Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սպառողական շուկայի ամենաբարձր գնաճը՝ վերջին տարիներին. ի՞նչ սպասել առաջիկայում․ «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում սպառողական շուկայում 2021 թ.-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրված գնաճը կազմել է 4,5 %: Ինչպես տեղեկանում ենք վիճակագրական կոմիտեի՝ երեկ հրապարակած տվյալներից, միայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 6,4 տոկոս: Ալկոհոլային խմիչքները և ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 10,8 տոկոսով: Բանջարեղենի ապրանքախմբում 2021 թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9,9, իսկ մրգերի դեպքում՝ 12 տոկոս գնաճ: Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում նշված ժամանակահատվածի գնաճը 8,4 % է:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021 թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7,7 %, իսկ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում՝ 40,7 % գնաճ: Ձվի գինը նախորդ հունվարի համեմատ այս տարի բարձրացել է 26,4 %-ով: Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքների շուկային, ապա այստեղ տարեկան գնաճը 5,5 % է: «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է գնաճի ցուցանիշին, պատճառներին ու հետագա միտումներին: «4,5 տոկոսը գերազանցող գնաճ տարեկան կտրվածքով ունեցել ենք 2013 թվականին: 2015 թ.-ին էլ ունեինք 3,7 տոկոս գնաճ: Այդ ժամանակ դրամը դոլարի նկատմամբ նվազել էր մոտ 20 տոկոսով: Իրականում արձանագրված գնաճը հարաբերական իմաստով բավականին մեծ թիվ է:

Չի բացառվում, որ աճի միտում էլի կունենանք, որովհետև չենք կարող համոզված լինել, որ այս գնաճն իրեն ամբողջությամբ սպառել է և չի շարունակվելու»,-ասաց փորձագետը: Արձանագրված գնաճի առաջին պատճառը, ըստ Հ. Միքայելյանի, դրամի փոխարժեքի նվազումն է դոլարի նկատմամբ. «Բայց հավելեմ նաև այն, որ նույն 2015 թ.-ին, երբ դրամը դոլարի նկատմամբ նվազել էր մոտ 20 տոկոսով, գնաճն ընդամենը 4 տոկոս է կազմել, իսկ այս պարագայում դրամը դոլարի նկատմամբ մոտ 7-8 տոկոսով է նվազել, ու գնաճն արդեն 4,5 տոկոս է: Այսինքն, գների ճկունությունը շատ ավելի ցածր է: Դրամի արժեզրկումից բացի, գնաճի պատճառ է նաև անկանխատեսելի քաղաքականությունը: Եվ խոսքը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մասին է: Երրորդ պատճառն անկում ապրող տնտեսությունն է և այն, որ շրջանառությունն է նվազում: Շրջանառության աճի միջոցով գները նվազեցնելու հնարավորությունները դադարում են գործել, ու տնտեսվարողները սկսում են նորից բարձրացնել գները»:

Անդրադառնալով գնաճը մեղմելու հնարավորություններին և այդ համատեքստում դիտարկելով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը՝ Հ. Միքայել յանը նշեց. «Ընդհանուր առմամբ, գնաճը նվազեցնելու համար վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելն իմաստ ունի, երբ տնտեսությունն աճում է, բայց մենք նման բան չունենք: Եվ այս առումով տվյալ գործիքը իմաստ չունի կիրառել: Այս պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է սահմանափակել տնտեսական ակտիվությունը. այո, այն կարող է նվազեցնել գնաճը, բայց ավելի շատ կվնասի տնտեսական աճին: Բայց այստեղ, կարելի է ասել, ինստիտուցիոնալ շարունակականություն կա. վերջին, երևի թե, 10 տարվա կտրվածքով իշխանությունը միշտ կայունությունն է ընտրել, երբ զարգացումն ընտրելու հնարավորություն կար: Տնտեսական աճի ու գների կայունության երկընտրանքի մեջ միշտ ընտրվել է սոցիալական ու գների կայունությունը»:

Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան առաջիկա ամիսները: «Այսինքն, կարևոր է, թե փետրվարի, նաև մարտի ցուցանիշներն ինչպիսին են լինելու: Եվ այս առումով որոշակի հարցեր կան: Նախ՝ Հայաստանում գների միտումը սեզոնային բնույթ ունի: Ամռանը գները նվազում են, որովհետև կա բերք, կան նաև այլ գործոններ: Բայց առաջին հարցն այն է, թե գյուղատնտեսության մեջ ի՞նչ վիճակ է լինելու: Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ մեր գյուղատնտեսությունը զգալիորեն բալանսավորվել է հենց Արցախի միջոցով: Հետագա ամիսներից պարզ կլինի, թե ինչ վիճակ է լինելու. 4,5 տոկոսը դեռ վտանգավոր ցուցանիշ չէ, չնայած շատ ավելի բարձր է, քան վերջին տարիներին գնաճի գրանցված ցուցանիշները»,-հավելեց փորձագետը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՈրքա՞ն կտևի ռուս-ուկրաինական պատերազմըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Պուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գազ չի լինի 09:30-ից մինչև 17:00-ն սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ն ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկուն. ԶԼՄ-ներ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Ճապոնիան պետք է դասեր քաղի պատմությունից և խզի կապերը միլիտшրիզմի հետ. ՉԺՀ ԱԳՆ Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբՀովք բնակավայրում 75-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը․ կան վիրավnրներ Կիևը պատրաստ է ստանալ նույնիսկ այնպիսի hրթիռներ, որոնց պիտանիության ժամկետն արդեն սպառվում է. Անդրեյ Սիբիհա Հասարակ սննդակարգ, որի միջոցով կնիհարեք 10կգԱՄՆ-ի վերադարձը Իսլամաբադի հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարմանը կարող է նպաստել Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը. Արաղչի France Football-ը հրապարակել է տարվա լավագույն ակումբ մրցանակի հինգ թեկնածուների անունները Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն ԱԹՍ-ն Զապորոժիեում հարձակվել է գնացքի վրա