Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հստակ ազդակ՝ գնաճային ճնշումները շարունակվելու են»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց 0,5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 6 %: ԿԲ-ն նման որոշում կայացրել էր նաև մինչ այս՝ նախորդող ամիսներին։ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԿԲ-ի կողմից այս գործողությունն ուղղակիորեն միտված է գնաճը զսպելուն:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿԲ գործողություններն ապագային են միտված, ապա այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ անգամ բարձրացնելը հստակ ազդակ է, որ գնաճային ճնշումները շարունակվելու են նաև ապագայում: Սա մի կողմից` ազդակ է, որ գնաճը շարունակվելու է: Մյուս կողմից էլ՝ ԿԲ-ի նման գործողության շարունակականությունը ցույց է տալիս նախորդիվ իրականացված գործողությունների արդյունավետությունը, որն օբյեկտիվորեն չէր կարող շատ բարձր լինել, քանի որ, ըստ էության, միայն մեկ կառույց՝ ԿԲ-ն է աշխատում: Գնաճի վրա ազդող հիմնական գործոնների շարքում առաջին հերթին փոխարժեքի տատանումն է, դոլարի թանկացումը: Երկրորդը, բնականաբար, համաշխարհային գներից եկող ճնշումներն են, նաև այսօր առկա անորոշությունը: Այս գործոնների վերլուծությունը ցույց է տալիս, որ տնտեսության պատասխանատու մյուս օղակներում նույնպես պետք է իրականացվեն գործողություններ: Միայն ԿԲ-ի կողմից գործողությունների իրականացումը չի կարող արդյունավետություն ապահովել: Այս մասին է, թերևս, վկայում նաև այն, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին բարձրացմանը նախորդել էր ավելի կտրուկ գործողություն՝ արտարժույթի ներարկում տնտեսության մեջ: Այդ քայլին ԿԲ-ն գնաց, որովհետև որևէ կերպ արտարժույթի խնդիրը չէր կարգավորվում»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ թեև նշված քայլը որոշակի դրական ազդեցություն ունեցավ, բայց երկարաժամկետ կտրվածքով խնդրի լուծման համար հարկավոր է ավելացնել տնտեսական աշխուժությունը:

«Միգուցե գնաճի ուղղակի զսպումը չպայմանավորվի նշվածով, բայց պետք է մարդկանց գնողունակության մակարդակը բարձրացնել, որ ինֆլ յացիոն երևույթներն այսօրինակ ցավագին չընկալվեն, և ԿԲ-ն անընդհատ ծայրահեղ գործողությունների չգնա: Ինչո՞ւ ծայրահեղ, որովհետև երբ ճգնաժամային իրավիճակի ու նաև տնտեսության սուղ միջոցների պայմաններում եղած միջոցների գինը բարձրացվում է, դա որևէ կերպ ճգնաժամային իրավիճակի համար ցանկալի սցենար չէ: Նշվածը շատ լավ հասկանում ու գնահատում է ԿԲ-ն, բայց ստիպված է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել, որովհետև գնաճը թիրախային մակարդակում պահելու պարտականություն ունի»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով կառավարությանը՝ նա նշեց, որ շատ դժվար է իրական հատվածում գտնել գործողություններ, որոնք այսօր կնպաստեն տնտեսական հիմնական խնդիրների լուծմանը. «Նախ` պետք է ֆիքսել, որ այսօրվա իրավիճակի կարևորագույն լուծումը տնտեսական ակտիվության բարձրացումն է, որին նաև հետևելու է գնողունակության բարձրացումը: Կարևորագույն խնդիրը տնտեսական աշխուժություն ապահովելն է: Այդ իմաստով կառավարությունից ակնկալվող գործողությունները երկու հիմնական մասի բաժանենք. առաջինը ճգնաժամային գործողություններն են, որոնք պետք է միտված լինեն այդ տնտեսական ակտիվության տեմպը պահելուն կամ ճգնաժամի հետևանքները մեղմելուն: Երկրորդը ֆունդամենտալ գործողություններն են, որոնք պետք է վերականգնեն այդ ամենը:Առաջինի մասով մենք արդյունավետության հետ կապված որևէ դրական գնահատական չենք կարող տալ, և այդ գնահատականի ամենաօբյեկտիվ հենքն այսօրվա վիճակագրությունն ու այսօրվա շարունակական անկումներն են: Իսկ երկրորդի մասով ամենաերևացողը կապիտալ ծախսերն են, որոնք պետք է ցույց տան, թե ինչ է իրականացվում հավելյալ արժեք ստեղծելու համար: Հավել յալ արժեքն իրենից տնտեսական ակտիվություն, աշխատատեղեր, հետևաբար նաև եկամուտներ, գնողունակության աճ է ենթադրում»:

Նրա խոսքով, եթե նշվածն ապահովվեր՝ գուցե այդ պարագայում ինֆլ յացիոն գործընթացների նկատմամբ այդքան մեծ ուշադրության և ռեսուրսների վատնման անհրաժեշտություն չլիներ: «Բայց մենք թե՛ կապիտալ ծախսերի, թե՛ հակաճգնաժամային միջոցառումների մասով արդյունավետություն չունենք: Կապիտալ ծախսեր, ըստ էության, չունենք, դրան օժանդակող հնարավոր գործոնը՝ ներդրումը, ևս չկա: Այսինքն, հակված ենք տալու գնահատական, որ այսօր ունենք միայն հայտարարություններ, որոնք հիմնվում են որոշ ցուցանիշների բացարձակ աճի վրա: Հրապարակվում են որոշ ցուցանիշներ հարկային եկամուտների հավաքագրման, նոր աշխատատեղերի ռեկորդային թվերի, տարատեսակ առանձին աճերի մասին: Դրանք բացարձակ աճեր են՝ թվեր, որոնք, այո, կան, բայց կան օբյեկտիվորեն, որովհետև տնտեսությունը շարունակում է գործել: Այդ բացարձակ աճերի հենքը, որի նկատմամբ համեմատություն է իրականացվում, ու դուրս են բերվում այդ աճերը, նախորդ տարվա ճգնաժամային հատվածն է:

Մասնավորապես, նաև մարտ ամիսը, երբ տնտեսությունը մեծամասամբ կանգ էր առել: Այդ շրջանի հետ համեմատությունը ցանկացած պարագայում աճի էր հանգեցնելու: Բարձրաձայնվում են միայն այն թվերը, որոնք բացարձակ աճ են ցույց տալու: Իշխանությունների կողմից այսօր շահարկվող ընտրողական վիճակագրությունները, այդ քաղաքականությունը, մեծ հաշվով, պարզապես փորձ է ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ վերականգնվում է: Այդ աճերը ցույց տալով՝ փորձում են դրանք ներկայացնել որպես կառավարության գործունեության արդյունք, այնինչ դա այդպես պետք է լիներ: Այսօր տնտեսության վերականգնման տեմպը կառավարության գործողությունների ցուցիչն է, իսկ այդ տեմպը, մեղմ ասած, բարձր չէ: Վերջին վիճակագրական տվյալներով՝ մենք դեռ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումային փուլում ենք գտնվում: Հետևաբար, այս իմաստով այդ տեմպի որոշակի դրական տեղաշարժերը որևէ կերպ կառավարության գործողության արդյունք չենք կարող գնահատել»,-նշեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, վիճակագրական վերջին տվյալներով, աճ է գրանցվել միայն շինարարության ոլորտի և սպառողական գների ինդեքս պարագայում: «Դեռ շատ մեծ անկումների ներքո են ծառայությունների և առևտրի ոլորտները, որոնք մեր ՀՆԱ-ում բավականին մեծ մասնաբաժին ունեն: Անկում են գրանցել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալները: Այսինքն, այս բացվածքը ցույց է տալիս, որ այն հիմնական ուղղությունները, որոնք այսօր ապահովում են մեր տնտեսության հավել յալ արժեքը, մեր տնտեսության աճը, շարժը, դինամիկան, դեռ անկումային են և անկումային են բավականին բարձր ցուցանիշի ներքո: Բնականաբար, այս տարվա մարտին նախորդի համեմատ բավականին մեծ դրական դինամիկա կա յուրաքանչյուր ցուցանիշի մասով, բայց այստեղ ևս հստակ գործում է նախորդ տարվա մարտ ամսվա լոքդաունային իրավիճակի էֆեկտը: Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն այդքան էլ դրական չեն: Ընդամենը մեկ տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում, մինչդեռ Համաշխարհային բանկի կանխատեսումը մոտ 3,4 տոկոսի շրջակայքում էր: Մեր ԿԲ-ի վերջին կանխատեսմամբ էլ այն 1,4 տոկոս է լինելու:

Իհարկե, առանձին պատմություն է էկոնոմիկայի նախարարի կանախատեսումը՝ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ: Բայց, շատ ավելի մոտ են ԿԲ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները՝ այս պահի դրությամբ: Մեծ հաշվով, եղած վիճակագրական տվյալներն ու միտումները որևէ կերպ դեռ շատ լավատեսական հիմք և հենք չեն ապահովում: Միգուցե նախընտրական շրջանը որոշակի աշխուժություն ապահովի, բայց, ամեն դեպքում, տնտեսության համար ցանկացած քաղաքական փոփոխություն և անորոշություն դրական ազդեցություն չի թողնելու: Ընդհանուր առմամբ, տնտեսությունը անորոշության նկատմամբ շատ զգայուն է և, հետևաբար, սա ևս իր ազդեցությունը կունենա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում