Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Սա շատ էժան մանիպուլյացիա է, որը մեր պետականության վրա թանկ է նստելու». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սա Ադրբեջանի՝ իրենց համար տրամաբանական գործելաոճն է, «Փաստի» հետ զրույցում ասում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:

«Վաշինգտոնում նախապես հայտարարված հանդիպումը չեղարկվեց: Վերջերս ռուսական մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Արցախի իշխանությունների վրա ճնշում կա, որ գնան ուղիղ բանակցությունների Ադրբեջանի հետ: Ադրբեջանի դիրքորոշմամբ՝ այդ բանակցություններն Ադրբեջանի կազմում վարչատարածքային միավորի և կենտրոնական իշխանության ներկայացուցիչների բանակցություններ են: Ամենայն հավանականությամբ, ծրագիրն այն է, որ արևմտյան հաջորդ փուլի բանակցությունների ժամանակ հասած լինեն մի հանգրվանի, երբ Արցախի իշխանությունները նույնպես ընդունած կլինեն այն խաղի կանոնը, որը որդեգրել է Հայաստանի իշխանությունը, այն է՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ»: Առկա լարվածությունը, ճնշումը, կրակոցներն այս ամենին են ուղղված»,-նշում է Մաթևոսյանը:

Կարծիք է հայտնում, որ անցած տարվա հոկտեմբերից Ն. Փաշինյանն ամեն ինչ արել է, որ Արցախի իշխանությունները անելանելի վիճակում լինելով, ստիպված լինեն զիջումների գնալ: «Սկզբից ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, ինչը թույլ տվեց Ալիևին փակել Լաչինի միջանցքը, հետագայում անջատեց էլեկտրականությունը և այլն, Արցախի նկատմամբ իրականացվում է ռազմական ու տեղեկատվական տեռոր: Այս ամենն ուղղված է նրան, որ, ինչպես Ալիևն ասաց, փաստաթղթավորված առումով արդեն ֆիքսված լինի, որ Արցախն Ադրբեջան է, և Արցախի ու Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներն էլ դա ընդունեն: ԱԺ քառօրյայի ժամանակ իշխանական պատգամավորներից մեկն ասաց՝ եթե Արցախը համարում էիք հայկական, ինչո՞ւ էիք գնում Ադրբեջանի հետ բանակցությունների: Տեսեք՝ Ադրբեջանը Արցախն ադրբեջանական մաս է համարում, բայց հասկանում է, որ կոնֆլիկտի կողմը ՀՀ-ն է, և պետք է ՀՀ-ի հետ փոխհարաբերություններում հասնի մի մակարդակի, որ նա կասկածներ չունենա Արցախի պատկանելիության վերաբերյալ»,-ընդգծում է քաղաքագետը:

Մաթևոսյանն ասում է՝ եթե պատրաստ ես ամեն ինչ զիջել, պետք է հասկանաս տրամաբանական մի բան՝ անգամ տնտեսական գործունեություն ծավալելը քո համար խնդրահարույց է լինելու քո իսկ տարածքում: «Մամուլի հրապարակումները Երասխում կառուցվող գործարանը կոնկրետ ընտանիքի հետ էին կապում, այդ ընտանիքի ներկայացուցիչը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական կոոպերացիայի կողմնակից է: Տեսնում ենք, որ ադրբեջանական բայրաքթարը կամ արկը տարբերություն չի դնում՝ կո՞ղմ ես Թուրքիայի հետ հարաբերություններին, թե՞ ոչ»: Հունիսի 15-ին ադրբեջանցիները փորձեցին դրոշ տեղադրել ՀՀ տարածքում, հրապարակված տեսանյութում երևում է, որ նրանց հետ ռուս խաղաղապահներ կան: Քաղաքագետն ասում է՝ նախ պետք է հասկանալ, թե ով է այդ տեսանյութը տարածել:

«Եթե մերոնք են տարածել, ինչո՞ւ են մոնտաժն այդ ձևով արել: Եթե իրողությունը դիտարկենք իմ ասածի տրամաբանության շրջանակներում, որ Արցախի իշխանությունների համար ստեղծում են բոլոր հնարավոր խոչընդոտները՝ անելանելի դարձնելու համար զուտ գոյատևելն Արցախում, հիշենք նաև տեղեկատվական շտաբի հայտարարությունը, որ հումանիտար բեռներն անհնար է տեղափոխել, կարող եմ կարծել, որ այս միջադեպն անհրաժեշտ էր հենց նրա համար, որ Արցախ տեղափոխվող բեռների համար խնդիրներ ստեղծեն: Ասում են՝ ռուսներն օգնում են ադրբեջանցիներին դրոշ տեղադրել: 2020 թ.-ից այս կողմ Ադրբեջանը մի քանի հարյուր քկմ տարածք է Հայաստանից բռնազավթել, հիմա գնանք ու հաշվենք, թե այնտեղ քանի՞ ադրբեջանական դրոշ է դրված, ինչո՞ւ դրա վերաբերյալ տեսանյութեր չեն տարածվել: Սա շատ էժան մանիպուլ յացիա է, որը մեր պետականության վրա շատ թանկ է նստելու»,-ասում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ հունիսի 15-ը մեր պետական խորհրդանիշների օրն էր: «Մի կողմից՝ ասում ենք, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքում փորձում է իր դրոշը տեղադրել, մյուս կողմից՝ ԱԺ-ում Հայաստանի պետական խորհրդանիշների նկատմամբ քաղաքական կրակահերթ է արձակվում: Դա՞ էլ են ռուսները մեղավոր: Խաղաղապահնե՞րն էին կանգնել Փաշինյանի հետևում, ատրճանակը դրել գլխի հետևում և ստիպում ասել, թե ՀՀ զինանշանը, որի վրա սիմվոլիկ կերպով արտացոլված է մեր դարավոր պատմությունը, մեր պատմության հետ ի՞նչ կապ ունի: Երբ կարմիր գծերը չես պահպանում, դրանք դեպի քեզ են գալիս՝ մոտենալով անդառնալիության կետին: Սա իրականում առաջին դեպքը չէր, հիշեք՝ մայիսի 9-ին իշխանությունները որոշեցին դատել այն մարդկանց, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Շուշիի ազատագրմանը: Հունիսի 15-ին քաղաքական կրակահերթը մեր պետական սիմվոլների նկատմամբ նույնպես պատահական չէր: Իսկ կատարվողը գլոբալ առումով մեր պետականության կազմալուծումն է ուղիղ եթերում:

Այս մարդիկ տանում են այն ուղղությամբ, որ Հայաստանը դառնա մաս Ադրբեջան-Թուրքիա-Հայաստան ռազմաքաղաքական-տարածաշրջանային դաշինքի: Այդ դաշինք մտնելու համար Ադրբեջանն ու Թուրքիան մի շարք պայմաններ են դրել, հիմա ՀՀ իշխանությունները, բավարարելով այդ պայմանները, կարծում են, թե հիմք կստեղծեն սեփական իշխանությունը երկար տարիներ պահպանելու համար, բայց իրականում ոչնչացնում են հիմքերը, որոնց վրա խարսխված է պետականությունը: Ասում է՝ գուցե սխալ էինք անում, որ բանակին էինք վստահում: Հայաստանի գոյության հիմքում, Արցախի պետականությունից և դրա համար պայքարից բացի, ընկած է նաև բանակի լեգիտիմությունը: Հաղթեցիր, բանակդ լեգիտիմացրեցիր, այն է՝ լեգիտիմացրեցիր քո պետությունը: Եթե Արցախը և բանակն ապալեգիտիմացնում ես, ոչնչացնում, պետություն չի լինելու: Թուրք-ադրբեջանական դաշինքին ինտեգրումը բերելու է պետականության կազմալուծմանը»,-եզրափակում է Բ. Մաթևոսյանը:

LՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers