Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, եթեր հեռարձակեց տոնական, «ֆեստիվառային» համերգի տեսագրություն՝ հարուցելով հանրային վրդովմունքի մեծ ալիք: Հանրային դժգոհության ճնշման տակ Հանրային հեռուստաընկերությունը հարկադրված եղավ ներողություն խնդրել: Բայց դա չընկալվեց և չընդունվեց մեծամասնության կողմից:

Հասկանալի է, որ Հանրայինի այդ դրսևորումը բուռն արձագանք ստացավ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, հնչեցին բավականին կոշտ բնորոշումներ ու քննադատություն: Օրինակ՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բավարար չհամարեց սոսկական արձագանքը և հանդես եկավ բաց նամակ-պահանջով: Ըստ որում, պահանջը բավականին հստակ էր ձևակերպված. «Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի անհապաղ հրաժարական՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար»:

Անկասկած, շատերը, այդ թվում՝ նշված պահանջը բարձրաձայնած «ՀայաՔվեն», հրաշալի հասկանում են, որ Հ1-ի խնդրահարույց ու նման այլ դրսևորումները շատ ավելի վերևից են գալիս, իսկ «վերևից եկող» այդ կարգադրությունները կատարողներն ընդամենը «սլաքավարների» դերում են: Սակայն առնվազն ի պաշտոնե կան կոնկրետ պատասխանատուներ, և որքան էլ շատ բան շատերին պարզ լինի, տեղին է նաև նրանցից պատասխան պահանջելը:

Ի վերջո, ինչպես ցույց տվեց այս օրինակը, հանրային ակտիվությունը, հետևողականությունը, համառությունը կարող են հանգեցնել որոշ արդյունքի և երբեմն նաև հանգեցնում են: Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հ1-ի գործադիր տնօրենն ու նրա տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել: Իհարկե, սա ընդդիմադիրների պահանջի ամբողջական կատարում չէ, բայց նաև հասկանալի է, որ հրահանգով կատարվածի համար հրահանգողը աշխատանքից չէր ազատի: Չնայած, Նիկոլ Փաշինյանից դա էլ է սպասելի, եթե ինչ-որ պահի զգա, որ դա իր անձին է պետք:

Բայց սա ավելի շուտ ազդակ է ոչ թե նրանց, այլ հանրությանն ու ընդդիմադիր շրջանակներին: Ազդակ, որ ցանկացած սկզբունքային հարցում պետք է գնալ մինչև վերջ, համառել, լինել հետևողական: Ի վերջո, իշխանության սանձարձակությունների սահմանափակումն սկսվում է այն կետից, որտեղ այդ իշխանությունը տեսնում ու զգում է հակազդում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումԻսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան