ՀՀ֊ում Չեխիայի դեսպանատունը խտրական վերաբերմունք է ցուցաբերել բարձրաստիճան հայ հոգևորականի նկատմամբ
POLITICSՀայաստանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են խտրական վերաբերմունք ցուցաբերել ազգային կառույցների նկատմամբ։ Ինչպես հայտնի դարձավ Past.am-ին, այս անգամ նման վարքագծով աչքի է ընկել մեր երկրում Չեխիայի դիվանագիտական առաքելությունը։
Չեխիայի հայ համայնքի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ առաջիկա օրերին սպասվում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի այցը։ Սակայն բարձրաստիճան հոգևորականի այցը Չեխիա տեղի չի ունենա, քանի որ չեխական դեսպանատունը մերժել է մուտքի վիզա տրամադրել Մայր Աթոռի դիվանապետին։
Մեր աղբյուրները նշում են, որ դեսպանատան աշխատակիցները Սրբազանի հետ շփումներում խախտել են ոչ միայն դիվանագիտական, այլև պարզ մարդկային էթիկայի կանոնները, ինչը վրդովեցրել է Չեխիայում բնակվող մեր հայրենակիցներին։ Վերջիններս պնդում են, որ սա աննախադեպ երևույթ է, երբ որևէ երկրի դեսպանատուն նման ընդգծված խտրական վերաբերմունք ցույց տա այդչափ բարձրաստիճան հոգևորականի և ընդհանրապես Մայր Աթոռի հանդեպ։
1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



