Blog.1in.am-ը գրում է .
Վարսիվիա Գոնչարովան ծնվել է Ռուսաստանում: Նա իր հազվադեպ հիվանդության պատճառով ապրելու չնչին շանսեր ուներ: Նրա սիրտը կրծքավանդակից դուրս է՝ անմիջապես մաշկի տակ: Երբ նրա մայրը՝ Դարիան, հղի էր, բժիշկներն ասել էին, որ աղջնակը չի ապրի: Բայց ծնունդից անցել է 6 տարի, և Վարսիվիան շարունակում է պայքարել կյանքի համար՝ չնայելով ոչնչի:
Կանտրելի բնածին հիվանդությունը հանդիպում է 1 միլիոնից 1 երեխայի մոտ: Սրտից զատ, մաշկի տակ է նաև նրա ստամոքսը՝ գտնվելով որովայնից դուրս:
Մաշկի վրայից պարզ տեսանելի են աղջնակի սրտի բաբախյունները: Վերջերս նա մոր հետ մեկնել է ԱՄՆ: Այնտեղ բժիշկներն ասել են, որ առնվազն առաջիկա 2 տարիներին վիրահատություն կատարելը հակացուցված է՝ արյան բարձր ճնշման պատճառով:
Աղջնակին օգնելու համար մի քանի բարեգործական ֆոնդ է ստեղծվել: Հուսանք՝ ամեն ինչ լավ կլինի:







