Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թեզերը մեկ սենյակում են գրվում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանն այս օրերին Ադրբեջանից հնչող արձագանքները մի քանի ուղղությամբ է դիտարկում: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված պայքարին, հայտարարել է, որ հայկական ընդդիմությունը երկիրը դեպի անդունդ է տանում:

Հայտարարությունները կապելով նախ Հայաստանում առկա ներքաղաքական գործընթացների հետ՝ «Փաստի» հետ զրույցում Գ. Դավթյանը նշեց. «Սկզբնական շրջանում մարդիկ քիչ էին, ու կար կարծիք, թե մարդ չի գա, բայց շատ կարճ ժամանակ պահանջվեց, որ հակառակն ապացուցվի: Մայիսի 9-ի ավելի քան 50 հազարանոց հանրահավաքը, հաջորդած բազմահազարանոց երթերը, անհնազանդության ակցիաները նշվածի վառ վկայությունն էին: Մարդկանց թիվն օրեցօր ավելանում է, ինչը կոտրեց վերոնշյալ թեզը:Եվ հենց մայիսի 9-ից եղան արձագանքներ Հայաստանի հետ խաղաղության վերաբերյալ, ինչպես նաև ցուցարարների մասին: Սա վկայում է, որ Ադրբեջանի մոտ արդեն որոշակի վախեր են առաջանում առ այն, որ ցույցերը կարող են հաջողությամբ պսակվել: Ու փորձում են ջուր լցնել այսօրվա իշխանության ջրաղացին՝ ներկայացնելով, թե ցույցերն, իբր, ապարդյուն են, 5000 մարդ է գալիս, և հաջողությամբ չեն պսակվելու: Նույն բառապաշարը նաև այս իշխանություններն են օգտագործում: Տպավորություն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների թեզերը մեկ սենյակում են գրվում»:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը նախօրեին հայտարարել է, թե խաղաղության շուրջ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի՝ 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա, Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ Հայաստանի ներկայացրած կետերը «հազիվ թե առաջարկություններ» է որակել:

Անդրադառնալով Բաքվի այդ արձագանքներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես շատ մեծ հավանականությամբ ու վստահությամբ կարող եմ պնդել, որ Հայաստանի առաջարկությունները չեն բխում ՀՀ շահերից: Դրանք, որպես ենթակետեր, տեղավորվելու են Ադրբեջանի 5 կետերի տակ, չեն լինելու այս իշխանությունների բերած խնդիրները լուծելու օրակարգի համատեքստում: Եթե վստահ են, որ մեր խնդիրները կկարգավորվեն, թող հրապարակայնացնեն առաջարկները: Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում դրանք, քանի որ լավ գիտեն, որ այդ կետերի հրապարակումից հետո ընդդիմության թափն էլ ավելի կմեծանա: Հաշվի առնելով 5 կետերից եկող մեսիջները, բնականաբար, կարող ենք ենթադրել, որ այնտեղ խոսվում է Արցախի կարգավիճակի մասին: Դրա համար ես ավելի քան վստահ եմ, որ այդ բոլոր կետերը կհրապարակայնացվեն միայն այն ժամանակ, երբ ընդդիմությունը պարտություն կրի: Միայն այդ ժամանակ իշխանությունը կարող է մեզ համար կործանարար այդ կետերը հանգիստ և հրապարակային ներկայացնել հանրությանը: Հիմա չի անում, որովհետև լավ գիտի՝ դրանք հրապարակելուց հետո այս իշխանության համար իրենց աթոռներից հեռանալը ժամերի խնդիր է լինելու: Ադրբեջանի այն կործանարար կետերը, որոնք այս իշխանությունները ընդունելի են համարել, չէին կարող փոխարինվել մեզ համար դրական կետերով, որովհետև այս իշխանությունները զիջող են ու ազգապահպան մտածողություն չունեն: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից առաջարկվող 5, և Հայաստանի իշխանությունների առաջարկած 6 կետերն ամբողջությամբ տեղավորվում են վերջին 2 տարում տարատեսակ չլուծված խնդիրների տրամաբանության մեջ»:

Այս համատեքստում անդրադառնալով Տավուշի շրջանի գյուղերի և Տիգրանաշենի «վերադարձի» վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, ըստ որի, գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան՝ Գ. Դավթյանը շեշտեց այդ տարածքների՝ հայկական լինելու բազմաթիվ փաստերի մասին: Խոսելով նաև ՀՀ իշխանությունների կողմից նշված հայկական տարածքները ադրբեջանական համարելու հայտարարությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե խոսում ենք «անկլավների վերադարձի» մասին, ապա այդ դեպքում ՀՀ սուվերենությունը վերջնականապես հարցականի տակ կդրվի: Եվ ասել՝ «այդ անկլավներն ադրբեջանական են», ինձ համար դա պետական դավաճանություն է:

Ունենալով հստակ փաստեր և ապացույցներ առ այն, որ դրանք ադրբեջանական չեն, ու հակառակը պնդել, այլ որակում չեմ կարող տալ, քան պետական դավաճանությունը: Բացի այդ, Արցախի կարգավիճակի վերաբերյալ տարատեսակ շահարկումներ կան: Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում կարգավիճակ ունենալ, որովհետև առնվազն Ադրբեջանի մոտ 100 տարվա պատմությունը թույլ է տալիս մեզ ընդգծել, որ այդ ընթացքում արցախահայերը տարբեր ժամանակներում կոտորվել են, նաև տեղահանվել: Բացի այդ, մեր հայրենակիցները Բաքվում, Սումգայիթում ու Ադրբեջանի տարբեր բնակավայրերում նույնպես ջարդի ու հալածանքների են ենթարկվել: Հետևաբար, Արցախը որևէ ձևով Ադրբեջանի կազմում թողնելը նույն ճակատագիրն է ունենալու. հայաթափում և արցախահայերի ցեղասպանություն: Այս իշխանությունը գիտակցաբար հենց այդ ճանապարհով է տանում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Ես մի փոքր հիասթափված եմ, որովհետև երկուսուկես տարի հետո դուք կարող եք այլ նախագահ ունենալ. Թրամփ Բարսելոնայի մետրոյում հրդեհի հետևանքով տուժել է շուրջ 140 մարդ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան Վանաձորի Բուլղարական թաղամասում քույրը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՈւսուցիչը 13 տարեկանից փոքր աշակերտին կապել է մահճակալին և uեռական բռնnւթյան ենթարկելՄեկնարկել են զինվորական երդման արարողությունները Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Գիշերը մոտ 400 անօդաչու թռչող սարք է թռել Մոսկվայի և հարակից շրջանների ուղղությամբ․ իրավիճակն՝ այս պահին Իրանը և Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով երրորդ միջանցքի բացման հարցը Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումըԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերի«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՕգոստոսին Հայաստանում սկսվում է նոր ալիք