Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Ժողովրդավարության բաստիոնում» քաղաքացու ձայնն այլևս լսելի ու կարևոր չէ. «ի՞նչ է եղել որ, ուղղակի սերունդ ենք կորցրել». «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Խանութներում, բանկերում, տարբեր տեղերում գոյացած մարդկանց հերթերը լավագույն վայրն են հասկանալու համար մարդկանց տրամադրությունները: Հենց այստեղ ես հասկանում, որ հասարակությունը միատարր չէ, որ տարակարծիք ենք ու անգամ, երբ փաստերով մեկը մյուսին սկսում է բացատրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել մեր երկրի հետ, այդ դեպքում անգամ որոշ մարդիկ չեն դադարում հավատալ «ապագային», որն այնքան մշուշոտ է: Բանկոմատի հերթը ձգվում է մայթի ողջ երկայնքով:

Մարդիկ առավոտյան շտապել են իրենց թոշակը ստանալու: Մոտ երեսուն հոգուց կազմված հերթին նաև ես եմ միանում՝ լսելով մարդկանց մեկնաբանություններն այն իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում, խոստանում եմ ինքս ինձ միայն լսողի դերում լինել, չմտնել բանավեճի մեջ: Կարծիքներ եմ հավաքում՝ հասկանալու՝ ի վերջո, ի՞նչ են ցանկանում մարդիկ, ինչպես են պատկերացնում ապագան: Հերթին վերջում միացած տղամարդն ասում է՝ «Փաշինյանը շատ համբերատար է, այդպիսին չպիտի լիներ», մի կին էլ հակադարձում է՝ «համբերատարությունն ինչ կապ ունի, մինչև հիմա սպասում եմ, թե երբ է պատժելու թալանչիներին, բայց բռնում, փողն առնում ու բոլորին բաց է թողնում, ո՞ւմ պատժեց, ոչ ոքի»:

Մյուսն էլ «հավաստի աղբյուրներից» գիտի, որ դրսից է լինելու փրկությունը, օտար մեկը գալու է իշխի Հայաստանում, բոլորին ձերբակալի ու պատժի: Դրսի վրա հույս դնող կինը, սակայն, մեզ չի վստահում կարևոր գաղտնիքը՝ իսկ որտեղի՞ց գիտի այդ տեղեկությունը: «Ոնց վստահեցի սրանց, գնացի ու ընտրեցի, ժամանակին այնքան հույսեր ունեի»,-խոստովանում է ներկաներից մեկը: Նույն միջոցին լցվում է մեկ ուրիշի համբերության բաժակը՝ «ախր, ինչպես կարելի է գնալ ու ամերիկաներում հանդիպել այն մարդկանց, որոնց Ռուսաստանն աչքով աչք չունի տեսնելու, ախր, լավ, բա էդքանը չեն հասկանո՞ւմ, չեն գիտակցո՞ւմ: Գուցե փողոց դուրս եկած մարդիկ չեն մեր փրկությունը, բայց այս անգրագիտությանը վերջ դնելու ժամանակն է»:

Լավ է, որ երբ բոլորն իրենց կարծիքն են հայտնում, մյուսները հանդուրժող են, ուշադրությամբ լսում են իրար, չնայած ակնհայտորեն համակարծիք չեն մեկը մյուսի հետ, բայց հարգում են դիմացինի կարծիքը: Այս երկար ձգվող հերթում միայն դա է ուրախացնում, չնայած տարակարծիք ենք, բայց հարգում ենք մեկս մյուսի տեսակետը: Բայց կարծիքները նաև հարցեր են ծնում: Օրինակ՝ 28 հազար դրամ թոշակ ստացող կինը ինչո՞ւ է այդքան ակնհայտորեն պաշտպանում մարդկանց, որոնք նրա կյանքում գոնե սոցիալական ապահովության տեսանկյունից որևէ փոփոխություն չբերեցին: Ուզում ես ասել՝ ախր, այդ գումարը ծախսելու ես րոպեների ընթացքում, արդյունքում, եթե միայնակ ես ու հավել յալ եկամուտ չունես, օրեր շարունակ սպասելու ես հաջորդ թոշակին: Ուզում ես համաձայնել ներկաներից մեկի հետ, որն ասում է, թե տգիտությունը կործանեց մեզ, տգիտությունը, որին լրացնող գործոն դարձավ դիտավորությունը:

Չես ուզում նաև հակադարձել՝ հիմա ձեզ անվտա՞նգ եք զգում, կարծես թե, դա նրանց համար կարևոր չէ: Գուցե Երևանում նստած մարդն այդպես էլ չի հասկանում, սեփական մաշկի վրա չի զգում սահմանների անվտանգություն ասվածը, վստահաբար չի զգում, թե ինչ ասել է ապրել Սյունիքի Ներքին Հանդում կամ էլ Շուռնուխում, որտեղ թշնամու շունչն այնքան մոտ է, ապրել Արցախում, որտեղ ամեն րոպե թշնամին կարող է ներխուժել քո տուն և ասել, որ դա իրենն է: Գուցե մենք՝ Երևանում ծվարածներս, այդպես էլ չհասկացանք սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, նրանց վախերն ու անհանգստությունները: Բայց այս դեպքում հարց պետք է տանք ինքներս մեզ՝ մենք մեր երեխայի հետ կտեղափոխվեի՞նք ապրելու Հայաստանի այն անկյունում, որը սահմանամերձ է: Եթե այս հարցին ազնվորեն կարողանայինք պատասխանել, գուցե նաև մեր պետությունն այլ լիներ:

Իսկ մինչ այդ «ժողովրդավարության բաստիոնում» Նիկոլ Փաշինյանը և յուր համակիրները ծափահարում էին, անհասկանալի է, թե ինչին, կարծես հաղթել էին 44-օրյա պատերազմում, տնտեսական թռիչքաձև աճ էին գրանցել, կարգավորել հարաբերությունները դաշնակիցների հետ, կահավորել բոլոր խրամատները, հայրենիք վերադարձրել գերեվարված տղաներին: Ծափահարում և ակնհայտ հեգնանքով վերաբերվում իրենց գործընկերներին, որոնք ԱԺ էին եկել ներկայացնելու հազարավոր մարդկանց պահանջը, որոնք նույն պահին դրսում են՝ ոստիկանների հսկող աչքի ներքո, այն է՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, նրանք նաև պարզաբանում էին, թե ինչու:

Բայց «ժողովրդավարության բաստիոնում» չեն ցանկանում լսել իրենց քաղաքացուն, որը կարծիք է հայտնում, ասում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է գնում, որ վտանգավոր է խաղաղության օրակարգը, որ սուր է կախված Արցախի գլխավերևում, որը վերջնականապես կարող է խոցել արյունաքամ լինող հիվանդի սիրտը: Մարդը, որն ասում է՝ «կեցցե հայկական ժողովրդավարությունը», դուրս չի գալիս հանդիպման իր քաղաքացու հետ, որը գուցե անգամ ժամանակին ընտրել է իրեն, բայց հիմա տագնապի զգացողությամբ է ապրում սեփական երկրում, բայց չի ընտրում նաև հայրենիքից հեռանալու ճանապարհը: Այդ ո՞ր պահից Ազգային ժողովի կամ կառավարության շենքերը դադարեցին լինել ժողովրդինը, կամ էլ ժողովուրդը դադարեց լինել իշխանությանը, իսկ որ ամենակարևորն է՝ իշխանությունը դադարեց լինել ժողովրդինը:

Գուցե այն պահից, երբ այս իշխանությունը դադարեց նկատել սեփական աչքի փուշը, կամ էլ երբ «ժողովրդավարության բաստիոնի» առաջնորդն ասաց՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե առանց զոհերի»: Իրոք, սրանց տրամաբանությամբ՝ ի՞նչ է եղել որ, ուղղակի սերունդ ենք կորցրել...

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers