Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Իշխանություններն առաջնորդվում են պատերազմի օրակարգով, բայց ոչ թե թշնամու, այլ հայ ժողովրդի դեմ»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի քաղաքագիտական սկզբունք կա. ասում են՝ պատերազմը տվյալ պետության քաղաքականության արդյունքն է կամ քաղաքականության շարունակությունը: Թե՛ 2020 թվականի 44-օրյա, թե՛ վերջին եռօրյա պատերազմը Երևանում նստած իշխանության քաղաքականության տրամաբանական շարունակությունն էին: Այս հարձակումները, պատերազմներն իրենք են բերում՝ իրենց տհաս քաղաքականությամբ, հիմարություններ անելու շարունակականությամբ: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանն՝ անդրադառնալով թշնամու վերջին հարձակմանը, դրանից բխող խնդիրներին ու հետևանքներին:

«Այս իշխանությունները չեն հասկանում արդի միջազգային հարաբերությունները, չեն հասկանում, թե անվտանգային համակարգն ինչպես է կառուցված, ինչպես է աշխատում: Նրանք զբաղված են ընդամենը իրենց իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով, ինչը ամեն անգամ սխալների է հանգեցնում: Այդ սխալները, սակայն, մեզ վրա սարսափելի թանկ են նստում՝ հարյուրավոր նոր զոհեր, նոր, մեղմ ասած, խնդիրներ: Ադրբեջանական կողմն այս անգամ հասավ նրան, որ ամբողջ հարավից սկսած մինչև Վարդենիս իր դիրքերն առաջ է տարել: 1կմ-ից մինչև 4 կիլոմետր ավելի են խորացել ՀՀ տարածքի մեջ ու հիմա ամրանում են այդ դիրքերում, և իրենց հետ շպրտելու ոչ մի գործողություն չի արվում: Սկզբունքորեն ադրբեջանական կողմն իր նպատակին հասավ. հետ մղեցին այդ դիրքերից հայկական զորքերին, հերթական անգամ վնաս հասցրին, հերթական անգամ, ցավոք սրտի, մեծ թվով զոհեր, վիրավորներ ու գերիներ ունենք»,-ասաց մեր զրուցակիցը:

Արմեն Մանվել յանի խոսքով, անգամ այսքանից հետո իշխանությունները շարունակում են նույն վարքագիծը դրսևորել: «Էլի ներխուժել են ՀՀ տարածք, բայց այսքանից հետո հայկական կողմը կրկին ինչ-որ հիմար օրակարգերից է խոսում՝ անունը դնելով «խաղաղության օրակարգ», ինչն իրականում պատերազմի օրակարգ է: Այսօրվա իշխանություններն առաջնորդվում են պատերամզի օրակարգով, բայց պատերազմ ոչ թե թշնամու դեմ, այլ հայ ժողովրդի նկատմամբ: Այսօրվա իշխանության խնդիրն ամեն գնով իշխանության մնալն է: Իսկ իշխանությունը պահել է պետք. օրինակ՝ զոհվածների ծնողների վրա հարձակվելն իրենց համար ավելի հեշտ է, քան ադրբեջանցիների վրա»,-հավելեց նա:

Այս համատեքստում, հաշվի առնելով այն պաշտոնական ինֆորմացիան, ըստ որի՝ «շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցիներ կան, որոնք շուտով կկորցնեն կենսունակությունը ու կհեռանան», Մանվել յանը նկատեց. «Ընդհանրապես, պետք չէ այս իշխանության և ոչ մի ասածի հավատալ: Արդեն քանի օր է անցել ռազմական գործողությունների դադարից, մենք մինչև հիմա զոհվածների անունները չգիտենք, չգիտենք նաև, թե որտեղ ինչքանով են առաջ շարժվել, որ բնակավայրերին է մոտեցել թշնամին, այդ բնակավայրերում ինչպիսի վիճակ է: Այսինքն, ամեն ինչ գաղտնի են պահում, հետևաբար, այս պայմաններում պետք է կասկածանքով մոտենալ նաև նրանց այն հայտարարությանը, թե ինչ-որ տեղ թուրքերը շրջափակման մեջ են: Բայց, ամեն դեպքում, իրենք ուժը կիրառում են այնտեղ, որտեղ իրենց իշխանությունը պահել է պետք: Իրենք վտանգը ոչ թե թուրքի, ադրբեջանցու մեջ են տեսնում, այլ, օրինակ՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողների մեջ, որոնք, իրենց կարծիքով, սպառնալիք են իրենց իշխանության համար»:

Արմեն Մանվելյանի կարծիքով, 2020 թվականից հետո Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցրած պետական միավոր է: «Դե յուրե կա, բայց դե ֆակտո պետությունը, որպես տարածաշրջանային խաղացող, գոյություն չունի: Մենք օրակարգ չենք թելադրում, մեզ են թելադրում: Անգամ մեր անվտանգության հետ կապված խնդիրները քննարկվում են այլ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ առանց Հայաստանի: Մի բան, որը բառացիորեն 4 կամ 10 տարի առաջ հնարավոր չէր: Հիմա, սակայն, հնարավոր է, ինչը նշանակում է, որ այսօրվա իշխանությունների «շնորհիվ» պետությունը կորցրել է իր ինքնավարությունը, ինքնիշխանությունը: Եվ ինքնիշխանության կորստի պայմաններում, երբ սրան կամ նրան են սիրաշահում, մե՛կ Արևմուտք, մե՛կ Ռուսաստան են թեքվում, հիմքում բացարձակապես Հայաստանի անվտանգությունը չէ: Դա իրենց իշխանության կյանքը մեկ օր, երկու ամիս կամ մեկ տարի ևս երկարացնելու տրամաբանության մեջ է: ՀՀ շահերը վաղուց արդեն մի կողմ են դրված, այդ տրամաբանության հիմքում բացառապես ՔՊ-ի ու նրա քաղաքական կլանի շահերն են, իրենք միայն դրան են հետամուտ»:

Անդրադառնալով իրական մարտահրավերներին ու վտանգներին՝ Արմեն Մանվելյանը հավելեց. «Ունենք մի իշխանություն, որի ամեն օրվա իշխանության մնալն ինքնին վտանգ է: Նույնիսկ, եթե Աստված տա, սահմանին հարձակում չլինի, ինչ-որ տեղ էլի մի բան կպայթի, մի բան կլինի, ու մենք էլի զոհեր կունենանք: Այս մարդիկ դագաղներով եկել են իշխանության ու այդպես էլ պահում են երկիրը: Այս մարդիկ տեղով դժբախտություն են բերում: Բացի դժբախտությունից, ավերից ու մահերից, իրենք ոչ մի բան չեն կարող անել: Իրենք ավերում են նաև, մեծ հաշվով, պետությունը, արտաքին քաղաքական կուրսը: Երկիրը ծաղրի առարկա են դարձրել, որի նախագահը գնում ու Անգլիայի թագուհու դագաղի հետ նկարվում է: Այս մակարդակում ենք: Իմաստ չունի լուրջ ձևով վերլուծել ու հասկանալ նրանց ու իրենց քայլերը, որովհետև Հայաստանը այս պայմաններում դարձել է մի պետական միավոր, որը կախվածության մեջ է Բաքվից ու Անկարայից, ինչը ցավոտ փաստ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers