Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեծ հար­ված՝ հան­րակր­թու­թյան ոլոր­տին»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուսուցիչները, որոնք չունեն մանկավարժի համապատասխան որակավորում և բարձրագույն կրթություն, օգոստոսի 20-ից իրավունք չեն ունենա շարունակելու աշխատանքը։ Պահանջը բխում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծից, որը ներկայացվել է ԱԺ։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ մի շարք բարդ խնդիրներ են առաջանալու։

«Եթե կիրառվի, ու օգոստոսի 20-ից շուրջ 1400 ուսուցիչ աշխատանքից ազատվի, նշվածից բխող խնդիրները գրեթե անհնար է լինելու հաղթահարել։ Նրանք հանրակրթության ոլորտում ուսուցիչների գրեթե 5 տոկոսն են կազմում։ Սա առաջարկվում է այն ֆոնին, երբ ավելի քան100 դպրոցում ուսուցիչների բազմաթիվ թափուր հաստիքներ կան, նաև այն ֆոնին, երբ հանրապետության մանկավարժական բուհերում մանկավարժական մասնագիտությունների համար թե՛ հիմա, թե՛ վերջին տարիներին դիմումներ կա՛մ չկան, կա՛մ շատ քիչ են։ Եթե դեռ ուսումնական տարին չսկսած այս ուսուցիչներին ազատում ենք, չենք ունենալու մասնագետներ, որոնք կգան ու կփոխարինեն նրանց»,-նշեց կրթության փորձագետը։

Նա տրամաբանական համարեց այն, որ տարիներ շարունակ օրենքի այս պահանջի հետ կապված երկարաձգումներ են եղել։ Մխիթարյանի խոսքով, թեպետ օրենքում ամրագրված էր, որ բարձրագույն կրթություն չունեցողներին չպետք է թույլատրել աշխատել, բայց նրանց հեռացնելն ավելի վնասակար էր լինելու հանրակրթության համակարգի համար. «Այդ ուսուցիչների թիվն այս տարիներին նույնիսկ նվազել է, որովհետև նրանց մեծամասնությունն արդեն թոշակի է անցել։ Իսկ 1400 ուսուցիչները, որոնք դեռևս աշխատում են և բարձրագույն կրթության դիպլոմ չունեն, մոտենում են կամ շատ մոտ են կենսաթոշակային տարիքին։ Սա նշանակում է, որ եթե օրենքի այդ կետի գործունեության ժամկետը շատ քիչ ժամկետով նորից երկարաձգվի, այդ ուսուցիչները բնական ճանապարհով դուրս կգան համակարգից։ Սա մեր կրթական համակարգին հնարավորություն կտա սահուն կերպով նոր ուսուցիչներ ներգրավել հանրակրթության համակարգ, լրացուցիչ ցնցումներ չբերել մեր դպրոցներին, որոնք առանց այդ էլ կրթության որակի ապահովման տեսանկյունից շատ վատ վիճակում են»։

Ըստ նախագծի, եթե ուսուցիչները դիմեն ատեստավորման և առնվազն 60 տոկոս միավոր հավաքեն, կշարունակեն աշխատել։ Կրթության փորձագետը կարծում է՝ չդիմողներն ավելի շատ կլինեն, քան դիմողները։ «Կլինեն նաև մարդիկ, ովքեր չեն կարողանա հաղթահարել 60 տոկոսի շեմը և դուրս կմնան։ Այսինքն, շուրջ 1400-ից գուցե 100-200-ը մնան, որոնք կկարողանան շարունակել աշխատել։ Հարկ է ընդգծել, որ դիպլոմ չունենալն ու գիտելիքներ կամ փորձ չունենալը լրիվ տարբեր հասկացություններ են՝ մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Այդ մարդիկ բազմաթիվ տարիների փորձ ունեն, կուտակել են այնպիսի հմտություններ, որ անգամ գերազանց առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը միանգամից իրենց չի կարող փոխարինել դպրոցում։ Մենք պարզապես կորցնելու ենք բազմավաստակ ուսուցիչներին, մյուս կողմից՝ նրանց որոշ մասին հեղինակազրկելով ենք հանելու դպրոցից, քանի որ մեծ տարիքում շատ դժվար է թեսթային առաջադրանքներ լուծել։ Ի դեպ, բազմիցս ենք ասել, որ այդ թեսթերը որևէ կապ չունեն ուսուցչի որակավորման, ուսուցչի հմտությունների և կարողությունների հետ։ Նրանց հեղինակազրկելու ենք, որովհետև փորձելու են մասնակցել, թեսթերը չեն կարողանալու հաղթահարել, ինչն ավելի վատ է ազդելու համակարգի վրա. բոլորը խոսելու են այն մասին, թե՝ չկարողացան հաղթահարել ատեստավորման թեսթերը»,-ասաց Ատոմ Մխիթարյանը։

