Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Ներկայում համակարգչային խաղերի տեսակներն ու հնարավորություններն անսահմանափակ են, այդ ոլորտը հիմա կարելի է համարել համաշխարհային արդյունաբերության ամենազարգացող ճյուղերից մեկը: Ավելին, «գեյմերությունը» դարձել է նույնիսկ նոր մարզաձև: Իսկ ինչպե՞ս է սկսվել ամեն ինչ:

Խելացի տեխնոլոգիաները խաղային սարքի վերածելու առաջին փորձը կատարվել է դեռ հեռավոր 1952 թվականին։ Այդ ճեղքումը ամենապարզ սեղանի խաղերից մեկն էր՝ «Խաչ-զրո»՝ բջիջների հնարավոր ամենափոքր դաշտով՝ 3 x 3: Հիմա դա կարող է ծիծաղելի թվալ, բայց ժամանակին դա հեղափոխական նորամուծություն էր: Դրանից 6 տարի անց ծրագրավորողները գոհացրել են օգտատերերին նոր խաղով։ Դա «Թենիս երկուսի համար» տեսախաղն էր։ Վիրտուալ թենիսիստին պետք էր կառավարել ոչ թե քայլ առ քայլ, ինչպես նախորդ անալոգներում, այլ իրական ժամանակում։ Չնայած ֆունկցիոնալության պարզությանը, այդ խաղը դարձավ ևս մեկ առաջընթաց տեսախաղերի զարգացող աշխարհում:

 Սակայն իրական վիրտուալ պայթյունը տեղի է ունեցել միայն 1962 թվականին: DEC ընկերությունը մշակել է խաղի կարգավորիչ և PDP-1 համակարգչի հետ միասին սկսել տարածել SpaceWar խաղը՝ որպես թեստային ծրագիր: Դա արդյունքում դարձավ իրական առաջին համակարգչային խաղը, որը ժամանակին դարձավ հանրահայտ:

Այնուամենայնիվ, այն ժամանակ համակարգիչները շարունակում էին մեծ լինել ու ծանր: Դրանք դեռ այնքան հեռու էին անհատական դառնալուց... Անցավ գրեթե 10 տարի, մինչև տրանզիստորային սխեմաների վրա հիմնված կոմպակտ սարքեր հայտնվեցին: Այդ գյուտի շնորհիվ խաղը համակարգչից տեղափոխվեց գցվող մետաղադրամով աշխատող Computer Space անունով արկադային ավտոմատի։ Իսկ 1972 թվականի մայիսին ներկայացվեց Magnavox Odissey-ը` հեռուստացույցային առաջին խաղային սարքը:

Այդ պահից համակարգչային խաղերի աշխարհը սկսեց թռիչքներով և առանց սահմանների զարգացումը:

 1979 թվականին ամերիկյան Milton Bradley ընկերությունը թողարկեց առաջին գրպանային խաղային կոնսոլը, որը ներառում էր միանգամից 12 խաղ։ 1980 թվականին ճապոնական Nintendo-ն, ունենալով արդիականացված խաղերի հաշվիչ, զանգվածային արտադրության մեջ մտցրեց պարզ մոնոխրոմ կոնսուլներ մի շարք Game&Watch խաղերով: Խորհրդային Միությունում նման կոնսուլներ դարձան Elektronika-ի արտադրանքի նախատիպերը՝ «Օվկիանոսի գաղտնիքներ» և «Դե, սպասիր» խաղերը, որոնք բառացիորեն բոլորին էին գերել: Գեյմերական ոլորտի հաջորդ փուլը Tetris խաղի հայտնվելն էր 1989 թվականին:

Հետո արդեն սկսվեց ու մինչ այսօր շարունակվում է խաղային տարբեր սարքերի զարգացումը՝ այսօրվա մեծահասակներին ու երիտասարդներին հայտնի «Դենդիից» մինչև «Փլեյսթեյշն»՝ օրեցօր ավելացող ու զարգացող տասնյակ հազարավոր խաղերով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրըԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային Շիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ալիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Սա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանԵրեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում