Երևան, 29.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվրոպան ու Ռուսաստանը միմյանց մեղադրում են Հայաստանին դավաճանելու մեջ. երկուսդ էլ... ճիշտ եք. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախ` այսօր Գրանադայում նախատեսված Ալիև-Փաշինյան հանդիպման մասին: Երեկ հետմիջօրեից լրահոսում սկսեցին շրջանառվել ադրբեջանական լրատվամիջոցների հղումով լուրեր, թե՝ Ալիևը նեղացել է «Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշումից» և հրաժարվել այդ հանդիպումից: Էրդողանն էլ, հաղորդում էին, մրսել է, բայց ոչ թե ֆրանսիական դիրքորոշումից, այլ՝ ուղղակի, այսինքն՝ նա էլ չի մեկնի Գրանադա: Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա հաստատեց, որ հանդիպում չի կայանա, բայց, պաշտոնական տեղեկատվությամբ, հաստատ մեկնելու է Գրանադա, որտեղ մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովին: Իսկ մինչ այդ... Երեկ ուշադրություն գրավեց Ռուսաստանի ԱԳ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որով նա Եվրամիությանը մեղադրեց Հայաստանին դավաճանելու մեջ:

Բառացի հայտարարեց. «Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին»։ Դե, առիթ կար, այնպես չէր, որ առավոտյան արթնացել էր ու որոշել՝ ԵՄ-ին մի հերթական անգամ «կատոկել»: Բանն այն է, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն օրերս հայտարարել էր. «Բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»: Ակամայից ուզում ես ասել՝ հանդարտվե՛ք, տիկնայք և պարոնայք, երկուսդ էլ ճիշտ եք: Դե, համարյա հայտնի սկետչի ոճով: Կամ ոգով: Բայց ամենից ցավալին այն է, որ այս ամբողջ «ճշտի» մեջ իր առաջնային դերն ունի հենց Հայաստանի իշխանությունը իր գործողություններով ու անգործությամբ, հայության շահերը չսպասարկելով, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, ձեռքերը ամբողջովին Արցախից լվանալով, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալով, անընդհատ զիջելով: Եվ այլն, և այլն...

Ի դեպ, նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հանդիպեց ինչպես Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իր գործընկերոջ հետ: Եվ վերջինիս հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Կատրին Կոլոննան նույնպես հայտարարեց, թե Ֆրանսիան կարծում է, որ Ռուսաստանը չի հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնությամբ ստանձնած իր պարտավորությունները։ Կոլոննայի ասածի համաձայն, Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) միջև եղած խնդիրները, այսինքն՝ դա Ռուսաստանի պարտավորությունն էր, որը, Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով, չի կատարվել: Դրա մասին խոսելիս Կատրին Կոլոննան հիշատակեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ջանքերի մասին. «Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, եզրակացություններից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հայտարարության հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ: Մենք ձեր կողքին ենք` բոլոր նրանցով, որ կիսում են զգացողությունը, որ այս պարտավորությունը պետք է հարգվի»: Ֆրանսիայի պահվածքին ու վերաբերմունքին առանձնահատուկ «ռեսպեկտ», հարգանք, գնահատում: Բայց... Այստեղ, թերևս, պետք է ասել՝ ստո՛պ: Մեկ րոպե: Ախր, ինչպես Պրահայի, այնպես էլ Բրյուսելի հանդիպումների և, այսպես կոչված, «Ալմաթիի հռչակագիրը» մեջտեղ բերելու ամբողջ այդ պատմությունը, Փաշինյան-Ալիև-Էրդողան հանդիպումն ու այն «գլուխ բերելը» հենց այն շրջադարձային պահը կամ պահերն են, որոնց ուղղակի հետևանքն է Արցախի հայությանը պատուհասած այս աղետը:

Ողջ խնդիրն այն է, որ Պրահայի, Բրյուսելի հանդիպումների հիմնական շեշտադրումը, նպատակը հենց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ (Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան) հայտարարությունը «ջրելն» էր, որից հետո Արցախի հայաթափումը Ալիևի և Էրդողանի համար վերածվելու էր և վերածվեց «տեխնիկական հարցի»: Բնականաբար, Ռուսաստանն էլ իր մեղքի բաժինն ունի, շատ մեծ բաժինը. սա չի էլ քննարկվում: Ի վերջո, հանձն էր առել խաղաղապահ առաքելություն իրականացնել, որը, պարզվեց, նրանց ընկալման մեջ վերաբերում էր Արցախի բնակավայրերի մի մասի բնիկ հայ բնակչության տեղահանությունը հսկելուն, պաշտպանության բանակից մնացած ջոկատները զինաթափելուն և՝ ընդամենը: Այսինքն, որ Արցախի հայաթափումը տեղի ունենա առանց զանգվածային ջարդերի: Սա՞ է «խաղաղապահ առաքելությունը»: Եվ, անգամ երբ ադրբեջանական զինուժը ուղղակիորեն գնդակահարեց ռուսական խաղաղապահներին՝ սպանելով նրանցից մի քանիսին ու անգամ առաքելության հրամանատարի տեղակալին, Ռուսաստանը դա «կուլ տվեց»:

Այդ ամենը եղել է, ու այդ խարանը ոչ ոք ու երկար ժամանակ չի ջնջելու: Ու, կրկնենք, սա նույնիսկ վիճարկման թեմա էլ չէ: Բայց, միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ ու ներել այն, որ Հայաստանի իշխանությունը ներկայացնող Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչով լիովին ազատ արձակեց հակահայ ու մարդակեր Ալիևի ձեռքերը, միաժամանակ՝ գործնականում չեղարկեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչից հետո Ռուսաստանը հայտնվեց խոցելի դրության մեջ: Վերջին հաշվով, մենք ի՞նչ ենք ուզում Ռուսաստանից, Պուտինից, Ֆրանսիայից, Մակրոնից, Իրանից: Ուզում ենք, որ նրանք ավելի՞ հայ լինեն, քան Հայաստանի իշխանություն ներկայացո՞ղը: Մի իրավիճակում, երբ Արցախի վրա լիովին կանխատեսելի թշնամական ագրեսիա է սկսվում, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարում է, թե Հայաստանը ուղղակի ուշադիր հետևելու է, պարզ հասկացնում է, որ ոչինչ, բացարձակապես ոչինչ չի անելու Արցախի հայությանը պաշտպանելու համար, մենք, որպես հասարակություն, որպես հանրույթ, ումի՞ց ենք ինչ պահանջում:

Լավ, մի՞թե գոնե սեփական դառնաղի պատմությունը՝ առնվազն վերջին 100-150 տարիների, այդպես էլ դաս չի լինում, որ օտարներն իրենց շահերն ունեն, որ «քաղաքակիրթ աշխարհի» քաղաքականությունը երկդիմի է ու երեսպաշտ, որ, որ, որ... Փաստորեն, դաս չի լինում: Ի դեպ, օրերս ՄԱԿ առաքելություն էր մեկնել Ստեփանակերտ: Շատերը տարակուսում էին, թե ի՞նչ են նրանք անելու հայաթափված, անբնակիչ մնացած Արցախում: Հիմա արդեն պարզ է. գնացին, «դիտեցին», հայտարարեցին, թե՝ ամեն ինչ նորմալ է, ոչ մի վատ բան չի եղել, պարզ ասած՝ լեգիտիմացրեցին Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունը ու... գնացին իրենց գործերով: Վերջիվերջո, Ուկրաինա կա, ուրիշ «տաք կետեր» կան: Սա էլ մեզ դաս: Չնայած... «Դասերը» շատշատ են, դաս սովորողները չեն նշմարվում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ»Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»«Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ»Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԱրագածոտնում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրավnրներ Բանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Թուրքիան ու Գերմանիան կքննարկեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված վիճակը Տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել Իրանն իր սպառազինության շուրջ 90%-ն արտադրում է երկրի ներսում․ ՊՆ խոսնակ Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Հորմուզի նեղուցում նավերի վրա տեղի է ունեցել առնվազն 70 հարձակում, զոհվել է 19 նավաստի Ասֆալտի գործարան և ցեմենտի արտադրություն Սևանի ափին. «Սանի Լենդի» վտանգավոր ծրագիրը ԾովագյուղումՆոր Երզնկայում «Hyundai Elantra»-ն բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել բնակչին պատկանող ավտովերանորոգման կետի տարածքում. կա վիրավnր Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր ԿամենդատյանԻնչ գին կունենա ռուբլին առաջիկայումՌԴ-ն ոչնչացրել է Ուկրաինայի առևտրային ցանցերի պահեստների շուրջ 90 տոկոսը. Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 420 տոննա ցորեն և 280 տոննա գարի Կասեցվել է «Ռոյալ ֆուդ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Բոլոր անկախ երկրները պետք է հրաժարվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի տնտեսական պшտերազմին մասնակցելուց և չճանաչեն հակաիրանական որևէ պատժամիջnց․ Իրանի ԱԳՆ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցի լուսանկարը, որտեղ այն ԱՄՆ տարածքի մաս է կազմում Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Դեմբելեի հետ Ադրբեջանը Իրանն ավելացրել է դիվանագետների համար ռազմական ռիսկեր պարունակող երկրների ցանկում Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան