Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի». կամավոր Հրանտ Ջավադյանն անմահացել է հոկտեմբերի 23-ին Մարտունիում.«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«1994 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմում, 24 տարեկան եղբորս եմ կորցրել, 2020 թվականին՝ 24 տարեկան որդուս»։ Տիկին Նարինեն՝ Հրանտի մայրիկը, որդու մասին պատմությունն այսպես է սկսում։ Արցախի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում է ծնվել Հրանտը, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը։

«Չարաճճի, անհանգիստ տղա էր Հրանտս։ Ամուսինս մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Այդ ժամանակ Հրանտս սիրում էր զինվորական շորերը հագնել, միշտ նշում էր՝ մեծանամ, զինվոր եմ դառնալու։ Իր համար հայրենիքը կարևոր արժեք էր, ամեն տեղ պետք է հիշատակեր մեր հերոսներին»։ Հրանտն ութ տարի հաճախել է Սպիտակաշենի դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Մարտունու դպրոցում։ «Լավ առաջադիմություն է ունեցել։ Սիրում էր մասնակցել բոլոր միջոցառումներին, աչքի ընկնող էր իր տեսակով։ Արցախում ֆուտբոլի մրցույթների է մասնակցել»։ Դպրոցն ավարտելուց հետո Հրանտն ընդունվել է Ստեփանակերտի պետական համալսարան, բայց ուսումը կիսատ թողնելով՝ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Այնուհետև զինվորական ծառայության մեկնելու նպատակով վերադարձել է հայրենիք։ Ծառայել է Մատաղիսում։

Հրանտի ժամկետային ծառայությունը համընկել է Ապրիլ յան պատերազմի հետ։ Որպես ավագ սերժանտ՝ մասնակցել է պատերազմին, զորացրվել՝ արժանանալով պատվոգրի։ Զորացրվելուց հետո Հրանտը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Բայց 2020 թվականին կրկին որոշում է կայացրել վերադառնալ տուն՝ Արցախ։ Մայրիկն ասում է՝ չորս ամիս էր, ինչ Հրանտը հայրենիքում էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։

Հրանտն առանց վարանելու մեկնում է մարտի դաշտ։ «Ինձ հետ խոսեց՝ մա՛մ, պատերազմ է սկսվել։ Սեպտեմբերի 28-ին ներկայացավ զինկոմիսարիատ և կամավոր մեկնեց ռազմի դաշտ։ Պատերազմի օրերին եղել է տարբեր ուղղություններում։ Այդ օրն իրեն ընկերների հետ տեղափոխել են Մարտունու «Կոհակ» տեղամաս։ Չորս հրետանավորներով զոհվել են։ Հրանտս կամավոր էր Արցախից, մյուս երեք տղաները Հայաստանից էին։ Եթե իրենց չտեղափոխեին այդ հատված, հավանաբար, հիմա ողջ կլինեին։

Ամեն օր խոսել ենք։ Ասում էր. «Մա՛մ, այս պատերազմն առաջվա պատերազմի նման չէ»։ Ամեն օր զանգել է կամ հաղորդագրություն գրել։ Իր բոլոր նամակները ես պահում եմ հեռախոսիս մեջ։ Ինձ ասում էր. «Մա՛մ, եթե այս պատերազմը չկանգնեցնեն, երևի ոչ ոք ողջ չմնա»։ Երբ իրեն հորդորում էի, որ տուն գար, ես էլ էի հասկանում, որ վիճակը ծանր է, Հրանտս արձագանքում էր. «Մամ, տղեդ փախչող տղա չի, ես կզոհվեմ, բայց չեմ փախչի»։ Միշտ ասում էր՝ ես վախ չունեմ»։

Հոկտեմբերի 23-ին Մարտունիում անօդաչուի հարվածից զոհվել է Հրանտը զինակից ընկերների հետ։ «Առաջին պատերազմում տղաներն ազատագրեցին հայրենիքը, 44-օրյա պատերազմի ժամանակ մեր տղաները կյանքի գնով պահեցին մեր հողը, բայց հիմա ո՛չ մեր հայրենիքը կա, ո՛չ էլ կարողանում ենք մեր տղաներին այցի գալ։ Իր հետ կապված ամեն ինչ մնաց Արցախում, ոչինչ չկարողացա ինձ հետ բերել, անգամ իր մեդալը։ Ինձ միայն իմ հուշերը մնացին»։

Եվ այդ հուշերն են հիմա ապրեցնում տիկին Նարինեին։ «Երկու տղա և մեկ աղջիկ ունեմ։ Ինձ միշտ ասում էր. «Մա՛մ, ինչո՞ւ ես երեք երեխա ունեցել։ Ես ամուսնանալու եմ և շատ երեխաներ ունենամ»։ Հրանտս երազում էր մեծ ընտանիքի մասին։ Բարեհոգի, բարեսիրտ մարդ էր։ Ընկերասեր էր։ Իր մարտական ընկերները մինչ օրս գնում-գալիս են մեր տուն։ Իր ծննդյան և հիշատակի օրն անպայման այցելում են մեզ։ Նույն կերպ նաև իմ ծննդյան օրը, Մարտի ութին, տոնական այլ օրերին։ Դա էլ է սփոփանքի պես մի բան, որ ընկերները հիշում են բալիս։ Հաճախ եմ մտածում՝ եթե իմ տղան լավ ընկեր չլիներ, իրեն հաստատ չէին հիշի, չէին այցելի մեր տուն»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրում եմ հանուն ընտանիքիս։ Ուժ տվողը երեխաներս են։ Հպարտ եմ, որ հերոս տղա ունեմ, որ չի փախել, պաշտպանել է իրեն վստահված դիրքը։ Բայց երանի թե հիմա կողքիս լիներ...»։

Հ. Գ. - Հրանտ Ջավադյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Ամուսնացել է Աշոտ ՂազարյանըՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters