Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Լա­վա­գույն հա­կազ­դե­ցու­թյու­նը Ար­ցա­խի սուբ­յեկ­տայ­նու­թյան վե­րա­բե­րյալ նոր դիս­կուրս­ներ ծա­վա­լե­լը կլի­նի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ադրբեջանի կողմից փորձ է արվում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի իմիջը բարձրացնել, որի լավագույն տարբերակը միջազգային հանրության ձեռամբ դա իրականացնելն է, ինչը որոշ չափով ստացվում է։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանի դիտարկումն է, ով թվարկում է, այսպես կոչված, ԼՂԱՀ-ի ղեկավարի հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպումները, որոնցից վերջինը Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփի հետ ունեցած հանդիպումն էր։ Նշենք, որ ավելի վաղ, այսպես կոչված, ԼՂԱՀ -ի ղեկավարի հետ հանդիպում էր ունեցել նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Հիմա մեզ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ինչու է Ադրբեջանը նման քայլերի գնում, այլ ինչպես կարող ենք չեզոքացնել կամ կանխել այդ փորձերը։ Այս առումով միջազգային հանրության կամ ԵԱՀԿ-ի կողմից, որպես այդպիսին, ճնշում բանեցնելը ռեալ չէ։ Մեր լավագույն հակազդեցությունը Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ նոր դիսկուրսներ ծավալելը կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ պետք է ապահովել այդ դիսկուրսների ակտիվությունը միջազգային ասպարեզում, նաև եվրոպական գործընկերների հետ հանդիպումների ֆոնին։

Անդրադառնալով պնդումներին, թե առանց հայկական կողմի համաձայնության համանախագահող երկրների ներկայացուցիչները չեն կարող հանդիպել վերոնշյալ համայնքի ներկայացուցչի հետ՝ փորձագետը խնդիրը մի քանի տեսանկյունից դիտարկեց՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, այս մասին պետք է ենթադրությունների դաշտում խոսենք։

Բաբայանը հակված է մտածել, որ եթե հայկական կողմից այդ հանդիպումները չեն ընդունվել, միևնույն ժամանակ չեն արժանացել նաև լուրջ ընդդիմության. «Այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը կազմակերպություն է, որը կարող է իր միջոցներով հանդիպում կազմակերպել իր երկրում հավատարմագրված դեսպանի հետ։ Գուցե հայկական կողմը համաձայնել է այս տարբերակին, բայց միայն այն առումով, որ այդ հանգամանքը որևէ կերպ չպետք է ազդի բանակցությունների օրակարգի վրա ու իրենց ներքին դաշտում մնա»։

Դիտարկելով ոչ թե դեսպանների, այլ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների հանգամանքը՝ նա նկատեց, որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ՝ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի շրջանակներում. «Նպատակը բոլոր կողմերում տիրող տրամադրությունները հասկանալն է, որ, ըստ այդմ, զեկուցեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Բայց հարցն ինչո՞ւ է այս պահին ցավոտ մեզ համար, որովհետև բացի նրանցից, այսօր կա նաև դեսպանների հանգամանքը։ Սա է պատճառը, որ այս ամենը հիմա ավելի բուռն է ընդունվում»։

Հ. Բաբայանը ներկայիս փուլի ակտիվությունն ու Ադրբեջանի նման լոբբինգը դիտարկում է հայկական կողմի հայտարարությունների համատեքստում։

«Սա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության պարզ արձագանքն է, ըստ որի՝ Արցախը բանակցային սեղան պետք է վերադառնա։ Ի տարբերություն նախորդների, նա բանակցային ռազմավարության առաջին կետ նշեց Արցախի վերադարձը։ Այս մասին նախկինում էլ էին շեշտում, բայց ռազմավարության առաջին կետը չէր։ Ադրբեջանի համար անցանկալի է Արցախի վերադարձը բանակցային սեղան, մենք էլ դեմ ենք, որ իրենց, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը որևէ կերպ մասնակցություն ունենա։ Փաստորեն, այսպիսով Ադրբեջանը փորձում է չեզոքացնել մեր փաստարկը. այսինքն, եթե Արցախը վերադառնա, թող մեր համայնքն էլ գա, եթե ոչ, ավելի լավ, մենք երկուսով կբանակցենք։ Երկու դեպքում էլ փորձում է այնպես անել, որ բանակցություններում իր պատրաստվածությունն ունենա»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հանդիպումների շուրջ հայկական կողմի արձագանքներին, մեր զրուցակիցը երկու հանգամանք առանձնացրեց. 

«Ասում են, որ դրանք որևէ կերպ չեն ազդում բանակցության վրա։ Հանրային ընկալման տեսանկյունից սա կարծես անբավարար պատասխան է. կարող է ստեղծվել տպավորություն, թե մենք ռեակտիվ պատասխանողն ենք, ու եթե այդ պատասխանողի արձագանքը թույլ է, նա մի տեսակ ստորադասվում է։ Բայց եթե մի կողմ թողնենք հանրային ընկալումները, գուցե պատասխանը չափավոր որակենք, որտեղ չկան նաև էմոցիոնալ հանգամանքներ։ 

Հանրային ընկալումների տեսանկյունից պատասխանները թույլ են, և այս առումով ԱԳՆ-ն գուցե պետք է վերանայի այդ մոտեցումը, իսկ ոչ հանրային ընկալումներից դուրս գործ ունենք չեզոք դիվանագիտական պատասխանների հետ։ Մյուս կողմից՝ եթե ենթադրենք, որ հայկական կողմի համաձայնությունը կա, ԱԳՆ-ն լավ տեղյակ է ամեն ինչից, պարզապես թաքցնում է, և մենք ուղղակի պատահական ենք իմանում այդ ամենի մասին, ապա պատասխաններն այդ ֆոնին ավելի վատն են. եթե թաքցնելու նպատակ կա, պետք է գոնե այնպես անել, որ մենք, որպես հանրություն, չլինենք ստորադասված պատասխանողի դերում, այլ խոսենք ավելի ամուր դիրքերից»։

 

Նրա խոսքով, ընդհանուր քաղաքականության ընթացքը ցույց կտա, թե «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ազդեցության բաղադրիչը ինչպիսին կլինի. «Համենայն դեպս, եթե ոչ բուն բանակցային գործընթացում, առնվազն ընկալումների առումով ներկայումս ազդում է։

Միջազգային հանրության ընկալումների մեջ մեկ-երկու դեպքը կարող է չազդել, բայց եթե հետևողական հանդիպումներ լինեն, համայնք կոչվածը այցեր կկատարի, դրա մասին գրքեր կգրվեն ու անկախ մեզնից գործոն կդառնա։ Մեր արտաքին քաղաքականության լոբբինգի հաջող աշխատանքի շնորհիվ կարող է լինել նաև հակառակը»։

Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Ն. Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին։ Նա կիսում է այն կարծիքները, համաձայն որոնց՝ Բրյուսել յան այցը ներքին հարցերով էր պայմանավորված։

«Տպավորություն էր, որ հապշտապ հանդիպումների շարան է, որը պետք էր այս պահին ու արվեց։ Ըստ էության, պատճառն այն էր, որ վերջին շրջանում հանրաքվեի հետ կապված որոշակի անհանգստություններ կան եվրոպական կառույցներում, որոնք կարող են վերածվել ոչ ձեռնտու բանաձևերի։ 

Հաշվի առնելով այդ մտահոգությունները՝ Փաշինյանի կառավարության համար կարևոր է ստանալ արևմտյան, եվրոպական ինստիտուտների «օրհնանքը», որ այնպես չլինի՝ մի օր իրեն նրանք փաստի առաջ կանգնեցնեն հենց այն աշխարհից, որի իդեալներին ու արժեհամակարգին է ձգտում»,-ասաց փորձագետը։

Նա շեշտեց, որ առհասարակ եվրոպական կառույցները կտրուկ ու հապշտապ չեն խոսում, սովորաբար խոսում են դիվանագիտական տողատակերով։

«Մինչ այս արվել են տողատակային քննադատություններ, զուգահեռաբար նշվել է, որ իշխանությունների նպատակները հասկանալի են։ Ըստ էության, եվրոպական մարմինները դեմ չեն ռեֆորմներին, պարզապես շեշտում են օրենքների, Սահմանադրության, իրավունքի ոգուն ու տառին համապատասխան լինելու պահանջը։ Իշխանությունն այդ այցերի շրջանակներում հայտարարում է, թե ընդունում է այդ ոգին ու առաջնորդվում է դրանով։ 

Բայց որոշ դեպքերում այդ ամենը հակասության մեջ է մտնում մեր օրենքների, Սահմանադրության՝ հատկապես զսպումների և հակակշիռների մեխանիզմների տեսանկյունից։ Այդուհանդերձ, կարելի է ասել, մինչ այս պահը իշխանությանը հաջողվել է գոնե չթշնամանալ վերոնշյալ ուղղության հետ, և ինչ-որ ձևով մատուցել սեփական քաղաքականությունը, որովհետև դեռ կոշտ արձագանքներ այդ կողմից չունենք»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ չբացառելով ապագայում դրանց հնարավորությունը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ուիթքոֆը և Քուշները ուրբաթ օրը կհանդիպեն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը պատրաստ է ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը 2028 թվականին. Ալիև Կրեմլը համաձայն է Ռուբիոյի այն գնահատականի հետ, որ այս պահին Ուկրաինայի հակամшրտության խաղաղ կարգավորման հեռանկարներ չկան. Պեսկով Սպասվում է շքեղ հրավառություն Հաղթանակ Զբոսայգուց Կրիշտիանուն մեր ժառանգության մի մասն է. Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Խաղաղության հասնելու միայն մեկ իրական տարբերակ կար. Փաշինյան Նյու Յորքում ICE-ի աշխատակիցը երեխայի աչքի առաջ կրակել է տղամարդու վրա NYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Մոսկվայում տասնյակ ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել. ինչ է կատարվում «Զվարթնոցում» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Խետաֆեին» թույլ չեն տալիս պայմանագիր կնքել «Ռեալի» նախկին ավագի հետ Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցըԻշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Փաշինյանն ու Փեզեշքիանը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Հայաստանի ընտրանին 108-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածունՄիջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը. Տոկաև Հայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան