Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժողովրդավարության բաստիոնում» քաղաքացու ձայնն այլևս լսելի ու կարևոր չէ. «ի՞նչ է եղել որ, ուղղակի սերունդ ենք կորցրել». «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Խանութներում, բանկերում, տարբեր տեղերում գոյացած մարդկանց հերթերը լավագույն վայրն են հասկանալու համար մարդկանց տրամադրությունները: Հենց այստեղ ես հասկանում, որ հասարակությունը միատարր չէ, որ տարակարծիք ենք ու անգամ, երբ փաստերով մեկը մյուսին սկսում է բացատրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեր երկրի հետ, այդ դեպքում անգամ որոշ մարդիկ չեն դադարում հավատալ «ապագային», որն այնքան մշուշոտ է: Բանկոմատի հերթը ձգվում է մայթի ողջ երկայնքով:

Մարդիկ առավոտյան շտապել են իրենց թոշակը ստանալու: Մոտ երեսուն հոգուց կազմված հերթին նաև ես եմ միանում՝ լսելով մարդկանց մեկնաբանություններն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում, խոստանում եմ ինքս ինձ միայն լսողի դերում լինել, չմտնել բանավեճի մեջ: Կարծիքներ եմ հավաքում՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ են ցանկանում մարդիկ, ինչպես են պատկերացնում ապագան: Հերթին վերջում միացած տղամարդն ասում է՝ «Փաշինյանը շատ համբերատար է, այդպիսին չպիտի լիներ», մի կին էլ հակադարձում է՝ «համբերատարությունն ինչ կապ ունի, մինչև հիմա սպասում եմ, թե երբ է պատժելու թալանչիներին, բայց բռնում, փողն առնում ու բոլորին բաց է թողնում, ո՞ւմ պատժեց, ոչ ոքի»:

Մյուսն էլ «հավաստի աղբյուրներից» գիտի, որ դրսից է լինելու փրկությունը, օտար մեկը գալու է իշխի Հայաստանում, բոլորին ձերբակալի ու պատժի: Դրսի վրա հույս դնող կինը, սակայն, մեզ չի վստահում կարևոր գաղտնիքը՝ իսկ որտեղի՞ց գիտի այդ տեղեկությունը: «Ոնց վստահեցի սրանց, գնացի ու ընտրեցի, ժամանակին այնքան հույսեր ունեի»,-խոստովանում է ներկաներից մեկը: Նույն միջոցին լցվում է մեկ ուրիշի համբերության բաժակը՝ «ախր, ինչպես կարելի է գնալ ու ամերիկաներում հանդիպել այն մարդկանց, որոնց Ռուսաստանն աչքով աչք չունի տեսնելու, ախր, լավ, բա էդքանը չեն հասկանո՞ւմ, չեն գիտակցո՞ւմ: Գուցե փողոց դուրս եկած մարդիկ չեն մեր փրկությունը, բայց այս անգրագիտությանը վերջ դնելու ժամանակն է»:

Լավ է, որ երբ բոլորն իրենց կարծիքն են հայտնում, մյուսները հանդուրժող են, ուշադրությամբ լսում են իրար, չնայած ակնհայտորեն համակարծիք չեն մեկը մյուսի հետ, բայց հարգում են դիմացինի կարծիքը: Այս երկար ձգվող հերթում միայն դա է ուրախացնում, չնայած տարակարծիք ենք, բայց հարգում ենք մեկս մյուսի տեսակետը: Բայց կարծիքները նաև հարցեր են ծնում: Օրինակ՝ 28 հազար դրամ թոշակ ստացող կինը ինչո՞ւ է այդքան ակնհայտորեն պաշտպանում մարդկանց, որոնք նրա կյանքում գոնե սոցիալական ապահովության տեսանկյունից որևէ փոփոխություն չբերեցին: Ուզում ես ասել՝ ախր, այդ գումարը ծախսելու ես րոպեների ընթացքում, արդյունքում, եթե միայնակ ես ու հավել յալ եկամուտ չունես, օրեր շարունակ սպասելու ես հաջորդ թոշակին: Ուզում ես համաձայնել ներկաներից մեկի հետ, որն ասում է, թե տգիտությունը կործանեց մեզ, տգիտությունը, որին լրացնող գործոն դարձավ դիտավորությունը:

Չես ուզում նաև հակադարձել՝ հիմա ձեզ անվտա՞նգ եք զգում, կարծես թե, դա նրանց համար կարևոր չէ: Գուցե Երևանում նստած մարդն այդպես էլ չի հասկանում, սեփական մաշկի վրա չի զգում սահմանների անվտանգություն ասվածը, վստահաբար չի զգում, թե ինչ ասել է ապրել Սյունիքի Ներքին Հանդում կամ էլ Շուռնուխում, որտեղ թշնամու շունչն այնքան մոտ է, ապրել Արցախում, որտեղ ամեն րոպե թշնամին կարող է ներխուժել քո տուն և ասել, որ դա իրենն է: Գուցե մենք՝ Երևանում ծվարածներս, այդպես էլ չհասկացանք սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, նրանց վախերն ու անհանգստությունները: Բայց այս դեպքում հարց պետք է տանք ինքներս մեզ՝ մենք մեր երեխայի հետ կտեղափոխվեի՞նք ապրելու Հայաստանի այն անկյունում, որը սահմանամերձ է: Եթե այս հարցին ազնվորեն կարողանայինք պատասխանել, գուցե նաև մեր պետությունն այլ լիներ:

Իսկ մինչ այդ «ժողովրդավարության բաստիոնում» Նիկոլ Փաշինյանը և յուր համակիրները ծափահարում էին, անհասկանալի է, թե ինչին, կարծես հաղթել էին 44-օրյա պատերազմում, տնտեսական թռիչքաձև աճ էին գրանցել, կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ, կահավորել բոլոր խրամատները, հայրենիք վերադարձրել գերեվարված տղաներին: Ծափահարում և ակնհայտ հեգնանքով վերաբերվում իրենց գործընկերներին, որոնք ԱԺ էին եկել ներկայացնելու հազարավոր մարդկանց պահանջը, որոնք նույն պահին դրսում են՝ ոստիկանների հսկող աչքի ներքո, այն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրանք նաև պարզաբանում էին, թե ինչու:

Բայց «ժողովրդավարության բաստիոնում» չեն ցանկանում լսել իրենց քաղաքացուն, որը կարծիք է հայտնում, ասում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, որ վտանգավոր է խաղաղության օրակարգը, որ սուր է կախված Արցախի գլխավերևում, որը վերջնականապես կարող է խոցել արյունաքամ լինող հիվանդի սիրտը: Մարդը, որն ասում է՝ «կեցցե հայկական ժողովրդավարությունը», դուրս չի գալիս հանդիպման իր քաղաքացու հետ, որը գուցե անգամ ժամանակին ընտրել է իրեն, բայց հիմա տագնապի զգացողությամբ է ապրում սեփական երկրում, բայց չի ընտրում նաև հայրենիքից հեռանալու ճանապարհը: Այդ ո՞ր պահից Ազգային ժողովի կամ կառավարության շենքերը դադարեցին լինել ժողովրդինը, կամ էլ ժողովուրդը դադարեց լինել իշխանությանը, իսկ որ ամենակարևորն է՝ իշխանությունը դադարեց լինել ժողովրդինը:

Գուցե այն պահից, երբ այս իշխանությունը դադարեց նկատել սեփական աչքի փուշը, կամ էլ երբ «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդն ասաց՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»: Իրոք, սրանց տրամաբանությամբ՝ ի՞նչ է եղել որ, ուղղակի սերունդ ենք կորցրել...

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ազգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է. Նասիմ Թալեբ Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 20-ամյա ֆուտբոլիստը մահացու վթարի է ենթարկվելԻշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է Ուկրաինայի հարվածներից հետո Լույս չի լինի. հասցեներ Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Սա միայն այսբերգի գագաթն է․ Տեբասը կոշտ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին Ես կարծում եմ՝ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը Այս երեք կենդանակերպի նշանների համար օգոստոսը կսկսվի լավ լուրերով Ռուսները հարվածել են ուկրաինական Rozetka մարքեթփլեյսի պահեստին 3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով Աշտարակի խճուղում բшխվել են «Ford Transit»-ը և «BMW»-ն․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ 3 վիրшվորներից մեկն անչափահաս է Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է․ Նարեկ Կարապետյան Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում Արթիկում բшխվել են շտապօգնության ավտոմեքենան և «BMW»-ն․ վերջինը բшխվել է կայանված «ԳԱԶ 2410»-ին․ կան վիրшվորներ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել՝ ընդունելով կառավարութան հրաժարականը Մոտ 12 ժամ որոնողական աշխատանքների արդյունքում Արտաշատի ջրանցքում հայտնաբերվել է 65-ամյա տղամարդու մարմինը Հայտնի են ԱԺ խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները Պատգամավորները երդվեցին