Կրթության փորձագետը մեկ այլ խնդրի վրա ուշադրություն հրավիրեց. «Նրանք աշխատանքից ազատվելու են օգոստոսի 20-ին, իսկ ատեստավորումը լինելու է աշնանը։ Սովորաբար ատեստավորման քննություններն անցկացվում են հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին։ Այստեղ շատ հետաքրքիր հարց է առաջանում. եթե օգոստոսի 20-ին բոլորն ազատվելու են, ապա երբ ուսուցիչներն աշնանը մասնակցեն ատեստավորմանն ու հաղթահարեն 60 տոկոսի շեմը, կարողանալո՞ւ են վերականգնել աշխատանքը։ Իսկ թե օգոստոսից մինչև նոյեմբեր ովքեր են իրենց փոխարինելու, այս հարցերի պատասխանը ոչ ոք չի տալիս»։

Մխիթարյանը կարծում է, որ ԿԳՄՍ-ն անհասկանալի երկու գործընթաց է իրականացնում, որոնք իրար հետ հակասության մեջ են. «Մի կողմից՝ շուրջ 1400 ուսուցչի է պատրաստվում ազատել աշխատանքից, մյուս կողմից՝ այն մարդկանց, որոնք ունեն բարձրագույն կրթություն, բայց չունեն մանկավարժի որակավորում, հնարավորություն է տալիս վճարել, նման դասընթացներ առաջարկող որոշ բուհերում 30 կրեդիտ հավաքել, որ գնան ու դպրոցներում աշխատեն։ Թեպետ շուրջ մեկ տարի է, ինչ այդ գործընթացն սկսվել է, բայց հանրակրթության ոլորտում ուսուցչի բազմաթիվ թափուր հաստիքներ ունենք։ Սա նշանակում է, որ ուսուցչի դերակատարությունը մեզ մոտ շատ բարձր չէ, այդ մասնագիտությունը գրավիչ չէ։ Ու փոխանակ քայլեր, խրախուսական միջոցներ ձեռնարկվեն, որ, օրինակ՝ երիտասարդները ձգտեն մանկավարժական բուհեր ընդունվել, հակառակն է արվում՝ աշխատանքից պատրաստվում են ազատել դասավանդման հետ կապված խնդիր չունեցող ու տարիների փորձ ունեցողներին։

Սա մեծ հարված է հանրակրթության ոլորտին։ Ի դեպ, նրանց փոխարինելու առումով մինչ այս ոչ մի քայլ չի արվել։ Փորձում են օրենքները կիրառել, բայց դրա հետևանքների մասին ոչ ոք չի մտածել։ Ի՞նչ կլինի, երբ մեր ուսուցիչների 5 տոկոսը ուղղակի դպրոցից դուրս գա։ Սա փոքր թիվ չէ, նշանակում է՝ 20ից մեկը դուրս է գալու աշխատանքից, ինչի հետևանքով դպրոցներում քաոսային իրավիճակ կսկսվի։ Այս մասնագետների մեծամասնությունը նախնական զինվորական պատրաստվածության, տեխնոլոգիա առարկաների գծով մասնագիտացում ունեն։ Եթե նրանք ազատվեն աշխատանքից, չենք ունենալու մասնագետներ, որոնց միջոցով հնարավոր կլինի դպրոցների գոնե կեսը լրացնել»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել ․Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի Նոր փոփոխություն՝ մինչև 200 հազար դրամ ստացողների և տաքսու վարորդների համարԶելենսկին հայտարարել է՝ համաձայն է խաղաղության համաձայնագրին՝ տարածքների 25%-ի կորստի պայմանով Ո՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԳիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա Հրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկը