Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ ժամանակին, կոնկրետ 2018-ին հանրայնացվեց ԱԱԾ տնօրենի ու Փաշինյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, դա ավելին էր, քան՝ սենսացիան:

Հիշեցնենք. գաղտնալսված խոսակցությունը ի մասնավորի վերաբերում էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուն: Զրույցի բովանդակությունից ակնհայտ էր, որ անձամբ Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, մեծապես հետաքրքրված էր և գործնականում հրահանգել էր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին:

Ու, չնայած այն հանգամանքին, որ մեծ հաշվով, բոլորն էլ գիտեին՝ դա Նիկոլ Փաշինյանի հրահանգով է արվում, այդ հրահանգավորման հրապարակայնացումը հասարակական, քաղաքական ու լրատվական դաշտերում պայթած ռումբի տպավորություն թողեց:

Անցավ ընդամենը մի քանի տարի, և փաստորեն փոխվեցին ընկալումներն ու մոտեցումները: Հիմա արդեն ո՛չ նման գաղտնալսումների կարիք կա, ո՛չ էլ, առավել ևս, դրանց արտահոսքի: Ամեն ինչ արդեն լրիվ բացահայտ է արվում, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից, երբ Նիկոլ Փաշինյանը հրահանգներ է տալիս, կարգադրում, թե իրավապահ կառույցներն ու դատավորներն ինչ անեն, ում բռնեն, ինչ մեղադրանքով, ում կալանավորեն: Ճիշտ է, ինքն ասում է, հրահանգը տրվել է Հանրապետության հրապարակում 2026 թվականի հունիսի 5-ին, այսինքն՝ ԱԺ-ում պարզապես կրկնել է հրահանգը, բայց դրանից էությունը չի փոխվում: Փաստը մնում է փաստ. ինքն էլ է խոստովանում, որ ուղիղ հրահանգն է տվել:

Մյուս կողմից՝ այս հակաիրավական «վակխանալիայի» շրջածիրում հանրային առումով ամենից տխուրն ու սարսափելին այն է նաև, որ այլևս այդ ամենը որպես նորմ է ընկալվում, սովորական մի բան:

Իբր, հենց այդպես էլ պիտի լիներ: Մինչդեռ, սա արդեն, ինքնին, ոչ միայն դատաիրավական համակարգի գործառութային իմաստազրկման, այլև պետության կազմաքանդման ծրագիր կամ ընթացք է:

Հիշեցնենք. ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն, «Հայաստանի Հանրապետությունն... իրավական պետություն է»: Հա, ու դա անփոփոխելի հոդված է: Սահմանադրության հոդվածն անփոփոխելի է, բայց այ, «իրավական պետության» առումով լրջագույն ու փաստացի սպառնալիքներ կան, որոնց ազդակները գալիս են ուղղակիորեն գործադիր իշխանությունից:

Երկրորդը, ինչը միանգամից ուշադրություն է գրավում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա զավակների դեմ հետապնդումների նոր ալիքի հետ կապված, այն է, որ ամեն անգամ, երբ նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները սաստկանում են, դրան հաջորդում են Հայաստանի ու հայության համար ճակատագրական, կորստաբեր գործընթացներ, հասկանալի է՝ փաշինյանական իշխանության կատարած քայլերի հետևանքով: Ու ոչ միայն նախագահ Քոչարյանի: Այլ նկատելի գործիչների հետ կապված ևս: Առհասարակ, լայնածավալ ռեպրեսիաները հաճախ նախորդում են այս կամ այն ճակատագրական ու, ցավոք, արդեն հերթական ցնցմանը:

Ճիշտ է, Փաշինյանն արդեն տվել է Տիգրանաշենը ու ոչ միայն Տիգրանաշենը հանձնելու նախազդը, բայց դատելով Ռոբերտ Քոչարյանի դեմ այս անգամվա հարձակման լայնածավալ բնույթից, մտավախություն է ծագում, որ սպասվում են շատ ու շատ ավելի մեծ կորուստներ, քան պարզապես հանգուցային կետում գտնվող մեկ բնակավայրի ու դրանով անցնող ռազմավարական ճանապարհների հանձնումն է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Ամուսնացել է Աշոտ ՂազարյանըՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