Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքական նկրտումները բախվում են ավելի խոշոր խաղացողների շահերին

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հունիսի 12-ին հայ-ադրբեջանական բախումները Տավուշում շատ մեծ միջազգային արձագանք ունեցան։ Ադրբեջանական կողմը, ռազմի դաշտում լուրջ անհաջողություններ ունենալով, փորձեց հակամարտության հարցը տեղափոխել նաև այլ հարթություններ։

Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանը սկսել է օգտագործել իր ողջ դիվանագիտական զինանոցը։ Դրանով էր պայմանավորված նաև Թուրքիայի՝ չափից ավելի ակտիվությունը և այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից խիստ հակահայկական դիրքորոշումը։

Թուրքիային ձեռնտու է էսկալացիոն իրավիճակը Ադրբեջանի վրա իր ազդեցությունը մեծացնելու համար՝ հատկապես Նախիջևանի հատվածում։ Եվ դրանով է պայմանավորված, որ տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Թուրքիան Սոմալիից և Կատարից հետո մտադիր է իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան հիմնել Նախիջևանում։

Պետք է նկատել, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով, որոնցում Թուրքիան պայման էր դրել, որ այդ տարածքը հետագայում չպետք է անցնի երրորդ կողմին՝ նկատի ունենալով Հայաստանին։

Խնդիրն այն է, որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է եղել։ Այնտեղ մեծ զարգացում է ապրել հայկական մշակույթը, որի վառ ապացույցն են Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը և ոչ միայն։ Սակայն ներկայումս Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանին։ 

Եվ Նախիջևանի բազմադարյա հայկական հետքը վերացնելու նպատակով է, որ Ադրբեջանը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգության՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։

 

Նախիջևանը անկլավային տարածք է, որը բաժանված է Ադրբեջանի ընդհանուր սահմանից, և դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է այն հարցը, թե ցանկանում է ցամաքային կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Սակայն թուրքական կողմը տարիներ շարունակ փորձում է օգտվել Նախիջևանի՝ անկլավային տարածք լինելու հանգամանքից ու այդ տարածքը, ինչքանով որ հնարավոր է, վերցնել իր վերահսկողության տակ։ Նախիջևանը Թուրքիայի համար կարող է դառնալ այն բանալին, որի միջոցով հնարավոր է հասնել տարածաշրջանային գերիշխանության։

Թերևս պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, թե «Նախիջևանը Հայաստանի կողմից բռնազավթված է»։ Շատ վերլուծաբաններ կարծեցին, թե Էրդողանն ուղղակի շփոթել է և Արցախի փոխարեն Նախիջևան է ասել։

Հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը շփոթել է, բայց նա դրանով ակնարկել է այն, ինչ կա իրենց մտքում։ Մեծ հաշվով Թուրքիային ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական բախումները շարունակվեն ու ավելի մեծ մասշտաբ ստանան՝ ընդգրկելով նաև Նախիջևանի հատվածը, որի ժամանակ էլ թուրքական կողմը առիթը կօգտագործի հակամարտության մեջ ներգրավվելու համար ու դրանով հնարավորություն կստանա բարձրացնել այդ ինքնավար հանրապետության տարածքում ռազմաբազա տեղակայելու և մշտական զորք ունենալու հարցը։

Բայց այս հարցում Թուրքիայի շահերը բախվում են տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկու երկրների՝ Ռուսաստանի և Իրանի շահերի հետ։ Նախ՝ Ռուսաստանը, որը Հարավային Կովկասը համարում է իր շահերի տեսանկյունից գերակա գոտի, հակված է թույլ չտալ, որ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա իր ազդեցության հաշվին։

Իսկ Իրանի հետ սահմանակից Նախիջևանում թուրքական ներգրավվածության ավելացումը ոչ միայն փոխում է տարածաշրջանում հաստատված ուժերի հավասարակշռությունը, այլև մեծացնում է պանթուրքական վտանգը Իրանի համար, քանի որ այդ երկրում բազմամիլիոն թուրքախոս բնակչություն է ապրում, և Թուրքիան Նախիջևանից հետո կփորձի իր ազդեցությունը տարածել նաև այդ թուրքախոս շրջանների վրա։ Դրա համար էլ Իրանը հակակշռում է Թուրքիային և փորձում Նախիջևանում մեծացնել հենց իր ազդեցությունը։

Այնպես որ, հայկական կողմն այս իրավիճակում պետք է համագործակցի ռուսական և իրանական կողմերի հետ, որպեսզի թույլ չտա, որ Թուրքիան Նախիջևանի կողմից փորձի անկայունություն, բախումներ հրահրել ու փորձել դիվիդենտներ շահել իր համար այդ իրավիճակից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը