Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բա քեզ պե՞տք է, բա մեզ պե՞տք է...․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդը կարող է լինել թատերական գործիչ, կարող է լինել ռեժիսոր, կարող է լինել անգամ «ժողովրդական արտիստ» կամ կոչվել այդպես, բայց լրագրողի պարզ հարցին՝ իսկ Արցախի հետ կապված իրադարձությունների մասին ի՞նչ կասեք, պատասխանել. «Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք»: Մարդը, հասկանո՞ւմ եք, զբաղված է, ներկայացումներ է բեմադրում, հորդորում է, որ ո՛չ իր հետ «գործ ունենան», ո՛չ էլ ինքն է ցանկանում որևէ բանի հետ «գործ ունենալ», առավել ևս՝ Արցախի, քաղբանտարկյալների առկայության (դա է եղել նրան դիմելու առիթը), էլ չենք ասում՝ ֆեյսբուքներում բան-ման գրելու համար մարդկանց հետապնդելու մասին: Ճիշտ հասկանանք իրար: Հարցն ամենևին էլ կոնկրետ անձնավորությունը՝ Նիկոլայ Ծատուրյանը չէ: Չնայած, որոշակի առումով, դա էլ է հարց, բայց այնպես՝ հպանցիկ:

Օրինակ՝ կարելի էր թեթևակի հիշեցնել, որ ոչ այնքան վաղուց նույն Նիկոլայ Ծատուրյանը համարում էր, որ լավ էլ ամեն ինչի հետ «գործ ունի», մանավանդ՝ փաշինյանական իշխանության հետ բարենպաստ հարաբերություններ ունենալու առումով: Սակայն դա իսկապես հիմնական հարցը չէ: Հիմնական հարցն ուրիշ է. իսկ քանի ու քանի պայմանական «նիկոլայծատուրյաններ» կան մեր շուրջբոլորը: Սովորական, նույնիսկ՝ ամենասովորական մարդիկ, որոնք ոչ մի «ժողովրդական արտիստ» կամ ընդհանրապես արտիստ չեն: Այդ մարդիկ մի քանի տարի առաջ համարեցին, որ, չէ՜, առանց իրենց ոչ մի կերպ չի լինի, իրենք ամեն ինչի հետ գործ ունեն, իրենց գործն է, իրենք «3 միլիոն վարչապետ» են, և լցվեցին փողոցներ ու հրապարակներ:

Հիմա, երբ ակնհայտ է, որ իրենց «բարի մտադրություններն» ընդամենը այն սալիկներն էին, որոնցով սալարկված է դեպի դժոխք տանող ուղին (ինչպես միշտ), երբ ակնհայտ դարձավ, թե այս ինչ կոյաճահճի մեջ ենք հայտնվել, այդ մարդիկ ձև են բռնել, թե իրենք ոչ մի բանի հետ «գործ չունեն»: Ու ընդհանրապես, իրենք իրենց «բեմադրությունն են պատրաստում», ասել կուզի՝ գլուխները կախ, իրենց «գործն» են անում: Չէ, հասկանալի է, որ ստախոս ու անպատասխանատու իշխանության դեպքում հասարակության տարբեր շերտերում երեսպաշտությունն ու կեղծավորությունը մի տեսակ կյանքի նորմ են դարձել, բայց սա արդեն գերադրական աստիճանն է այդ ամենի: Ու որ հիմա ասում են՝ «այ մարդ, ես Արցախի հետ ինչ գործ ունեմ...», այդպես էլ ցանկանում ես կտրուկ հակադարձել՝ բա 5 տարի առաջ էլ «գործ չունենայիր», բա 5 տարի առաջ էլ կախգլուխ քո բեմադրությամբ, արհեստով, գործով կամ «անգործությամբ» զբաղվեիր: Արցախն էլ իր տեղում կլիներ, ավելի քան 5000 լուսավոր տղաներն էլ ողջ կլինեին, արցախցիներն էլ տնազրկված ու հայրենազրկված չէին լինի...

Մարդը բեմադրություն է անում: Մյուսը, միգուցե՝ բետոն կամ սվաղ: Երրորդը՝ «տաքսավատ», չորրորդն ընդհանրապես քար է տաշում կամ փայտ, հինգերորդն ուղղակի նստած է բակային զրուցատաղավարում, «բլոտ» է խաղում և աչքի տակով հետևում հարևանների ու նրանց տնեցիների առօրյա անցուդարձին: Ափսոս միայն, որ գործընկերս չի հասցրել հարցնի, որ եթե ոչ մի բանի հետ «ոչ մի գործ» չունեք, հապա էլ ո՞ւմ համար է քո պատրաստած բեմադրությունը: Ո՞ւմ համար է քո տաշած քարը, արած բետոնը, կառուցած շենքը, փորագրած փայտը: «Բլոտիստներին» անիմաստ է որևէ բան հարցնել, նրանց համար հորիզոնները կապույտ-կապո՜ւյտ են... Ու, վստահաբար, մեզանից շատերն են կյանքում, ու՝ ոչ մեկ անգամ, հանդիպել կերպարների, որոնք, տեսնելով, որ մարդն ուղղակիորեն իր անձին կամ անձնական շահին չվերաբերող, այլ երկրին, ժողովրդին, հասարակությանը վերաբերող խնդրով է զբաղվում, հարց է բարձրացնում կամ, առավել ևս, փորջում է լուծել, գալիս են ու «մեծավարի», իբր իրենք շա՜տ ավելին գիտեն, շա՜տ մեծ կենսափորձով են ծանրաբեռնված, ծոր են տալիս, թե՝ «բա քեզ պետք ա՜...»:

Այդ «բա քեզ պետք ա՜...»-ն տեղով հենց տնաքանդություն է: Մեր դեպքում դա վերածվեց երկրաքանդության: «Բա քեզ պետք ա՜...», որ քննադատում ես, «բա քեզ պետք ա՜...», որ էնտեղ ծառեր են կտրել, աղմկում ես... «բա քեզ պետք ա՜...», որ երկիրդ վարի են տվել ու տալիս, դու, ի՞նչ է, ուրիշ «բանուգործ» չունե՞ս... Սա է: Ու որքան էլ համարենք, որ սա տիրապետող չէ, միևնույնն է, չես կարող անտեսել, չպիտի անտեսել, քանի որ հենց այդ միևնույնության, այդ անտարբերության, այդ «գործ չունեմ»-ի ու «գործ չունես»-ի դառնաղի հետևանքներն ենք հիմա «ըմբոշխնում»: Ու այստեղ է, որ պիտի երևա, մակերևույթ ելնի այն, ինչն անվանում են «ազգի խիղճ»: Այդ զարգացած, ժողովրդավարական, կազմակերպված երկրներում են հարցերը լուծվում մեխանիզմներով, օրենքներով, հակակշիռներով ու չգիտես, թե էլ ինչ «գործիքակազմով»: Մեր հանրության մեջ, մեր իրականության մեջ հարցերի լուծման հիմնական մեխանիզմը «խղճով»-ն է եղել: Իսկ այդ «խիղճն» էլ սովորաբար համարվել են գրողները, պոետները, տաղանդավոր դերասանները կամ գիտնականները: Մի խոսքով՝ նրանք, ում անվանում են «մտավորական»:

Պատահական չէ, որ Արցախյան ազգայինազատագրական շարժման առաջին շարքերում էլ հենց այդ կատեգորիայի մարդիկ էին: Դա հո հենց այնպե՞ս չէր: Դա, մեր իրողությունների պայմաններում, միանգամայն օրինաչափ էր: Իսկ հիմա՞... Հայրենազրկվել ենք: Արցախազրկվել ենք: Թշնամին մեր բնօրրանում է, մեզ է ծաղրում ու նվաստացնում, բայց այս կողմում լռություն է: Երևի ամեն մեկը, գլուխը կախ, իր «բեմադրությունն» է պատրաստում, իր քարն է տաշում՝ բա մեզ պե՞տք է....

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց