Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագիրը, որը ներկայացվում է որպես խաղաղության ձեռքբերում, ըստ քաղաքական գործիչների և փորձագետների, իրականում պարունակում է վտանգավոր կետեր․ բացակայող սահմանային քարտեզը, պաշտպանական հնարավորությունների սահմանափակումը և «անջատողականության» ու «ծայրահեղականության» աղոտ ձևակերպումները կարող են դառնալ նոր տարածքային պահանջների, իրավական ճնշումների և անվտանգային սպառնալիքների հիմք՝ Հայաստանի և Արցախի համար։

Մինչդեռ Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են մանիպուլացնել հանրությանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների համաձայնագիրը դիվանագիտական լուրջ ձեռքբերում ներկայացնելով, մինչդեռ այն ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ, նախաստորագրված տեքստում բազմաթիվ ականներ կան։ Նախագծի հիմքում չկա քարտեզ, որը երաշխավորի Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը։ Սա բացում է անորոշության և նոր տարածքային պահանջների դուռը։ Ըստ Սուրենյանցի, 1-ին և 6-րդ հոդվածներով նշվում է փոխադարձ ճանաչման հռչակման մասին, բայց սահմանազատումը թողնված է ապագա բանակցություններին։ Այսինքն՝ «ճանաչումը» դառնում է պայմանական։ «Հոդված 7 – արգելում է երրորդ կողմի ուժերի տեղակայումը սահմանի երկայնքով։ Սա միակողմանի սահմանափակում է Հայաստանի պաշտպանական հնարավորությունները, մինչդեռ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը արդեն ունի», - նշում է քաղաքագետը՝ հավելելով, թե համաձայնագրի ևս երկու հոդվածներ՝ 8-րդն ու 9-րդը՝ «անջատողականության» ու «ծայրահեղականության» ընդհանուր ձևակերպումները լեգիտիմացնում են Բաքվում ընթացող դատավարությունը Արցախի ղեկավարության դեմ և հնարավորություն են տալիս նոր պահանջներ ներկայացնելու Հայաստանին: «Այս պայմանագիրը, առանց քարտեզի, հստակ սահմանների և անվտանգության երաշխիքների, խաղաղություն չի ապահովում, այլ իրավական ու անվտանգային նոր ռիսկեր է ստեղծում Հայաստանի համար»,- ընդգծել է Սուրենյանցը։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն էլ կարծում է, թե Վաշինգտոնում ստորագրված խայտառակ գործարքը, դրան նախորդած և հաջորդած իշխանական քարոզչամեքենայի աղմուկը գալիս են ապացուցելու, որ մեր երկրում իշխանությունը հայտնվել է գործակալական ցանցի ձեռքում, որը մաս մաս հանձնում է այն օտարներին, դիմացն ընդամենը «խաղաղության խոստումներ» ստանալով, և այդ խոստումներով իրենց դեռ միամտաբար հավատացող, թեև օր օրի պակասող քաղաքացիներին կերակրելով։ «Մեզ այլ բան չի մնում, քան հետևողական պայքարել այս գործակալակույտը իշխանությունից հեռացնելու համար»,- շեշտել է Չալաբյանը։

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը վստահ է, որ վաշինգտոնյան հռչակագիրը և դրա շրջանակում ստորագրված փաստաթղթերը ակնհայտորեն չեն կարող կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղություն ապահովել, որովհետև դա Արցախի ժողովրդի իրավունքների ու արյան հաշվին է, և բացի դրանից, նույն Ադրբեջանը, որը միջազգային բազմաթիվ հանցագործություններ կատարած կողմ է, որևէ ձևով կաշկանդված չի զգում իրեն։ «Մի կողմից խաղաղությունը համապարփակ ու ներառական չէ, չի ներառում հակամարտության բոլոր հիմնական հարցերը ու չի կարգավորում, երկրորդը՝ այս հռչակագիրը չի վերացնում հակամարտության հիմնական պատճառները, այդ թվում, օրինակ՝ հայատյացության համակարգը Ադրբեջանում», - նշել է Բեգլարյանը։ Խոսելով ռիսկերի մասին, նա ընդգծել է, որ դրանք հիմնականում կապված են արցախցիների իրավունքների և արդարության հետ․ «Սա բերելու է նրան, որ նախ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս իրավիճակը, երկրորդը՝ Ադրբեջանի իշխանություններն ու ժողովուրդը սա համարելու են որպես այսպես ասած, հաղթանակ կամ խրախուսանք իրենց համար և շարունակելու են նոր հանցագործություններ ու ոտնձգություններ անել հայերի ու Հայաստանի հանդեպ։ Դրա համար պետք է, որ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան խաղաղությունը լինի, որպեսզի ադրբեջանական կողմն էլ հասկանա, որ սկզբունքները պահպանվում են և իրենք նոր հանցագործությունների չեն կարող գնալ»։

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, թե այն, ինչ Հայաստանի իշխանությունները հորթային հրճվանքով փորձում են ներկայացնել որպես հաստատված խաղաղություն, ընդամենը Հայաստանի համաձայնությունն է Ադրբեջանի թելադրած բոլոր նվաստացուցիչ պայմաններին և Միացյալ Նահանգների հռչակված պատրաստակամությունը նպաստելու այդ պայմաններով խաղաղության հաստատմանը, ինչը, սակայն, միևնույն է դեռ շատ հեռու է խաղաղության բուն հաստատումից։ «Գործ ունենք անգամ ոչ թե մի կապիտուլյացիոն ակտի հետ, որը, թեկուզ վատ և նվաստացուցիչ պայմաններով, վերջնական խաղաղություն կհաստատեր, այլ անդադար կապիտուլյացիոն գործընթացի հետ, որի վերջը, չնայած մեր բոլոր կատարած զիջումներին, առայժմ դեռ չի երևում»,- նշել է Զուրաբյանը։

Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, որքան էլ այն փորձ է արվում ներկայացնել որպես խաղաղության սկիզբ, իրականում ավելի շատ հիշեցնում է Հայաստանի համար բացված նոր վտանգների ճանապարհային քարտեզ։ Քարտեզների, հստակ սահմանների և իրական անվտանգության երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև միակողմանի սահմանափակումները, Ադրբեջանի համար հստակ առավելություններ և խթան են ստեղծում՝ շարունակելու իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այս պայմաններում խաղաղության մասին խոստումները մնում են ոչ թե երաշխավորված քաղաքական փաստ, այլ քաղաքական մանիպուլյացիա՝ ներքին լսարանի համար, որի հետևանքները կարող են անդառնալի լինել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

Լուկաշենկոն ինձ պատմել է Մակրոնի հետ իր զրույցի մասին․ Պուտին Հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստանը Աբովյանում. լուսանկարներ Աբովյանը պետք է ապրի Երևանի նման. Նարեկ ԿարապետյանՇատ կարևոր է Ձեր խոսքը․ Կարապետյանը մշակությի գործիչներինՄարդիկ կորցրել են իրականությունը․ ԿարապետյանԱրժանապատիվ կյանք եմ խոստանում բոլորիդ․ Սամվել ԿարապետյանԱբովյանս․ ես ձեր ցավը տանեմ․ Ալիկ ԱլեքսանյանՈւժեղ Աբովյանցիների Ուժեղ ընդունելությունը. Նարեկ ԿարապետյանԹիմակիցների հետ ամփոփեցինք կատարված աշխատանքներն ու քննարկեցինք առաջիկա անելիքները․ Գագիկ ԾառուկյանՀայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Դուք ևս ակտիվ պետք է լինեք որպիսզի հասնենք հաջողության․ ԿարապետյանԱռեղծվածային մահվան դեպք Երևանում․ Արաբկիրի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին Հունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Իշխանության համար ամեն գնով կռիվ տվող Նիկոլ Փաշինյանը, ցանկացած իրադարձություն վերածում է իր նախընտրական PR-ի. Արտակ ԶաքարյանԿԳՄՍ նախարարը հայտարարություն է տարածել ԼՀԿ քարոզարշավը ՎանաձորումՀավելումների թաքնված վտանգները․ ՀՎԿԱԿ-ի զգուշացումը Ինչ են քննարկել Լուկաշենկոն և Մակրոնը Հայտնի է, թե երբ կնշվի Խաղողօրհնեքն այս տարի Եթե հայ ժողովուրդը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից և ընտրի Եվրամիությունը, չենք կարող դեմ լինել․ Լուկաշենկո Գառնի-Լանջազատ ավտոճանապարհին «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել դաշտում․ կան վիրավորներ Թուրքիայում խորտակված նավի բոլոր 110 ուղևորները փրկվել են «Ոսկե գնդակի» ֆավորիտները Եթե Հայաստանն սկսի անցում կատարել ԵՄ չափանիշներին, ապա նրա հետ ինտեգրումը օբյեկտիվորեն ստիպված կլինենք դադարեցնել․ Պուտին Կոտայքի մարզում բախվել են միրգ-բանջարեղենով բարձված «Iveco»-ն և «ԶԻԼ»-ը Գայի պողոտայում բախվել են «Toyota Camry»-ն և «Mitsubishi Airtrek»-ը․ վիրավորներն անչափահասներ են «Եվրասիա-Հայաստան»-ի հայրենասիրական մեծ միջոցառումը Սարդարապատում«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքն Աբովյան քաղաքում․ ՀայաՔվեՍամվել Կարապետյանի հանդիպումը մշակույթի գործիչների հետՄայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար ՊՍԺ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հայտացուցակը «Պոպուլիստների ժամանակը անցել է»․ Սամվել ԿարապետյանՄենք հենվելու ենք մեր երիտասարդների վրա․ Սամվել ԿարապետյանՖրանսիայից՝ անվստահությամբ. սփյուռքը երես է դարձրել Փաշինյանից«1000 դհոլ» նախագծի «Վերածնունդ» տեսահոլովակի պրեմիերան՝ հաշտության և միասնության ուղերձով 2027 թվականին Հայաստանը Կաննի կինոփառատոնում ներկայանալու է որպես Պատվո երկիր. մանրամասներ Ո՞ւր ես մեզ ուղղորդում, գնանք Ադրբեջա՞ն. Մարուքյանը՝ ՍաքունցինԳյուղացիները փակել էին Երևան–Արմավիր ավտոճանապարհը․ պատճառը՝ լոլիկի արտահանման խնդիրներն են Այդ աթոռը մեծ պատասխանատվություն է ինձ համար․ Սամվել ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Աբովյանում է«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՔանաքեռումՊատմության հիշողները իրենց թշնամիներն են․ ԿարապետյանՀայտնաբերվել է 5 կգ մարիխուանա․ երկու անձ կալանավnրվել է (տեսանյութ) Մարդկանց իրենց կարծիքը ասելու համար ձերբակալում են․ ԿարապետյանՀունիսի 3-ին՝ ժամը 16:30-ին, միացի՛ր փոփոխության քայլերթին․ Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցուց կշարժվենք դեպի Հանրապետության հրապարակ․ «Ուժեղ Հայաստան»Էդմոն Մարուքյանը պահանջում է, որ Իոաննիսյանը մինչեւ հունիսի 7-ը հրապարակային հերքում ներկայացնիՀետևողական ենք լինելու մշակույթի զարգացմանը մարզերում․ Սամվել Կարապետյան43-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել Ազատության պողոտայից․ նա ձերբակալվել է