Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գոր­ծող իշ­խա­նու­թյունն այ­լևս քա­ղա­քա­կա­նա­պես լե­գի­տիմ չէ, ար­գե­լա­կում է Հա­յաս­տա­նի զար­գա­ցու­մը և աշ­խա­տում ի վնաս Հա­յաս­տա­նի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ի կեսօր հրաժարական տալու վերջնագիր տվեց: Վերջինս գոնե երեկվա դրությամբ հեռանալու մտադրություն չուներ, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ «ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնելն» անթույլատրելի են համարում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցնում է՝ Հայաստանում այս պահին գոյություն ունեցող իրավիճակը 180 աստիճանով տարբերվում է այն իրավիճակից, որը կար նախապատերազմական Հայաստանում: «Պատերազմը բազմաթիվ փոփոխություններ մտցրեց: Առաջին փաստը հետևյալն է. գործող իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ, և այս պահի դրությամբ իրենք այլևս քաղաքականապես լեգիտիմ չեն:

Այն, ինչ ստորագրել են, կապիտուլյացիա էր, և հետագայում իշխանություն ունենալու համար, բնականաբար, պետք է վստահության քվե ստանան. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած լեգիտիմությունն այս պահի դրությամբ քաղաքականապես այլևս գոյություն չունի: Այո, դե յուրե շարունակում է գոյություն ունենալ, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հենց քաղաքական լեգիտիմություն ունենալ, որն այս պահի դրությամբ իշխանությունները չունեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Շեշտելով արդեն ընդդիմության և հասարակության մրցունակության մասին՝ նա ընդգծեց. «Հարցն այն է, թե կարո՞ղ են քաղաքական տեսակետից անգրագետ պատգամավորներին ստիպել շարժվել հօգուտ Հայաստանի, թե՞ ոչ: Ընդդիմությունը պետք է ցույց տա՝ ինքը կարողանո՞ւմ է հաղթել մեկ մարդու, որովհետև եթե կառավարության գործող ղեկավարին չկարողացավ հաղթել, մրցունակ չեղավ, բնականաբար, հետագայում, իշխանության գալով, չի կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հարցերում խոսել հավասարը հավասարին կարգավիճակում: Եթե մրցունակ եղավ, կարող ենք ենթադրել, որ հաջողություններ կարող է ունենալ: Մեծ հաշվով, ընդդիմությունը պետք է հանձնի այդ քննությունը:

Կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունները կմնան իշխանության գլխին այնքան, քանի դեռ հասարակությունն իր տարբեր գործիքների միջոցով ճնշում չի գործադրել, չի ստիպել Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց ձեռնարկել ինչպես «Իմ քայլը» խմբակցության, այնպես նաև «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին: ԼՀԿ-ն, իբրև թե, վարչապետի իր թեկնածուն ունի: Ներկա քաղաքական իրավիճակը գնահատելով՝ դա ծաղր է հասարակության նկատմամբ: Ենթադրում եմ, որ սա ընդամենը քաղաքական առևտրի մաս է: Իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ, մեծ հաշվով, հասարակությունն ուղղակի չի ստիպել հեռանալ: Եթե հաջողվեց դա անել, ուրեմն հասարակության մրցունակության ցուցիչը կլինի: Եթե չհաջողվեց, ուրեմն դրանից բխող իրողությունը կընկալվի ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում:Դրանից հետո ցանկացած գործողություն ցանկացած ձևով կարող են իրականացնել, օրինակ՝ Ադրբեջանը կարող է փորձել սահմանները հօգուտ իրեն ձևավորել»:

Արմեն Բադալ յանը չի կիսում այն կարծիքները, թե Ն. Փաշինյանի հրաժարականն արդեն այս փուլում ընդամենը տեխնիկական հարց է: «Նման կարծիքներից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ն. Փաշինյանն արդեն հրաժարական տված է, պարզապես սպասում է Հրայր Թովմասյանը կողքը լինի, որ մի գրիչ վերցնի ու այդ թուղթը ստորագրի: Ոչ, ամենևին տեխնիկական հարց չէ: Սա լուրջ քաղաքական հարց է: Եվ առաջին հերթին պետք է հասնել հրաժարականին, վարչապետի փոփոխմանը, որ հետագայում հնարավոր լինի Հայաստանի զարգացման, բարեփոխումների ծրագիր բերել, ապագա տեսլական կառուցել, որովհետև մի բան, ամեն դեպքում, պարզ է. այս իշխանություններն այլևս ոչինչ չեն կարող անել, Փաշինյանի գլխավորությամբ՝ այս իշխանություններն ընդհանրապես գաղափար չունեն երկրի զարգացման ծրագրերից, չեն հասկանում, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է արվի: Սա է պատճառը, որ պետական ամբողջ ապարատը պարալիզացված է:

Չգիտեն՝ ինչ անել, իսկ սա իր հերթին նշանակում է, որ գործող իշխանությունն արդեն արգելակում է Հայաստանի զարգացումը և աշխատում ի վնաս Հայաստանի: Հիմա Ն. Փաշինյանը մի խնդիր ունի՝ միայն թե վարչապետ մնա՝ անգամ ռեպրեսիաներով, մոռանալով նաև այն բոլոր արժեքները, որոնց մասին խոսում էր: Անկախ ամեն ինչից, նպատակն է ոստիկաններով շրջապատված մնալ կառավարական ամառանոցում ու այնտեղ պաշտոնը զբաղեցնել այնքան, մինչև ժամանակ ձգի ու հետո նորից փորձի վարչապետ դառնալ: Իր խնդիրն ամեն գնով պաշտոնին մնալն է, բայց հարցն այն է, որ իր՝ ամեն ժամ պաշտոնին մնալն արդեն Հայաստանի դեմ է աշխատում: Օրինակ՝ ադրբեջանցիները սահմաններն արդեն հօգուտ իրենց են գծում: Սահմանազատման աշխատանք է տեղի ունենում, ու իշխանությունն իր հետ կապված որևէ գործողության չի մասնակցում:

Սահմանների գծման աշխատանքները գյուղապետերի մակարդակով են իրականացվում, Սոթքի հանքի հետ կապված էլ սեփականատերն է բանակցություններ վարում: Այսինքն, մեր համայնքներից յուրաքանչյուրն իր գլխի ճարն է տեսնում: Սա, մեծ հաշվով, պետության վերացման գործընթաց է, որը չի հետաքրքրում Ն. Փաշինյանին: Իրեն միայն ամեն գնով աթոռին մնալն է հետաքրքրում»,-նկատում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում խնդիրը լավը կամ վատը չէ: «Խնդիրն այն է, որ այլևս անելիք չունեն ու պատկերացում չունեն, թե ինչ պետք է անել: Մեզ մոտ տնտեսական իրավիճակը գնալով ծանրանում է, ձեռնարկությունները չեն աշխատում. Ռուսաստանի խոշոր հայ գործարարները նշում են, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի: Նման հայտարարություն չէր կարող լիներ, եթե ՌԴ իշխանության լուռ համաձայնությունը չլիներ:

Սա նշանակում է, որ Ռուսաստանի հայերն արդեն ներդրումներ չեն անելու, ինչպես չեն անելու նաև ԱՄՆ-ի հայերը, ԵՄ երկրներում ապրող հայերը: Առանց ներդրումների տնտեսությունը չի աշխատելու, իսկ եթե չաշխատեց, տնտեսական կոլապս է առաջանալու: Ընդհանուր առմամբ, բավականին ծանր իրավիճակ է ստեղծվում: Հայաստանին ամբողջովին այլ կառավարություն, առնվազն վեց ամիս զարգացման այլ գործընթաց է անհրաժեշտ: Կառավարություն, որը կկարողանա գոնե նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլ յացիոն այդ համաձայնագրի մեջ որոշակի դրական կետեր գտնել Հայաստանի համար, որովհետև Փաշինյանն ամեն ինչ հանձնում է՝ միայն իր աթոռին մնա: Կառավարությունն առնվազն մեր երկրի զարգացման համար պետք է փոխվի: Նկատենք, որ դեռևս հայտնի չէ նաև, թե դեռ ինչ պահանջներ է Ն. Փաշինյանը համաձայնեցրել Ադրբեջանի հետ, որոնք հրապարակային չեն դառնում: Ամեն դեպքում, կարող ենք մի բան հստակ ասել. Փաշինյանի իշխանության մնալն օրեցօր ավելի մեծ կորուստների է հանգեցնում: Եվ ամենակարևորը՝ եթե զարգացման տեսլական չկա, դա հասարակության մոտ փոխարինվում է մի մեծ ապատիայով, արտագաղթի մեծ ու հսկայական ալիք է առաջանում:

Շատերը սպասում են, թե երբ են բացվելու սահմանները: Սա ավելի է թուլացնելու հասարակությանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի հոդվածին, որտեղ նա, ըստ էության, օրակարգ էր բերել քաղաքացիական պատերազմի թեման, Ա. Բադալ յանն ընդգծեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ունի իր դիրքորոշումը, որը չի փոխել 90-ականներից: Այն է՝ նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու տնտեսական ապաշրջափակման միջոցով զարգացնել տնտեսությունը: Ուղղակի հարցն այն է, որ ՀՀ-ն Եվրոպայի կենտրոնում չի գտնվում: Հայաստանը Եվրոպա չէ, ադրբեջանցին էլ չեխ չէ: Ադրբեջանի նպատակն է Արցախն ամբողջությամբ հայաթափել, Նախիջևանով միավորվել Թուրքիայի հետ, իսկ Հայաստանին դարձնել իրեն կցորդ երկիր: Իսկ նման երկրների հետ չես կարող նորմալ տնտեսական հարաբերություն ունենալ:

Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմին, ապա առաջին նախագահը շատ է սիրում քաղաքացիական պատերազմ արտահայտությունը, բայց ես չեմ կարծում, թե մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի առջև, որովհետև առնվազն մի կողմը՝ իշխանությունը, հենարան չունի: Իհարկե, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից: Բայց հարց է, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կկարողանա՞ն իրենց կյանքը զոհել հանուն կապիտուլ յացիա կնքած անձի: Սա խիստ մեծ հարցական է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ի և Իրանի միջև լիարժեք բանակցություններ դեռևս չկան. Գրոսի «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետներիԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտներըՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններ․ որ համայնքներում ում դեմ է պայքարելու ՔՊ-նԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվել է կառավարական ամառանո՞ց Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ 60-ամյա տղամարդը հրդեհային անվտանգության ստուգման պատրվակով խաբեությամբ գումար է վերցրել «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանՆիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները Թրամփը հերքել է Չինաստանին զենք վաճառելու մասին ԱՄՆ դեսպանի խոսքերը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Պուտինն արգելել է նավթագործարանների աշխատանքի և վառելիքի արտադրության մասին տվյալների հրապարակումը ԵԽԽՎ-ն հրապարակել է Հայաստանի ընտրությունների զեկույցը․ ուշագրավ մանրամասներԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինՌուսական ԶՈւ-ն գիշերը hարվածել է Կիևին և Օդեսային՝ կիրառելով բալիuտիկ hրթիռներ և ԱԹՍ-ներ Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են այլ մեքենաներ ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան