Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


«Ներդրումները «չհորդեցին», սոցիալական վիճակը վատթարացավ». տնտեսության կառավարում՝ բախտի հույսին ու ստելով․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստն» Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի հետ զրույցում ամփոփել է անցնող տարում արձանագրված տնտեսական միտումներն ու դիտարկել նաև 2022-ին սպասվելիք հնարավոր կանխատեսումները: Ճգնաժամային 2020-ից հետո որքանո՞վ վերականգնվեց տնտեսությունը:

Ն. Սարգսյանը նախ նշում է. «Տնտեսությունն այս պահին գտնվում է վերականգնման փուլում, բայց վերականգնման տեմպը շատ դանդաղ է: Հաշվի առնելով այդ տեմպն ու այն, որ դեռևս չենք հասել 2019-ի ցուցանիշին, կարող ենք ասել, որ ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ, իսկ այդ վերականգնումն աճ չի ենթադրում: Ի դեպ, սա չի նշանակում նաև, որ մենք այլևս ճգնաժամի մեջ չենք:Եթե կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը, ինչպես նաև պատերազմի արհավիրքը պատճառ հանդիսացան, որ 2020-ին շատ վատ տնտեսական տարի ունենանք, ապա այդ ամենից 2021-ին պետք է դասեր քաղեինք: Պետք է ամեն ինչ անեինք տնտեսությունը վերականգնելու համար, սակայն ոչինչ չի արվել: Տնտեսությունը վերականգնվում է զուտ այն բանի հաշվին, որ, ի տարբերություն 2020-ի լոքդաունի ժամանակահատվածի, մարդիկ սկսել են ծախսել: Այսինքն, եթե անգամ որևէ բան չլիներ, ամեն դեպքում, այդ վերականգնումը պետք է տեղի ունենար»:

Նաիրի Սարգսյանը շեշտեց, որ 2021-ի սկզբից վերականգնման այդ տեմպը դանդաղել է, նույն տեմպն արձանագրվել է նաև վերջին ամիսներին. «2021-ին, մեղմ ասած, վատ ցուցանիշներ ունենք: Առհասարակ, մակրոտնտեսական ցուցանիշները շատ դեպքերում նույնիսկ կարող են բարելավված լինել, բայց իրականում դրանից երկրի կյանքը չփոխվի: Այս առումով շատ կարևոր ցուցանիշ է աղքատության մակարդակը, գները, որոնք անընդհատ աճում են ու շարունակելու են աճել: Ու այս տեսանկյունից տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող ենք ստորադասել, որովհետև շատ դեպքերում այն կարող է վերականգնվել շատ ավելի վնասակար ծառայությունների հաշվին: Օրինակ՝ խաղային բիզնեսի, հանքարդյունաբերության արտահանման ծավալների աճի հաշվին: Այսինքն, շատ դեպքերում, հաշվի առնելով հաշվարկի մեխանիզմը, Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները կեղծ են: Դիտարկենք շուրջ 4 տոկոս ՏԱՑ-ը ու տեսնենք, թե որ ոլորտներն են աճի պատճառ հանդիսացել: Ըստ Վիճակագրական կոմիտեի, աճի պատճառը ծառայությունների ու առևտրի ոլորտներն են, ինչը չենք կարող ասել արդյունաբերության մասին, գյուղատնտեսության ոլորտում ևս անկում ունենք: Մինչդեռ առևտրով տնտեսություն չեն չափում: Մենք գործ ունենք մի վիճակի հետ, երբ տնտեսական ակտիվության ցուցանիշն ուղղակի ազդեցություն է ունեցել բնակչությանն ավելի աղքատացնելու վրա»:

Դիտարկելով 2021-ի ընթացքում իշխանության հայտարարությունները՝ կապված երկնիշ տնտեսական աճի, «ներդրումային բում» ունենալու պնդումների ու կանխատեսումների հետ՝ մեր զրուցակիցը նշեց. «Հիմա ակնհայտ է, որ մենք ոչ միայն չենք հասնի երկնիշ տնտեսական աճի, այլև դրանից կրկնակի անգամ ավելի ցածր մակարդակում ենք: Հայաստանի տնտեսությունը կարող է աճել ու Հայաստանի բնակիչը կարող է լավ ապրել, դրա հնարավորությունն, այո, կա: Բայց զուգահեռ թե՛ կառավարության, թե՛ նաև տնտեսական բլոկի ներկայացուցիչների քայլերը որևէ կերպ ապագա տնտեսական աճի համար պոտենցիալ չեն ստեղծում: Նրանք հեռու են տնտեսությունից, տնտեսության կառավարումից, տնտեսագիտությունից: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա կա ներդրումների չափ, որն անկախ կառավարության կամքից միշտ տեղի է ունենում:

Ցանկացած բիզնեսմեն յուրաքանչյուր հաջորդ տարվա համար որոշակի աճ է պլանավորում է ամեն ինչ անում է այդ աճին հասնելու համար, բայց կառավարությունն այս առումով բացարձակ ջանք չի ներդնում, և որևէ աղերս չունի այդ ամենի հետ: Խոսքը, օրինակ՝ գործարանի կամ որևէ բիզնեսի շենքային պայմանների բարելավման, նաև սարքավորումների վերազինմանն ուղղված ներդրումների մասին է: Նման փոքր ներդրումներ, այո, կան, բայց դրանք շատ փոքր թիվ են կազմում: Ինչ վերաբերում է Հայաստանը որպես ներդրումային գրավիչ երկիր դիտարկելուն ու «հորդացող» ներդրումներին, ապա դրանք գոյություն չունեն և ապագայում ևս չեն կարող գոյություն ունենալ: Ինչո՞ւ, որովհետև ներդրողները բոլորից լավ են հետևում կառավարությունների վարքագծին, ներդրումային միջավայրին: Հայաստանն այս պահին ոչ թե գրավիչ չէ, այլ ներդրողներն ուղղակի կփախչեն այստեղից: Տարեսկզբին ներդրումների բումի մասին հայտարարեցին, իսկ արդեն տարեվերջին կարող ենք արձանագրել, որ ստել են: Մեծ հաշվով՝ տարեսկզբից ինչ հայտարարել են, խաբել են. ներդրումները չհորդեցին, տնտեսական աճ չունենք, իսկ վերականգնման որոշակի տեմպը բնակչությանն ավելի աղքատացնող աճ է ենթադրում»:

Անդրադառնալով սոցիալական խնդիրներին՝ Նաիրի Սարգսյանը, հաշվի առնելով նաև աղքատության մակարդակը, մի քանի վտանգավոր միտում մատնանշեց: «Եկամուտների աճ բացարձակ չի եղել, բայց ծախսերն անընդհատ ավելացել են: Սոցիալական վիճակն ակնհայտ վատթարացել է: Այս ամենին գումարվել է ապագայի հանդեպ անորոշությունը: Եվ եթե մարդն այսրոպեական ապրուստը չի կարողանում հոգալ, ապագայի հանդեպ հույս ու հավատ չունի, նրա մոտ երկու ամենավտանգավոր ցանկություններն ու երևույթներն են առաջանում: Խոսքն արտագաղթի ու ծնելիության անկման մասին է: Մարդիկ վախենում են զավակ ունենալ ու փորփրում են այն երկրները, որտեղ արտագաղթելու հնարավորություն ունեն: Ամեն տարի Հայաստանից արտագաղթի որոշակի ստաբիլ քանակ ենք ունենում, ինչն աճի միտում ունի: Բաժանենք մարդկանց ըստ սոցիալական կարգավիճակի. այն մարդիկ, ովքեր ավելի ապահովված են, պարտադիր ծննդաբերում են ԱՄՆ-ում կամ Եվրոպական երկրում: Այն մարդիկ, որոնց ֆինանսական միջոցները նվազ բավարար են, Ռուսաստանում են երեխա ունենում կամ Հայաստանում ծնված երեխաներին պարտադիր դարձնում են ՌԴ քաղաքացիներ: Տակը մնաց ամենաաղքատ շերտը, որը ոչ մի տեղ չի կարող գնալ, որովհետև գործընթացները գումարներ արժեն, մնաց նաև այս հող ու ջրին ամուր կպած մարդկանց շերտը:

Ծնելիության գործակիցը մեզ մոտ 1,6 տոկոս է, և եթե գումարում ենք արտագաղթը, ապա առաջիկա 20-30 տարվա ընթացքում մեր բնակչությունը երևի արդեն 1 միլիոնից էլ կնվազի: Գիշեր-ցերեկ յուրաքանչյուրը պետք է, ինչպես ասում են, իր բաժին ճնճղուկը պահի, նպաստի բնակչության աճին, քանի որ ունենք իրավիճակ, որը վտանգավոր է: Վտանգավոր է նաև այն առումով, որ մեր բնակչության թվի անկմանը զուգահեռ ավելանում է թշնամու բնակչությունը»,-ասաց մեր զրուցակիցը:

Ն. Սարգսյանի խոսքով, վտանգները չեզոքացնելու համար սկզբից նախ պետք է ճիշտ տնտեսական քաղաքականություն վարել, տնտեսությունը ճիշտ ռելսերի վրա դնել. «Գումարները պետք է ուղղել ծնելիության ցուցանիշի բարձրացմանը, արտագաղթի կանխմանը: Մինչդեռ աղքատության մակարդակի աճը, ապագայի հանդեպ անորոշությունն ու իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունը միանշանակ նպաստում են արտագաղթին. ավելի պատկերավոր ասած՝ կարծես մարդու ձեռքից բռնեն ու ասեն՝ «ինչ ես անում Հայաստանում, գնա՛ այստեղից»»:

Այս համատեքստում, անդրադառնալով նաև այս տարվա պետական ծախսերին, նա շեշտեց. «Մեր բյուջեի 97-98 տոկոս մուտքերը կազմում են պետական հարկերը, որոնք վճարելով՝ հարկատուները ակնկալում են պետական ծառայություններ՝ անվտանգություն, առողջապահություն, կրթություն և այլն: Պետական ծախսերը հարկատուները դիտարկում են ըստ դրանք տնտեսելու, ըստ արդյունավետության և օգտակարության: Այսինքն, եթե տեսնում ենք, որ հարկատուների վճարած հարկերով կյանքում ոչնչի չհասած կամ որևէ պետական ծրագիր չառաջարկած մարդու կամ մարդկանց խմբի համար տրանսպորտային միջոցներ են գնվում, ինչքան էլ ասեն՝ անհրաժեշտ էր, հարցեր են առաջանում հարկատուների մոտ: Մարդն սկսում է հարկը թաքցնել, ինչի հետևանքով պետական բյուջեի եկամուտներն անկում են ապրում:

Իշխանությունը փորձում է հարկը նորից նույն չափով վերականգնել, որ կրկին կարողանա իր համար մեքենաներ գնել: Արդյունքում տեղի է ունենում բիզնես-իշխանություն բախում, դեպքերը հրապարակայնացվում են, ինչը տեսնում են նաև ներդրողները: Մեծ հաշվով՝ իշխանությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է տնտեսության խթանմանը: Այս վարքագիծն ուղղակի ազդեցություն է ունենում հարկահավաքման մակարդակի, ներդրումային գրավչության վրա՝ իր բոլոր հետևանքներով: Անգամ մի մեքենայի գնումը տնտեսության վրա ահռելի ու լուրջ ազդեցություն է ունենում: Իրականում տնտեսական քաղաքականություն չեն իրականացնում, պարզապես եղածն ապահովում են բարեխիղճ հարկատուները, բարեխիղճ աշխատողները: Մինչդեռ կառավարության անմիտ, կիսագրագետ կամ հենց անգրագետ որոշումների հետևանքով բիզնեսը դեմոտիվացվում է, աշխատողները՝ ևս, ու այսպես շարունակ»:

Ամփոփելով ու խոսելով 2022-ի հնարավոր զարգացումների և կանխատեսումների մասին՝ Նաիրի Սարգսյանը մի շարք հարցադրումներ արեց: «Նախ՝ մենք պետք է հասկանանք, որ անվտանգությունը թիվ մեկ հարցն է. Անվտանգային անորոշություն ունե՞նք, թե՞ ոչ: Իշխող խմբի կողմից բարելավմանն ուղղված որոշակիություն ունե՞նք, թե՞ ոչ: Ներդրողները նման դեպքում կգա՞ն, թե՞ ոչ, ծնելիության մակարդակն առանց որևէ քայլ ի կբարձրանա՞, թե՞ ոչ, արտագաղթը կկանխվի՞, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ավելի քան ակնհայտ են: Եվ եթե այդ բացասական պատասխանները հավաքենք, դրական ոչ մի սպասելիք չենք կարող ունենալ: Չեմ ուզում գալիք տարվա համար վատատեսական կանխատեսում անել, բայց այլ տարբերակ չկա:

Չեմ կարող ասել, որ լավ է լինելու, որովհետև հասկանալի չէ, թե ինչի հաշվին: Մեր կրթությունն աղետալի վիճակում է՝ նոր արդյունք մենք մեզանով չենք կարող ստեղծել, ներդրումներ չենք կարող ներգրավել, պետբյուջեի՝ առանց այն էլ սուղ միջոցներն անարդյունավետ, անօգտակար են ծախսվում ու չեն տնտեսվում: 2022-ի բյուջեն ևս որևէ կերպ չի խթանելու տնտեսությունը: Եթե ներդրումների հույս չունենք, եթե բնակչության՝ թե՛ մեխանիկական, թե՛ բնական աճի հույս ևս չունենք, ապա 2022- ին մնում է միայն աղոթել ու հույսներս դնել Աստծո վրա: Այնպես, ինչպես կառավարությունն է անում, երբ շատ դեպքերում ասում են՝ դե, բախտներս չբերեց, այս կամ այն կանխատեսումը չիրականացավ: Բախտի հույսին կառավարելով՝ պետությունները սովորաբար լավ տեղ չեն հասնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation