Երևան, 11.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության կառուցվածքն ու պետական ֆինանսների կայունությունը գնահատելիս առանձնահատուկ ուշադրության է արժանի խոշոր հարկատուների գործունեությունը, քանի որ հենց այդ ընկերություններն են ձևավորում պետական բյուջեի եկամուտների զգալի մասը, ապահովում տնտեսական ակտիվության բարձր մակարդակը, խթանում ներդրումային գործընթացները, ստեղծում հազարավոր աշխատատեղեր և նպաստում երկրի երկարաժամկետ զարգացմանը։ Այդ համատեքստում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2026 թվականի հունվար-հունիս ամիսների Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը ոչ միայն հերթական վիճակագրական ամփոփագիրն է, այլև երկրի տնտեսական կառուցվածքի, արտադրական ներուժի, ֆինանսական համակարգի կենսունակության և տնտեսության զարգացման ուղղությունների յուրօրինակ արտացոլումը։

Ներկայացված տվյալները հնարավորություն են տալիս գնահատելու, թե տնտեսության որ ճյուղերն են շարունակում պահպանել առաջատար դիրքերը, որոնք են ձևավորում պետական բյուջեի հիմնական հարկային մուտքերը և ինչպիսի դեր ունեն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման գործում։

Հրապարակված ցուցանիշների համաձայն, Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցանկը վերստին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե է վճարել 41,61 միլիարդ դրամ հարկեր։ Հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 21,24 միլիարդ դրամով կամ ավելի քան 104 տոկոսով, ինչի արդյունքում ընկերությունը նորից վերադարձել է առաջին տեղ։

Սակայն այստեղ կա մեկ նրբություն: Նախ՝ ըստ էության, ԶՊՄԿՆ-ն փաստացի միշտ եղել է հարկատուների առաջատարը ուղղակի հարկերով ու ռոյալթիով: Բանն այն է, որ նախորդ մի քանի հաշվետու ժամանակաշրջանում ցանկային առաջատարությունը ստանձնած ընկերության (ընկերությունների) հիմնական հարկերի մեջ առյուծի բաժինը եղել են (հիմա էլ այդպես է) անուղղակի հարկերը, մասնավորաբար ԱԱՀ-ն (օրինակ՝ 2026 թ. հունվար-մարտին «Մոբայլ սենթրի» վճարած 21,3 մլրդ դրամ հարկից 20,3 մլրդ-ն կազմել է ԱԱՀ-ն), որը հետագայում հետ են ստանում, իսկ ահա ԶՊՄԿ-ի կողմից վճարվող հարկերում գերակշռում են անուղղակի հարկերն ու ռոյալթին, որը մնում է տնտեսության մեջ: Հիմա, քանի որ վերարտահանման քանակը էապես նվազել է, մասնավորաբար «Մոբայլ սենթրի» վճարած անուղղակի հարկերը նվազել են, և ԶՊՄԿ-ն նաև ըստ էության է վերադարձել առաջին հորիզոնական:

Այս ցուցանիշները միայն մեկ ընկերության հաջողության պատմություն չեն։ Դրանք վկայում են այն մասին, որ հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության կարևորագույն հենասյուներից մեկը՝ պահպանելով իր ազդեցությունը ինչպես արտահանման, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների ձևավորման վրա։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի համար վերածվել է ազգային տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ուղղության։ Այս ոլորտի կայուն գործունեությունը ոչ միայն արտարժութային մուտքեր է ապահովում, այլև մեծ ազդեցություն ունի պետական ֆինանսների, ներդրումային միջավայրի և մարզային զարգացման վրա։

Հայաստանի տնտեսության կայունության կարևորագույն երաշխիքներից մեկն էլ ֆինանսական համակարգն է, որի առանցքում են առևտրային բանկերը։ Եթե հանքարդյունաբերությունը կարելի է դիտարկել որպես իրական հատվածի առաջատար ճյուղ, ապա բանկային համակարգը տնտեսության ֆինանսական շրջանառության շարժիչ ուժն է։ Հենց բանկերն են ապահովում ֆինանսական միջնորդությունը, խնայողությունների վերածումը ներդրումների, բիզնեսի ֆինանսավորումը, բնակչության վարկավորումը, արտահանման և ներմուծման ֆինանսական սպասարկումը, ինչպես նաև վճարային համակարգերի անխափան գործունեությունը։

ՊԵԿ հրապարակած տվյալները վկայում են, որ Հայաստանի բանկային համակարգը շարունակում է պետության համար ապահովել բարձր հարկային բազա։ Խոշոր հարկատուների ցանկում երրորդ տեղն զբաղեցնում է Արդշինբանկը՝ պետական բյուջե վճարելով 33,6 միլիարդ դրամ հարկեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,64 միլիարդ դրամով կամ ավելի քան 20 տոկոսով։ Սա վկայում է ոչ միայն բանկի ֆինանսական հաջողությունների, այլև ամբողջ բանկային համակարգի կայունության մասին։ Վեցերորդ հորիզոնականում գտնվող Ամերիաբանկը պետական բյուջե է վճարել 22,15 միլիարդ դրամ հարկեր՝ դարձյալ նախորդ տարվա համեմատ ապահովելով աճ։ Առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են նաև Ակբա բանկը, «Ինեկոբանկը», Կոնվերս բանկը, Էվոկաբանկը, ԱյԴի բանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Հայէկոնոմբանկը, Արարատբանկը, Արմսվիսբանկը, ԱՄԻՕ բանկը, Ֆասթ բանկը։ Այս պատկերը ցույց է տալիս, որ Հայաստանի ֆինանսական համակարգը ներկայացված է խոշոր ֆինանսական հաստատություններով, որոնք ոչ միայն իրականացնում են բանկային ծառայություններ, այլև հանդիսանում են պետական բյուջեի խոշոր հարկատուներ։

Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ բանկային համակարգի հարկային նշանակությունը շատ ավելի լայն է, քան պարզապես պետական բյուջե վճարված գումարների չափը։ Բանկերը տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման հիմնական ֆինանսական գործընկերներն են։ Նրանց միջոցով ֆինանսավորվում են արդյունաբերական ձեռնարկությունները, գյուղատնտեսական ծրագրերը, փոքր և միջին բիզնեսը, բնակարանաշինությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և բազմաթիվ այլ ոլորտներ։ Որքան զարգացած և կայուն է բանկային համակարգը, այնքան մեծ են տնտեսության ներդրումային հնարավորությունները, այնքան ավելի մատչելի են դառնում ֆինանսական ռեսուրսները բիզնեսի համար և այնքան ավելի արագ են իրականացվում նոր տնտեսական նախագծերը։

Հաջորդ կարևորագույն ոլորտն, իհարկե, արդյունաբերությունն է: Պետք է նշել, որ առաջին 50 հարկատուների ցանկում արտադրողները, ինչպես միշտ, մեծ թիվ չեն կազմում. նրանց թիվը (հանքարդյունաբերությունը այս ցանկում չենք ներառում) ընդամենը 8-ն է, որից երեքը զբաղվում են ծխախոտի արտադրությամբ՝ «Գրանդ տոբակոն», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» և «Սիգարոնը»: Եվս երկուսը զբաղվում են ջրեղենի արտադրությամբ (այս բլոկն առանձնացրել ենք սննդի արտադրությունից). խոսքը «Կոկա Կոլա ՀԲՔ Արմենիայի» և «Ջերմուկ գրուպի» մասին է: Ի դեպ, վերջինիս առումով հատուկ պետք է նշել, որ եթե 2026 թ. առաջին եռամսյակում զգալի զիջել էր դիրքերը՝ հայտնվելով 93-րդ հորիզոնականում, ապա կիսամյակային տվյալներով արդեն 29-րդ հորիզոնականում է՝ վճարած 5,59 մլրդ դրամ հարկով:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի սննդի արտադրության ոլորտը, որի ներկայացուցիչները առաջին հիսնյակում երկուսն են։ Համեմատության համար նշենք, որ եթե հանքարդյունաբերությունը հիմնականում ապահովում է արտահանման եկամուտները, իսկ բանկային համակարգը՝ ֆինանսական կայունությունը, ապա սննդի արտադրությունը կապված է պետության կարևորագույն անվտանգության բաղադրիչներից մեկի՝ պարենային անվտանգության հետ։ Ժամանակակից աշխարհում պետության անկախությունը գնահատվում է ոչ միայն ռազմական կամ քաղաքական հնարավորություններով, այլև սեփական բնակչությանը որակյալ սննդամթերքով ապահովելու կարողությամբ։ Սննդի արտադրությունը Հայաստանի տնտեսության մեջ բազմաշերտ նշանակություն ունի։ Այն ապահովում է գյուղատնտեսական մթերքի վերամշակումը, խթանում է տեղական արտադրությունը, մեծացնում է ավելացված արժեքի ստեղծումը, զարգացնում է գյուղական համայնքները և ձևավորում կայուն պահանջարկ տեղական հումքի նկատմամբ։

Ուշագրավ է, որ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում սննդի արտադրության ոլորտում առաջատարները, որոնք հիսնյակում են, երկուսն են (կրկնենք՝ ջրեղենի արտադրությունը գնահատում ենք առանձին)՝ «Աթենք» մսամթերքի ընկերությունը՝ 4,35 մլրդ դրամ հարկով, և «Գրանդ քենդի» ընկերությունը՝ 4,067 մլրդ դրամ հարկով: Այս ցուցանիշները վկայում են, որ այս ընկերությունները ոչ միայն հաջողությամբ գործում են մրցակցային շուկայում, այլև կարևոր ներդրում ունեն պետական ֆինանսների ձևավորման գործում։ Հատկապես «Աթենք» ընկերության նշանակությունը գնահատելիս հարկ է հաշվի առնել մի քանի կարևոր հանգամանք։ Առաջինն այն է, որ ընկերությունը զգալիորեն ընդլայնել է իր արտադրական հզորությունները՝ Գետամեջ համայնքում հիմնադրելով նոր գործարան՝ տարածաշրջանի ամենամեծ և տեխնոլոգիապես ամենահագեցած արտադրական համալիրը: Երկրորդ՝ այն տեղական արտադրության խոշոր ներկայացուցիչ է, ինչը նպաստում է երկրի պարենային անկախության ամրապնդմանը։ Երրորդ հանգամանք կապված է նրա հետ, որ այդ ընկերությունը համագործակցում է բազմաթիվ տեղական մատակարարների և տնտեսությունների հետ՝ ձևավորելով արտադրական լայն շղթա։ Մյուս կողմից էլ՝ այս ընկերությունը ստեղծում է բազմաթիվ աշխատատեղեր ինչպես արտադրական համալիրներում, այնպես էլ վաճառքի, լոգիստիկայի, մատակարարման և սպասարկման ոլորտներում։

Իսկ ընդհանրապես, սննդի արտադրության ոլորտի զարգացումն ունի նաև սոցիալական կարևոր նշանակություն։ Այդ ոլորտում ստեղծվող յուրաքանչյուր նոր արտադրական հզորություն նշանակում է նոր աշխատատեղեր մարզերում, գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկ, երիտասարդների համար զբաղվածության հնարավորություններ և բնակչության եկամուտների աճ։ Միաժամանակ զարգանում են փաթեթավորման, տրանսպորտի, պահեստավորման, սառնարանային տնտեսությունների և լոգիստիկ ծառայությունների ոլորտները, որոնք նույնպես ստեղծում են լրացուցիչ տնտեսական ակտիվություն։

Մի խոսքով, խոշոր հարկատուների ցանկը բավականին ուշագրավ պատկեր է ի ցույց դնում: Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ապա դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2026-ի սկզբից Հայաստանում արտերկրի հարցումների հիման վրա ձերբակալվել է ՌԴ 5 քաղաքացի․ ԶախարովաԴպրոցների գնահատման նոր չափանիշներ կսահմանվեն․ ինչ փոփոխություններ են առաջարկվումԵԱՏՄ-ն 2027-ին կիրականացնի սպառողների իրավունքների պաշտպանության իրազեկման արշավՇուրջ 4600 ուսանողի վճարումների հաշվարկում 400 մլն դրամի գերավճար է առաջացելԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըՎաղը տեղի կունենա Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացների հետՄ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց ՖրանսիայինՉարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են «Chevrolet», «Գազել» և «Opel»Հրաժարական՝ Թուրքիայում ֆոնդային սկանդալի ֆոնին «Վեոլիա Ջուր»-ը շարունակում է ջրամատակարարման ենթակառուցվածքների վերակառուցումը Հայաստանի մարզերումԱնդրեասյանը և ՌԴ դեսպանը կարևորել են ՀՀ դպրոցներում ռուսերենի ուսուցման արդյունավետության բարձրացումը Պետք է պաշտպանենք Անկախության հռչակագիրը, և դրա համար անհրաժեշտ է հասարակության համախմբումը. Ավետիք ՉալաբյանԱնթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը. խոսնակ Ինչ ուտեստներ չի կարելի դնել 2027 թվականի ամանորյա սեղանինԵրևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը Արսեն Գևորգյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում Երևանում հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր․ 36-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» կոսակցության ակցիան՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Օռանժ օիլ» գազալցակայանում թերլիցքավորման դեպք է հայտնաբերվել․ գործունեությունը կասեցվել է Մեր պետությունը գտնվում է հիբրիդային պատերազմի էպիկենտրոնում. Արեգ ՍավգուլյանՄեն կուն շունը կծել և քերծել է երկու երեխայիԻտալիայում ռումբի սպառնալիքների պատճառով հարյուրավոր դպրոցներից տարհանումներ են իրականացրել Ընդդիմադիրը մարդ է. Մենուա ՍողոմոնյանՍրբուհի Գալյան, հիմա գո՞հ եք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին. կազմակերպությունը պատշաճ կերպով կարձագանքի դրան. Պեսկով Այն մաաին, թե ինչպիսի “ժողովրդավարական” և “թափանցիկ” մեթոդներով է գործող վարչախումբը պայքարում իր քաղաքական հակառակորդների հետ. Ա. ՉալաբյանՓոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գլխակեր համակարգի հերթական զոհը. Էդմոն ՄարուքյանԱբու Դաբիում բանակցությունների մասնակիցները անդրադարձել են մարդասիրական թեմային Ռուսաստանը և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ համաձայնության են եկել գերիների լայնածավալ փոխանակման շուրջ Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը ԶՊՄԿ․ հզոր արտադրություն, հազարավոր աշխատատեղեր և նշանակալի ներդրում Հայաստանի տնտեսության մեջՖասթ Բանկի քարտերը Երևանում պատվիրելիս հասանելի կլինեն 24 ժամվա ընթացքում Հիշենք, որ ժամանակին Բաքուն պատրաստ էր ընդունելու Արցախի ինքնավարությունը. Մենուա ՍողոմոնյանՊետք է գիտակցել, որ ՔՊ-ի իշխանությունը մեր երկրում հավերժ չի կարող լինել. Արմեն ՄանվելյանԻսպանիայում համընդհանուր գործադուլի պատճառով չեղարկվել է ավելի քան 200 ավիաչվերթ 47-ամյա տղամարդը էքսկավատորով ավերել է վարչական շենքըԱդրբեջանն Արցախում իրականացրել է էկոցիդ, իսկ միջազգային հանրությունը լռում է այդ մասին. Աննա ԿոստանյանՔննարկվել են Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները ԵՄ դեսպանը պատգամավորների հետ հանդիպմանը հայտնել է, որ մտահոգված է հայաստանյան բանտերի վիճակով. Հարություն ՀարությունյանԱբու Դաբիում ավարտվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները ԱՄՆ-ը վկայակոչում է «Բոլոր ռnւմբերի մայրը»՝ uպառնալիքների միջոցով դիվանագիտություն վարելու համար. ո՞վ է uպառնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը. Փեզեշքիան «Գեղամ Նազարյա՛ն, ձայնդ կտրի՛ր․ չծախվող ապրանք չկա, քեզ ինչքանո՞վ առան». պահեստազորի սպաՖիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիան և Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հիմնադրում են «Ոսկե վարդ» ամենամյա միջազգային կինոմրցանակը Տավուշում ապօրինի պահվող զենք-զինամթերք, լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներ են հայտնաբերվել Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՇենգավիթի մանկապարտեզի տարածքում բանվորները հայտնաբերել են մարդու կմախք ու ոսկորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան