» ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 109 անձինք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»