Ереван, 01.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բուդկա» քանդելու մակարդակը. ավիրելն ու «փիառվելն» է նրանց մոտ լավ ստացվում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Համապետական հարցեր լուծելու համար ցանկացած իշխանություն նախ և առաջ պետք է ընդունակ լինի լուծել կենցաղային, սոցիալական, տրանսպորտային և նման այլ ոլորտային խնդիրներ: Պարզ է, որ եթե նրանք ընդունակ չեն ոլորտային ու տարածքային առումով «լոկալ» խնդիրներին լուծում տալ, ապա անիմաստ կլինի սպասումներ ունենալ, թե համապետական և գլոբալ հարցերում կարող են որևիցե հաջողություն արձանագրել։ Մեր այսօրվա իշխանությունները դրա ամենավառ վկայությունն են: Նրանք ձախողել են ամեն ինչ՝ արտաքուստ մանր թվացող հարցերից մինչև ամենագլոբալը, ամենակենսականը: Գանք այդ «մանր» հարցերին:

Այսօր երկրում կան բազմաթիվ քաղաքային, ներհամայնքային, սոցիալական և կոմունիկացիոն հարցեր, որոնք կա՛մ մնում են օդից կախված, կա՛մ էլ օրվա իշխանություններն ավելի են ծանրացնում վիճակը։ Օրինակ՝ կարող ենք դիտարկել մայրաքաղաքի երթևեկության հարցը։ Նույնիսկ տասնյակ միլիոն բնակչություն ունեցող քաղաքներում երթևեկությունն այնպես է կազմակերպվում, որ խցանումները հասնում են նվազագույնի։ Սակայն մեկ միլիոն բնակչություն ունեցող Երևանում գնալով խցանումներն ավելանում են ու ավելանում։ Երթևեկությունն ընդհանրապես պատշաճ մակարդակով չի կարգավորվում և գերկենտրոնացված է մի շարք փողոցներում։ Սակայն դա չի խանգարում, օրինակ՝ ձմռան շեմին վերականգնողական աշխատանքներ սկսել այդ փողոցներում ու ավելի կաթվածահար անել երթևեկությունը։ Քաղաքում չկա այլընտրանքային ճանապարհների ցանց, չեն գործում խելացի լուսացույցեր կամ այլ կարգավորող համակարգեր։ Բացի դրանից, ոչ միայն Հայաստանը, այլև հենց Երևանը ապակենտրոնացված չէ, իսկ կայանատեղիների (հատկապես ստորգետնյա) թիվը բավարար չէ։

Մյուս կողմից էլ՝ շատ մեծ խնդիր կա քաղաքային տրանսպորտի հետ կապված։ Մարդկանց համար քաղաքային տրանսպորտով երթևեկությունը գնալով ավելի է բարդանում, և շատ հաճախ նրանք ստիպված են լինում ժամերով սպասել կանգառում, մինչև նույնիսկ մեծ ավտոբուսներում մի կերպ խցկված կարողանան հասնել տուն կամ աշխատանքի։ Ու այս ամենն՝ այն պայմաններում, երբ իշխանությունները մեծ փիառ արշավներ էին կազմակերպում, թե նոր ավտոբուսներ են ձեռք բերել ու շարունակում են ձեռք բերել։ Բայց այդպես էլ քաղաքային տրանսպորտի հարցը ոչ միայն չի լուծվում, այլ ավելի է բարդանում, քանզի այդ փոփոխությունները համակարգված չեն, ամեն ինչ արվում է կիսատ-պռատ, ինչն այս իշխանությունների բնորոշ «գծերից» մեկն է։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անընդհատ տարբեր առիթներով փակում են ճանապարհները։ Դե, Նիկոլ Փաշինյանի ամեն մի երթևեկը նոր խցանումների պատճառ է ինքնին: Դրան գումարած՝ ամենատարբեր պատճառներով իշխանությունները փակում են ճանապարհները՝ գտնելով ամենահեշտ լուծումը մեր քաղաքացիների նյարդերի ու ժամանակի հաշվին:

Օրինակ՝ վերջերս աննկարագրելի խցանումների պատճառ էր դարձել ճանապարհների փակումը փողոցների ու շենքերի նախաամանորյա զարդարման համար։ Ընդ որում, գլխավոր ճանապարհները փակվում էին առավոտյան ժամը 9-ից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Օրերս էլ մանկական Եվրատեսիլի պատճառով ամբողջ երկու օր դադարեցվել էր մետրոպոլիտենի աշխատանքը՝ նկարահանումներ կատարելու պատրվակով։ Դեռ հարցի մի կողմն է, որ մետրոն ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որտեղ նկարահանումներ անել չի կարելի։ Բայց չէ՞ որ, եթե նույնիսկ այս իշխանությունները թքած ունեն դրա վրա, կարելի էր դա անել ժամը 23-ից հետո. ի վերջո, մետրոպոլիտենի լուսավորությունը որևէ կապ չունի ժամի հետ: Սրանք ընդամենը նեղ «կենցաղային» օրինակներ էին: Այդպիսիք ամեն քայլափոխի են, ամեն ոլորտում: Մի խոսքով, բոլոր ուղղություններով իշխանություններն իրենց առաքելությունը տապալել են, բայց կարևորն այն է, որ Հանրապետության հրապարակում պատմության թանգարանի մոտից մի կրպակ է ապամոնտաժվել։

Ու քպականները համատարած էյֆորիայի տակ մեծ աժիոտաժ են բարձրացնում, թե վերջապես քանդեցինք, ավիրեցինք այդ կառույցը, դա էր խանգարում երկրի սրընթաց առաջընթացին։ Այն, որ քաղաքի տեսքն աղճատող կառույցները և շինությունները պետք է ապամոնտաժվեն, փաստ է։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Բայց առնվազն անբարոյականություն է այսպիսի համընդհանուր PR կազմակերպել մի «բուդկայի» ապամոնտաժման հարցով, երբ աննկարագրելի խնդիրներ կան երկրում, երբ բազմաթիվ հարցեր պարզապես լուծման կարոտ են, էլ չենք խոսում գլոբալ հարցերի մասին, երբ թշնամին երկրի սահմաններում է, իսկ պետականությունը՝ վտանգված:

Բայց երևի սա զարմանալի չէ. ինչպես երևում է՝ այս իշխանությունների մոտ միայն քանդելն ու ավիրելն է ստացվում, իսկ ինչ վերաբերում է ստեղծելուն ու լուծումներ տալուն, ապա նրանք այս դեպքում գործ չունեն։ Սեփական ապաշնորհությունը ծածկելու համար միշտ էլ կարելի է գտնել փոքր «ձեռքբերում» կամ նույնիսկ դա հորինել։ Եվ նորից ակամա այս ամենը հիշեցնում է Փաշինյանի «100 փաստերի» պատմությունը, որոնցից մեկում, օրինակ՝ նշվում էր, թե կովկասյան ընձառյուծը 50 տարվա դադարից հետո վերադարձել է Տավուշի մարզ։ Դե, եթե ելնենք իշխանությունների տրամաբանությունից, ապա եթե դեռևս մեր պետությունը գոյություն ունի, ապա դա ևս մեծ ձեռքբերում է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами