Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուկնդիր ձևավորելու խնդիր ունենք». «ԱՐԱՐ» երգչախումբը նշում է հիմնադրման տասնամյակը. «Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

Առաջիկա համարներում «Փաստը» կանդրադառնա Հայաստանում գործող երգչախմբերին: Մեր այս շարքն սկսել ենք «ԱՐԱՐ» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր Գոռ Մելքումյանի հետ զրույցով: Երգչախումբը ստեղծվել է 2012 թ.-ին Երևանում:

«Երգչախմբի ստեղծման պատմությունը կապվում է իմ երաժշտական գործունեության հետ: Մանկուց զբաղվել եմ երաժշտությամբ, նվագել եմ ժողովրդական գործիքներ և մի օր եկա այն հանգրվանին, որտեղ երաժշտական որևէ գործիք այլևս բավարար չէր իմ աշխարհայացքը, երաժշտական փիլիսոփայությունը ներկայացնելու համար: Այդ տարիներին սիրահարվեցի երգչախմբային արվեստին: Սովորում էինք Մանկավարժական համալսարանում, պարբերաբար ներկայանում էինք համերգներով: Սերը, մղումը երգչախմբային արվեստի նկատմամբ ստիպեցին, որ դուդուկով երգչախմբի հետ ստեղծագործություն կատարեմ: Դա էլ հիմք դարձավ, որ երգչախումբ ստեղծենք՝ կազմված Մանկավարժականի ուսանողներից: Այստեղից սկսվեց երգչախմբի պատմությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելքումյանը:

No description available.

Անվանման մասին: «Իմ կենսագրության մի հատվածի «ճամփորդությունը» բերեց այս արարմանը, որովհետև երգչախումբն արարվեց: Այժմ փորձեր ենք կատարում Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում նոր երգչախմբեր ստեղծելու համար, դրա կարիքը մեծ է, բայց միևնույն ժամանակ բավականին բարդ է, և եթե դրան չի խառնվում արարչագործական մի մասնիկ, գործը գլուխ չի գալիս»,-նշում է մեր զրուցակիցը:

Երգչախմբի ստեղծման մեկնարկին դրանում ընդգրկված էին թե՛ աղջիկներ, թե՛ տղաներ: «Բայց ժամանակի ընթացքում տղաները դուրս եկան, քանի որ Հայաստանում երգող տղաների մեծ պակաս կա: Այնպես չէ, որ աղջիկները շատ են, բայց տղաներն ավելի քիչ են: Երբեմն տարբեր նախագծերի ընթացքում հրավիրում ենք տղաների, հանդես գալիս երկսեռ կազմով: Բայց ներկայումս մեր երգչախմբում աղջիկներ են, որոնք կա՛մ արդեն ավարտել են բուհը, կա՛մ էլ սովորում են Կոնսերվատորիայում և Մանկավարժական համալսարանում»,-ընդգծում է երգչախմբի դիրիժորը:

No description available.

Նշում է՝ երգչախմբի երգացանկի մասին խոսելը փիլիսոփայական աշխատության պես ծանր բան է: «Միլիոնավոր ստեղծագործություններից ընտրել և երգել մեկ ստեղծագործություն բավականին ծանր գործ է: Մեկ առիթով ասել եմ, որ կգա ժամանակ, երբ երգչախմբի կամ էլ ստեղծագործողի համար ստեղծագործություն ընտրելը կդառնա առանձին մասնագետի աշխատանք, այսինքն՝ կլինեն մարդիկ, որոնք արտիստի համար ստեղծագործություն կընտրեն: Բարդ է ստեղծագործությունների ընտրման գործընթացը, երգում ենք հոգևոր, դասական բարձրարժեք ստեղծագործություններ: Գնում ենք այն ճանապարհով, երբ մեր երգչախմբին կճանաչեն իր ձեռագրից, չէ որ այն ստեղծագործություններն ու մեկնաբանումները, որ կատարում ենք, մեր ուրույն ձեռագիրն է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Երգչախումբն առաջնորդվում է «Վեհ Պարզություն» գաղափարով: «Սա կապվում է երգչախմբի փիլիսոփայության հետ: Երկու կարևոր գաղափար ենք վերցրել: Մեկը երաժշտական ստեղծագործության վեհությունն է, սա իրենից ենթադրում է, որ այն չպետք է ժամանցային լինի, պետք է լինի աստվածային, խորունկ, բայց մյուս կողմից պարզությունն է: Մեր օրերում այն բավականին քիչ է պատահում, շփոթում են հասարակի հետ, ինչն այդպես չէ: Փորձում ենք պարզ լինել, ավելորդ ճոռոմաբանությունների մեջ չմտնելով՝ ներկայացնել հոգևոր լիցք ունեցող ստեղծագործությունները: Այս երկուսը մեկ տեղում համադրելը բավականին բարդ է»,-նշում է դիրիժորը:

Երգչախումբը մասնակցում է նաև մրցույթների, չնայած Մելքումյանն ասում է, որ միշտ դեմ է եղել արվեստի մեջ մրցակցությանը:

No description available.

«Ամեն դեպքում կարևորում եմ ամբողջ աշխարհում տեղի ունեցող մրցույթները, քանի որ դա այն պրոֆեսիոնալ հարթակն է, որոնց ներկայանալով՝ կարող ենք հավուր պատշաճի խոսել մեր արժեքների մասին: Մեր երգչախումբը մասնակցում է միջազգային մրցույթների, արդեն իսկ հեղինակավոր մրցույթում արժանացել ենք պատվավոր մրցանակի, այս պահին մասնակցում ենք մեկ այլ մրցույթի, մոտ օրերս կիմանանք արդյունքները: Ընտրում ենք լավագույնները, հուսով ենք, որ կգա ժամանակ, երբ այլևս մրցույթների մասնակցելու կարիք չենք ունենա, երգչախումբն այնքան ճանաչելի կլինի, որ պարզապես կներկայանա համերգներով»,-ասում է Մելքումյանը:

Իսկ սա նշանակում է, որ պետք է մեծացնել երգչախմբային արվեստի հանդեպ հետաքրքրությունը: «Երգչախմբային արվեստով բոլորը չեն կարող զբաղվել: Մի կողմից այն կարող է դիտվել որպես մասսայական արվեստ, բայց իմ խորին համոզմամբ երգչախումբը շատ քչերի գործն է՝ որպես կատարողներ: Կցանկանայի, որ մեր հասարակության մեջ ունենայինք ստվար զանգված, որը կսիրեր երգչախմբային արվեստը: Ուկնդիր ձևավորելու ամենաբարդ խնդիրն ունենք:

Բարեբախտաբար, Հայաստանում կան շատերը, ովքեր մտահոգ են այս հարցով, իրականացնում ենք գործունեություն, որի արդյունքում մանկական երգչախմբեր կստեղծվեն, մանուկները կերգեն երգչախմբերում: Ուկնդիր պետք է ձևավորել դեռևս դպրոցական տարիներից: Կարևորում եմ նաև հետևյալը. և՛ ազգը, և՛ պետությունն ունեն կարևոր սիմվոլներ, որոնցով պայմանավորված է իրենց գոյությունը, քաղաքականությունը: Այս դեպքում հիմնն է և կրոնը: Երկուսն էլ առնչվում են երգչախմբային արվեստին: Կան պետություններ, որտեղ բոլորը գիտեն իրենց հիմնը և կարող են ցանկացած պահի ու տեղում, որպես երգչախումբ, կատարել այն: Եվ նույնը՝ կան պետություններ, որտեղ մարդը եկեղեցի մտնելով կարող է վերցնել նոտաները և պատարագի ժամանակ երգել եկեղեցական ստեղծագործություններ: Ցավոք, մեզ մոտ այս երկուսն այն մակարդակի վրա չեն, որ մեր նման մշակութային ազգին պատիվ կբերեին: Երգչախմբի կարևորությունը, որպես հասարակական երևույթ, այս երկու հարցում շատ եմ կարևորում»,-հավելում է մեր զրուցակիցը:

No description available.

«ԱՐԱՐ»-ը պետական հովանավորություն չունի: «Ցանկացած լուրջ նախագծի մասնակցելուց կամ կյանքի կոչելուց առաջ պետք է հասկանանք՝ որքանո՞վ ենք ֆինանսապես պատրաստ: Ունենք կարևոր նախագծեր, որոնց իրագործման համար ունենք պետության աջակցության կարիքը: Չէի ցանկանա միևնույն ժամանակ ողջ բեռը դնել պետության վրա, բայց ընդգծեմ մեկ հանգամանք: Պետական տարբեր համույթներ կան, որոնք ստեղծվել են տարիներ առաջ և այժմ էլ ավանդույթի ուժով գործում են, ասենք, որպես պետական երգչախմբեր կամ համույթներ: Կցանկանայի՝ մեր պետությունն այնքան կամք ունենար, որ եթե, օրինակ՝ մշակութային կամ որևէ այլ կառույց սկսում է չհամապատասխանել որակական նոր չափանիշներին կամ առաջանում են նոր կոլեկտիվներ, որոնք պայքարի մեջ են մտնում ու հաջողում, ուշադրություն դարձներ դրանց:

Որևէ համույթ չի կարող հավերժ ինքն իրեն սպասարկելով, ֆինանսավորելով գործունեություն ծավալել, հատկապես երգչախմբերը: Խնդիր է այն, որ մեր պետության ներսում չունենք երգչախմբային համապատասխան համերգասրահ, աշխատում ենք խորհրդային տարիներին ստեղծված համերգասրահներում կամ այնպիսիններում, որոնք երգչախմբերի համերգային պահանջներին չեն համապատասխանում: Կցանկանայի, որ երգչախմբերը շատ մասնակցեն միջազգային նախագծերի: Դեռ Կոմիտասից սկսած՝ ունենք երգչախմբային լավ ավանդույթներ, որոնք պետք է բարձր նիշի վրա պահենք»,-եզրափակում է Գոռ Մելքումյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համար