Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը կարող է փոխել իր արտաքին քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը։ Կարող է խաղաղության քաղաքականություն որդեգրել՝ առանց իր նախորդ պետական շրջանը «կոնֆլիկտի Հանրապետություն» հայտարարելու։ Կարող է նոր տնտեսական ռազմավարություն ընդունել, նոր սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, նույնիսկ ամբողջությամբ վերափոխել պետական կառավարման համակարգը։ Բայց եթե խոսքը իսկապես նոր Հանրապետության մասին է, ապա այստեղ արդեն այլ չափանիշներ են գործում։

Նոր Հանրապետությունը չի կարող ծնվել միայն մեկ անձի կամքից կամ ելույթից։ Այն չի կարող ծնվել կառավարության ծրագրից։ Այն չի կարող ծնվել քաղաքական կարգախոսից։ Եվ, առավել ևս, չի կարող ծնվել Հայաստանի պատմությունը վերաիմաստավորելու միջոցով։ Հենց այստեղ է ծագում այն հարցը, որ այսօր Հայաստանի իշխանությունը պարտավոր է պատասխանել ոչ թե ընդդիմությանը, ոչ թե որևէ առանձին քաղաքական ուժի, այլ ամբողջ հասարակությանը՝ ո՞վ, ե՞րբ և ի՞նչ իրավական հիմքով որոշեց, որ մենք այլևս Երրորդ Հանրապետությունում չենք ապրում։ Որտե՞ղ է այդ սահմանագիծը։ Ո՞ր իրավական ակտով է Երրորդ Հանրապետությունն ավարտվել։ Ո՞ր հանրաքվեով է Հայաստանի ժողովուրդը որոշել, որ սկսվում է «չորրորդ հանրապետությունը»։ Որտե՞ղ է նոր Սահմանադրությունը։ Որտե՞ղ է պետական կառավարման այն նոր համակարգը, որը մեզ թույլ է տալիս ասել՝ մենք արդեն ապրում ենք այլ Հանրապետությունում։ Եթե այդ ամենը չկա, ապա ինչի՞ մասին է խոսքը։

Նոր Հանրապետությո՞ւն, թե՞ Հայաստանի Հանրապետության քաղաքական զարգացման նոր փուլ։ Սա պարզապես անվանման հարց չէ։ Սա Հայաստանի պետականության շարունակականության մասին սկզբունքային հարց է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում են «չորրորդ հանրապետություն»։ Նրա ձևակերպմամբ, Երրորդ Հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի, հակամարտության տրամաբանության» վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։ Նա իր այդ տեսլականը կապեց նաև «իրական Հայաստանի» գաղափարախոսության և կառավարության 2026–2031 թվականների ծրագրի հետ։ Այս հայտարարությունը չի կարելի պարզապես հերթական քաղաքական կարգախոս համարել։ Այն շատ ավելի խորքային հարց է առաջադրում. արդյո՞ք իշխանությունը պարզապես հայտարարում է Հայաստանի քաղաքական զարգացման նոր փուլի մասին, թե՞ փորձում է ձևակերպել Հայաստանի պետականության նոր՝ «չորրորդ հանրապետության» փուլը։

Եթե խոսքը առաջինի մասին է, ապա խնդիրը հիմնականում անվանման հարց է։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ունենալ խաղաղության նոր ռազմավարություն, նոր արտաքին քաղաքականություն և զարգացման նոր հայեցակարգ՝ մնալով նույն պետությունը։ Բայց եթե խոսքը երկրորդի մասին է, ապա իշխանությունը պետք է ներկայացնի դրա պետաիրավական հիմքը։ Որովհետև Հայաստանը կարող է փոխել իր քաղաքականությունը՝ առանց փոխելու իր պետական ինքնությունը, իսկ իր պետական կարգը կարող է փոխել միայն ժողովրդի ու Սահմանադրության միջոցով։ Սա է ամբողջ խնդրի միջուկը։ Եվ հենց այստեղ «չորրորդ հանրապետության» գաղափարը բախվում է իր առաջին լուրջ հակասությանը։ Հայաստանը չի սկսվել 2018 թվականին։ Հայաստանը չի սկսվել 2026 թվականին։ Հայաստանը չի սկսվում և ավարտվում որևէ վարչապետի իշխանության ժամկետով։ Հայաստանի պետականությունը շատ ավելի երկար պատմություն ունի, քան ցանկացած կառավարություն, կուսակցություն կամ քաղաքական գաղափարախոսություն։ Մենք ունեցել ենք Առաջին Հանրապետություն։ Մենք ունեցել ենք խորհրդային պետականության երկար ժամանակաշրջանը։ Մենք ունենք 1991 թվականին ժողովրդի կամքով վերականգնված անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Եվ այստեղ անհրաժեշտ է հիշել ամենակարևոր փաստը։ 1991 թվականի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին, ոչ թե կոնֆլիկտի։ Ժողովուրդը չի քվեարկել «կոնֆլիկտի Հանրապետության» օգտին։ Նման հարց չի եղել։ Հետևաբար այսօր Երրորդ Հանրապետության պատմական ծնունդը հետադարձաբար ներկայացնել որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք՝ նշանակում է անկախության ակտի պատմական իմաստը փոխարինել դրա հետագա ծանրագույն հետևանքներից մեկով։

Այո՛, անկախ Հայաստանը հայտնվեց Ղարաբաղյան հակամարտության և պատերազմի մեջ։ Այո՛, պատերազմը դարձավ մեր պետականության պատմության ամենացավոտ և ողբերգական էջերից մեկը։ Բայց պատերազմը Հայաստանի անկախության նպատակը չէր։ Պատերազմը պատմական հանգամանք էր, ոչ թե պետության ստեղծման գաղափարը։

Այս տարբերությունը չտեսնելը նշանակում է ամբողջ Երրորդ Հանրապետությունը նույնացնել նրա ամենածանր խնդրի հետ։ Իսկ Երրորդ Հանրապետությունը շատ ավելին էր։ Այն անկախության հանրաքվեն էր։ Այն պետականության վերականգնումն էր։ Այն Սահմանադրությունն էր։ Այն բանակի ստեղծումն էր։ Այն դիվանագիտական ծառայությունն էր։ Այն պետական ինստիտուտների ձևավորումն էր։ Այն տնտեսական և սոցիալական կյանքի նոր համակարգի ստեղծումն էր։ Այն անկախ Հայաստանում ծնված մի ամբողջ սերնդի կյանքն էր։ Այն մարդկանց աշխատանքն էր, ովքեր իրենց կյանքի տասնամյակները նվիրեցին անկախ պետության կառուցմանը։

Եվ այն մարդկանց հիշողությունն էր, ովքեր զոհվեցին՝ հավատալով, որ զոհվում են Հայաստանի համար։ Այս ամբողջ պատմությունը մեկ բառով՝ «կոնֆլիկտ» անվանելը պատմական ամբողջական նկարագրություն չէ։ Դա քաղաքական մեկնաբանություն է։ Խաղաղությունը, իհարկե, պետք է ողջունել։ Հայաստանի համար խաղաղությունը ոչ միայն ցանկալի, այլև կենսական անհրաժեշտություն է։ Եթե Հայաստանը մտնում է կայուն խաղաղության նոր փուլ, դա կարող է լինել մեր պետականության պատմության ձեռքբերումներից մեկը։ Բայց խաղաղությունը Երրորդ Հանրապետության մահվան վկայականը չէ։ Եվ եթե այսօր Հայաստանը կարողանում է առաջ շարժվել դեպի խաղաղություն, ապա այդ խաղաղությունը պետք է ներկայացվի որպես Հայաստանի պետականության զարգացման արդյունք, ոչ թե որպես նախկին Հայաստանի պատմական մեղադրական դատավճիռ։ Այստեղ էլ իշխանության համար կա շատ ավելի ազնիվ ձևակերպման հնարավորություն։ Կարելի էր ասել. «Երրորդ Հանրապետությունը մտնում է նոր՝ խաղաղության և զարգացման քաղաքական փուլ»։ Այս ձևակերպումը ոչ մեկի պատմական ինքնությունը չի ջնջում։ Բայց «չորրորդ հանրապետություն» հասկացությունը մեկ այլ իմաստ է ստեղծում։ Այն ենթադրում է, որ ինչ-որ բան ավարտվել է, և ինչ-որ նոր բան է սկսվել։ Եվ եթե այդպես է, հասարակությունն իրավունք ունի հարցնելու՝ ի՞նչն է ավարտվել։ Պետության իրավական ինքնությո՞ւնը։ Սահմանադրական համակա՞րգը։ Պետական ինստիտուտնե՞րը։ Ժողովրդի որոշո՞ւմը։ Թե՞ պարզապես իշխանության քաղաքական գնահատականը նախորդ շրջանի նկատմամբ։

Նոր Հանրապետությունը պետք է ունենա իրական պետական-իրավական բովանդակություն։ Հայաստանը չի դառնում «իրական» կամ «անիրական»՝ կախված նրանից, թե տվյալ պահին իշխանությունն ինչ քաղաքական հայեցակարգ է առաջարկում։ Այստեղ է, որ «իրական Հայաստան» և «չորրորդ հանրապետություն» հասկացությունները կարող են ստեղծել պատմական բաժանման վտանգավոր տրամաբանություն։ Որովհետև, եթե այսօր մեզ ասում են՝ «սա է իրական Հայաստանը», վաղը մեկ ուրիշ իշխանություն կարող է հայտարարել՝ «ոչ, իրական Հայաստանը սա չէ»։ Եվ այդ դեպքում Հայաստանի պատմությունը կդառնա իշխանությունների հերթափոխին համապատասխան փոխվող պատմություն։ Սա արդեն վտանգավոր է։ Որովհետև պետությունը կառավարությունից մեծ է։ Պատմությունը իշխանությունից մեծ է։ Հայաստանը իշխանությունից մեծ է։ Եվ հենց այդ պատճառով ոչ մի վարչապետ իրավունք չունի իր քաղաքական ժամանակաշրջանը վերածել Հայաստանի պատմության նոր սկզբի։ Իշխանությունները գալիս են և գնում են։ Հայաստանը մնում է։ Ըստ էության, վաղը կարող ենք հայտնվել նույն տրամաբանության մեջ, երբ յուրաքանչյուր քաղաքական իշխանություն իր գալուստը կհայտարարի որպես նոր Հանրապետության սկիզբ։

Եվ դա արդեն պետականություն չէ։ Դա քաղաքական բրենդավորում է։ Հայաստանի Հանրապետությունը չի ծնվել մեկ անձի հայտարարությամբ։ Այն չի ստեղծվել կառավարության ծրագրով։ Այն չի ստեղծվել որևէ կուսակցության գաղափարախոսությամբ։

Այն ստեղծվել է ժողովրդի կամքով, պատմությամբ, պայքարով, կորուստներով, աշխատանքով և սերունդների ներդրմամբ։ Այդ պատճառով որևէ իշխանություն իրավունք չունի Հայաստանի պատմությունը բաժանել «ճիշտ» և «սխալ» Հանրապետությունների։ Առաջին Հանրապետությունը մերն է։ Խորհրդային Հայաստանը մեր պատմությունն է։

Երրորդ Հանրապետությունը մեր անկախ պետությունն է։ Ու եթե որևէ իշխանություն կարծում է, թե կարող է իր քաղաքական ներկան դարձնել Հայաստանի պատմական սկիզբը, ապա պետք է հիշի մի պարզ ճշմարտություն. իշխանությունները գալիս են ու գնում են, քաղաքական դարաշրջանները փոխվում են, բայց Հայաստանը մնում է։ Եվ հենց դրա համար Հայաստանի պատմությունը չի կարելի վերանվանել հրամանագրով, ելույթով կամ քաղաքական կարգախոսով։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ»Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում