Yerevan, 30.April.2025,
23
:
33
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թուրքական նկրտումները բախվում են ավելի խոշոր խաղացողների շահերին

ANALYSIS

Հունիսի 12-ին հայ-ադրբեջանական բախումները Տավուշում շատ մեծ միջազգային արձագանք ունեցան։ Ադրբեջանական կողմը, ռազմի դաշտում լուրջ անհաջողություններ ունենալով, փորձեց հակամարտության հարցը տեղափոխել նաև այլ հարթություններ։

Հայաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով Ադրբեջանը սկսել է օգտագործել իր ողջ դիվանագիտական զինանոցը։ Դրանով էր պայմանավորված նաև Թուրքիայի՝ չափից ավելի ակտիվությունը և այդ երկրի պաշտոնական շրջանակների կողմից խիստ հակահայկական դիրքորոշումը։

Թուրքիային ձեռնտու է էսկալացիոն իրավիճակը Ադրբեջանի վրա իր ազդեցությունը մեծացնելու համար՝ հատկապես Նախիջևանի հատվածում։ Եվ դրանով է պայմանավորված, որ տևական ժամանակ է, ինչ խոսվում է, որ Թուրքիան Սոմալիից և Կատարից հետո մտադիր է իր երրորդ արտասահմանյան ռազմաբազան հիմնել Նախիջևանում։

Պետք է նկատել, որ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Նախիջևանը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով, որոնցում Թուրքիան պայման էր դրել, որ այդ տարածքը հետագայում չպետք է անցնի երրորդ կողմին՝ նկատի ունենալով Հայաստանին։

Խնդիրն այն է, որ Նախիջևանը պատմական Հայաստանի մասն է եղել։ Այնտեղ մեծ զարգացում է ապրել հայկական մշակույթը, որի վառ ապացույցն են Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր խաչքարերը և ոչ միայն։ Սակայն ներկայումս Նախիջևանը հայաթափված է և ապօրինաբար բռնակցված Ադրբեջանին։ 

Եվ Նախիջևանի բազմադարյա հայկական հետքը վերացնելու նպատակով է, որ Ադրբեջանը նախաձեռնել է հայկական մշակութային ժառանգության՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։

 

Նախիջևանը անկլավային տարածք է, որը բաժանված է Ադրբեջանի ընդհանուր սահմանից, և դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանն անընդհատ բարձրացնում է այն հարցը, թե ցանկանում է ցամաքային կապ ունենալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։

Սակայն թուրքական կողմը տարիներ շարունակ փորձում է օգտվել Նախիջևանի՝ անկլավային տարածք լինելու հանգամանքից ու այդ տարածքը, ինչքանով որ հնարավոր է, վերցնել իր վերահսկողության տակ։ Նախիջևանը Թուրքիայի համար կարող է դառնալ այն բանալին, որի միջոցով հնարավոր է հասնել տարածաշրջանային գերիշխանության։

Թերևս պատահական չէ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը օրերս լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարեց, թե «Նախիջևանը Հայաստանի կողմից բռնազավթված է»։ Շատ վերլուծաբաններ կարծեցին, թե Էրդողանն ուղղակի շփոթել է և Արցախի փոխարեն Նախիջևան է ասել։

Հնարավոր է, որ Թուրքիայի նախագահը շփոթել է, բայց նա դրանով ակնարկել է այն, ինչ կա իրենց մտքում։ Մեծ հաշվով Թուրքիային ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական բախումները շարունակվեն ու ավելի մեծ մասշտաբ ստանան՝ ընդգրկելով նաև Նախիջևանի հատվածը, որի ժամանակ էլ թուրքական կողմը առիթը կօգտագործի հակամարտության մեջ ներգրավվելու համար ու դրանով հնարավորություն կստանա բարձրացնել այդ ինքնավար հանրապետության տարածքում ռազմաբազա տեղակայելու և մշտական զորք ունենալու հարցը։

Բայց այս հարցում Թուրքիայի շահերը բախվում են տարածաշրջանում մեծ ազդեցություն ունեցող երկու երկրների՝ Ռուսաստանի և Իրանի շահերի հետ։ Նախ՝ Ռուսաստանը, որը Հարավային Կովկասը համարում է իր շահերի տեսանկյունից գերակա գոտի, հակված է թույլ չտալ, որ Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում մեծանա իր ազդեցության հաշվին։

Իսկ Իրանի հետ սահմանակից Նախիջևանում թուրքական ներգրավվածության ավելացումը ոչ միայն փոխում է տարածաշրջանում հաստատված ուժերի հավասարակշռությունը, այլև մեծացնում է պանթուրքական վտանգը Իրանի համար, քանի որ այդ երկրում բազմամիլիոն թուրքախոս բնակչություն է ապրում, և Թուրքիան Նախիջևանից հետո կփորձի իր ազդեցությունը տարածել նաև այդ թուրքախոս շրջանների վրա։ Դրա համար էլ Իրանը հակակշռում է Թուրքիային և փորձում Նախիջևանում մեծացնել հենց իր ազդեցությունը։

Այնպես որ, հայկական կողմն այս իրավիճակում պետք է համագործակցի ռուսական և իրանական կողմերի հետ, որպեսզի թույլ չտա, որ Թուրքիան Նախիջևանի կողմից փորձի անկայունություն, բախումներ հրահրել ու փորձել դիվիդենտներ շահել իր համար այդ իրավիճակից։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը