Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ունակ չեն խնդիրներ լուծել. կա՛մ չտեսնելու են տալիս դրանք, կա՛մ էլ մեծ-մեծ խոսում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո մեր երկիրը ճգնաժամի մեջ է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական։ Պատերազմն առավել ցայտուն դարձրեց խնդիրները։ Գաղտնիք չէ, որ եղանակային ոչ բարենպաստ պայմանները ևս մեկ հարված են սոցիալական վատ պայմաններում գտնվող մեր քաղաքացիների համար։ Սոցիալական ցանցերի միջոցով տեսնում ենք, թե ինչպես է Գյումրիում գործող «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն ողջ ձմեռվա ընթացքում վառելափայտ տրամադրում սոցիալական վատ պայմաններում հայտնված քաղաքացիներին։ Բայց սա՞ է նման մասշտաբային խնդիրների լուծումը։ Պետությունը պետք է մասնակից դառնա այս գործընթացին, ավելին՝ պետք է լինի դրա կազմակերպիչը, իսկ անհատները և կազմակերպությունները՝ օժանդակողները։

ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է՝ եթե նախորդ տարիներին պետությունը միջազգային կազմակերպություններից ինչ-որ բան կարողանում էր ստանալ և իրեն վերագրելով` անել, այս տարի դա էլ չի եղել։ «Այս մարդիկ՝ տեղական իշխանություններից սկսած մինչև վարչապետ, գոյություն չունեն։ Հովանավորների համար առանձին հաշվետվություններ եմ կազմում, բայց հրապարակումները, որոնք անում եմ, իշխանությունների համար են, սակայն բոլորը հասկանում են, բացի իրենցից։ Չենք կարողանում մարդկանց թողնել այդ վիճակում, նորից կունենանք ցրտահարության դեպքեր։ Հետաքրքիր է՝ երբ ինչ-որ գրառում եմ անում ոչ սոցիալական թեմայով, միանգամից հայտնվում են։ Առաջին հայացքից թվում է, թե իշխանությունները և նրանց համախոհները կան, բայց երբ նկարագրում ես տիրող սոցիալական ծանր վիճակը, անհետանում են։

Մեկ կազմակերպություն չի կարող նման ծավալի հարցեր լուծել։ Այո՛, գյուղական համայնքներում մարդիկ ջեռուցման խնդիրն ինչ-որ չափով փորձում են լուծել աթարի միջոցով, բայց այնտեղ էլ կան սոցիալական ծանր պայմաններում հայտնված քաղաքացիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Թումասյանը։ Նշում է՝ հարյուրավոր նամակներ, զանգեր է ստանում՝ օգնության ձեռք մեկնելու խնդրանքով։ Ընդգծում է՝ այդ իրավիճակում շատ դժվար է որոշել՝ ում օգնել, ում՝ ոչ։ «Մարդկանց ուղղորդում եմ, ասում՝ Ֆեյսբուքում կան նաև պաշտոնյաներ, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, չեմ հասկանում, թե ինչու իրենց չեք գրում, անհանգստացնում։ Մյուս կողմից էլ հասկանում եմ, որ մարդկանց նյարդերը տեղի են տալիս, անընդհատ մերժումներ են լսում։ Փայտի ամեն մի խմբաքանակը, որ ստանում ենք, մոտավորապես կազմում է 1 մլն 200 հազար դրամ։ Այսինքն, ամեն շաբաթ գումար ենք հավաքում, որ կարողանանք մարդկանց փայտ հասցնել։ Էլ չեմ խոսում մեր նյարդային համակարգի, առողջության մասին:

Այն, ինչ մենք հիմա անում ենք, ո՛չ սոցիալական աջակցություն է, ո՛չ հասարակական գործունեություն, այլ ինքնասպանության նման մի բան է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ասում է՝ միևնույն ժամանակ չի էլ կարողանում ձեռքերը ծալած նստել, իր երկիրն է, ճանաչում է վատ պայմաններում բնակվող մարդկանց, հովանավորներն իրեն վստահում են։ «Պետք է լինեինք իշխանություններին աջակցողը, խնդիրները ցույց տվողը։ Բայց մենք բացահայտում ենք խնդիրը, մենք էլ լուծում այն։ Իրենք էլ պարզապես նայում են, չտեսնելու տալիս, դրան գումարած՝ մեծմեծ խոսում։ Այս օրերին միջինում հազար ընտանիքի որոշակի քանակությամբ վառելափայտ ենք տրամադրել։ Բնական է՝ փայտը սպառվում է, մարդիկ նորից են դիմում, բայց չենք կարող մարդկանց ամբողջ ձմեռ վառելափայտով ապահովել։ Սարսափելի սոցիալական պայմաններում են ոչ միայն տնակներում ապրող մարդիկ, կան վթարային շենքեր, որոնք երկրաշարժից հետո չվերակառուցվեցին, դրանք կոմունալ հարմարություններ չունեն, կտուր չունեն, անձրևը հինգերորդ հարկից առաջին հարկ է հասնում։

Սովորական շենքերում բնակվող մարդիկ էլ կան, որոնք վատ պայմաններում են բնակվում, մեկը հաշմանդամություն ունի, մյուսը՝ սոցիալական խնդիրներ։ Շատ ծանր է միայնակ տարեցների վիճակը, որոնք չեն էլ կարողանում տնից դուրս գալ։ Ի վերջո, աղքատությունը դժբախտություն է»,-ընդգծում է ՀԿ-ի նախագահը։ Թումասյանը հիշեցնում է իշխանությունների՝ երկու տարի առաջ տարածած հայտնի լոզունգը, որ «վարչապետի հանձնարարականով 2020 թվականին երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար հատկացվելու է 3 մլրդ դրամ և այս հարցը մեկընդմիշտ լուծվելու է»։ «Ասվում էր, որ երեսուն տարի չլուծված խնդիրը երկու տարում լուծելու են։ Այն ժամանակ ասացի՝ չի կարելի նման բաներ տարածել, աղետի գոտում մոտ 8000 տնակ կա, ինչպե՞ս եք այդ հարցը լուծելու։ Դեռ այն ժամանակ էլ անգլուխ պատգամավորներից մեկն էլ գրել էր՝ Թումասյան Վահանը չի ուզում աղետի գոտին վերակառուցվի, որ գործազուրկ չմնա։

Վերջերս մի պաշտոնյայի հարց տվեցի՝ քանի՞ բնակարան եք կառուցել կամ տվել մարդկանց այդ ընթացքում։ Մեր կենտրոնն իր գործընկերների հետ 2,5 տարվա ընթացքում երեսուն բնակարան է տվել, իրենք՝ զրո։ Ստացվում է, որ մարդիկ ունակ չեն խնդիրներ լուծել։ Ասել եմ՝ թող մեկ օր գան, պատասխանեն զանգերին, նամակներին, այցելեն մարդկանց ու տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում»,-եզրափակում է Վահան Թումասյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. Ղազարյան