Ереван, 17.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Այս մարդկանց հետ հեռանկար ու ապագա չունենք, և նրանց իրենց տեղը պետք է ցույց տալ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի նվիրական նպատակների հետ ընդհանուր ոչինչ չունեն: Իշխանության է մի զանգված, որն օտարված է ամեն հայկականից, և որի աշխարհայացքը ձևավորվել է սորոսական ու նմանաբնույթ արևմտյան գրանտային ծրագրերով: Ըստ այդ ծրագրերի, Ռուսաստանի նկատմամբ թույնի այնպիսի պաշար են ստացել, որ իրենց ընկալումներում ռուսը շատ ավելի մեծ թշնամի է, քան թուրքը, իսկ թուրքը թշնամի չէ, իր հետ այսօր կարելի է խաղաղ ապրել:

«Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի ներսում ու շուրջը կատարվող գործընթացներին, նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Այս մարդիկ, կամա թե ակամա, ներգրավվել են մի այնպիսի նախագծում, որի նպատակը հայոց պետականության կործանման գնով Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում թուլացնելն է, տարածաշրջանում ՌԴ-ի ներկայությունը զրոյացնելը: Մենք հակառուսական ուժերի ընկալումներում ընդամենը միջոց ենք՝ տարածք, որտեղից ռուսական ներկայությունը պետք է վերանա: Իշխանության եկածներն այս նպատակի համար պատրաստ են ոտնատակ տալ ազգային նպատակները: Շատ հստակ է հարցը. Արցախյան թատերաբեմում պատերազմ չէր կարող սկսվել, եթե այստեղ պետականակենտրոն իշխանություն լիներ: Եթե անգամ սկսված պատերազմի ընթացքում Հայաստանում իշխանության գային պետականակենտրոն ուժերը, մենք այդ պատերազմը կհաղթեինք: Անգամ եթե 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո հասնեինք իշխանափոխության, հնարավոր կլիներ աղետն առնվազն գոնե մեղմել: Բայց մեր հակառակորդների՝ այս դեպքում առաջին հերթին բրիտանա-թուրքական տանդեմի սխեմայի էությունը հետևյալն է. Արցախը, Սյունիքը դարձնել թրքապատկան, արդյունքում Հայաստանը 20-25 հազար քառակուսի կմ-ով պետք է իբրև թե անկախ, բայց իրականում Թուրքիայից կրիտիկական կախվածություն ունեցող պետություն լինի: Այդ սցենարի պարագայում ռուսական ռազմաբազան պետք է դուրս բերվի՝ գերագույն նպատակը սա է, իսկ Հայաստանը պետք է ինտեգրվի թուրքական աշխարհին»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս ամենի հետևանքով քվազի պետություն կունենանք:

«Մենք հիմա արդեն իսկ ունենք քվազի պետություն ու երբևէ այսքան կախյալ չենք եղել: Ընդ որում, կախյալ՝ հակահայկական կենտրոններից: Եթե այս իշխանությունը մնա, այդ կարգավիճակն էլ ավելի է սրվելու: Իսկ եթե Թուրքիայի հետ սահմանները բացվեն ամեն ինչ զիջելու գնով, ապա կարճ ժամանակում տնտեսական էքսպանսիայի միջոցով Հայաստանն ուղղակի կդադարի լինել հայերի պետությունը: Մեր բնակչությունն աստիճանաբար կկենտրոնանա քաղաքներում, գյուղատնտեսությունը կմեռնի: Արդեն իսկ համառ լուրեր են պտտվում, որ Թուրքիայից անշարժ գույք են գնում: Մեծ հաշվով, կյանքի է կոչվում բրիտանա-թուրքական սցենար, իշխանության են եկել նրանք, ովքեր այդ սցենարը կուրորեն սպասարկում են՝ բացարձակ մեղքի որևէ զգացում չունենալով: Զուգահեռ՝ հասարակությունն արթնանում է, որը պետք է հնարավորինս շուտ իր խոսքն ասի, իսկ պետականակենտրոն ուժերը պետք է մոբիլիզացնելու իրենց գործառույթը վայրկյան առաջ իրականացնեն: Ինչո՞ւ, որովհետև պետականության գահավիժումը շարունակվում է, տարածքների կորուստը՝ ևս: Ուղղակի պետք է հասկանալ, որ այս մարդկանց հետ հեռանկար ու ապագա չունենք, և նրանց իրենց տեղը պետք է ցույց տալ՝ նրանք իշխանության չպետք է լինեն»,-ասաց Դ. Ջամալյանը:

Անդրադառնալով առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հայտարարություններին ու այդ ամբողջ գործընթացին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Այդ նախապայմանների մի մասը կյանքի է կոչվել՝ սկուտեղի վրա Արցախը մատուցվել է թշնամուն: Նոր նախապայմաններ ևս ի հայտ են եկել: Ընդ որում, մեծ բավականությամբ իրենք «Զանգեզուրի միջանցք» ասվածն էլ սկուտեղի վրա կմատուցեին թշնամուն, եթե չլիներ ռուսական կանխող գործոնը: Մեծ հաշվով՝ տեղի է ունենում մեր ժողովրդին լկտիաբար խաբելու, մոլորեցնելու գործընթաց: Ընդամենը միամիտների համար ասվող սուտ է այն, թե հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է: Սա նաև հնարավոր ընդվզումը մեղմելու համար է ասվում: Նման բան չի կարող լինել: Այս մարդկանց բարոյական տհասության ստորին շեմը բացակայում է: Իսկ այն, որ իրենք կարող են ասել մի բան, անել հակառակը, ցանկացած քննադատական միտք ունեցող մարդ վաղուց նկատած կլինի: Սուբյեկտայնություն ունեցող ՀՀ-ն և Արցախը ձեռնտու են դաշնակից Ռուսաստանին և բարեկամ Իրանին: Այս երկրներում շատ լավ են հասկանում, որ մեծ խարդավանքի արդյունքում ՀՀ-ում իշխանության են եկել Հայաստանի պետական և ազգային շահի հետ առնչություն չունեցող մարդիկ: Սա հասկանալով, փաստորեն, Հայաստանի պետական շահի պաշտպանության գործն այս պահին իրենց վրա են վերցրել դաշնակից Ռուսաստանը և բարեկամ Իրանը: Մասնավորապես, «Զանգեզուրի միջանցք» կոչվող այդ աղետաբեր ու սարսափելի սցենարը կյանքի կոչելուն այսօր խոչընդոտում են այդ երկու պետությունները, որովհետև այդ սցենարի կյանքի կոչման պարագայում իրենք են հարվածի տակ հայտնվելու»:

Նա շեշտեց՝ ՀՀ այս իշխանությանը բերողների վերջնանպատակը Ռուսաստանին Անդրկովկասից հեռացնելն է: «Հանուն այդ նպատակի՝ իրենք պատրաստ են զոհել հայոց պետականությունը: Եթե իրենց հաջողվի հասնել այդ գերնպատակին, եթե Թուրքիայի հետ ձեռք բերվեն բոլոր խայտառակ համաձայնությունները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բոլոր հնարավոր պայմանագրերը կնքվեն, հաջորդ քայլը լինելու է ռուսական ռազմաբազան ՀՀ-ից դուրս բերելու հանրային տրամադրություններ ձևավորելու գործընթացը: Ինչ-որ պահից հետո այդ հարցը կտրուկ դրվելու է Ռուսաստանի առաջ: Չեմ բացառում, որ այդ վերջին քայլը ոչ թե Փաշինյանն անի, այլ դա անելու համար իր փոխարեն մեկ ուրիշին բերեն: Ի՞նչն է շատ Հայաստանում՝ գրանտային հակառուսականություն տարածող գործիչները:

Ըստ սցենարի, դրանից հետո լինելու է Սյունիքի օկուպացիա կամ էլ թրքացում՝ խաղաղության շղարշի տակ: Եթե ռուսական ռազմաբազան դուրս գա, սահմանները բաց լինեն, ռուս սահմանապահներ չլինեն, կարող է խաղարկվել նաև սցենար, ըստ որի, 30-40 հազարանոց, այսպես կոչված, միգրանտների բազմությունը, օրինակ՝ Մարգարայի կամրջով ճեղքի մեր սահմանը: Չի բացառվում, որ դրանից հետո Թուրքիայի կառավարությունը բարեկամ Հայաստանի կառավարությանը հորդորի մարդասիրություն հանդես բերել ու հոգալ այդ մարդկանց հոգսերը: Միգրանտների մեկ-երկու նման ճեղքման հետևանքով մեծ արագությամբ դեմոգրաֆիան փոխվելու է, իսկ որոշ ժամանակ հետո մեր երկրում փոքրամասնություն ենք դառնալու: Նման սցենար է խաղարկվում, բայց մենք մի բան պետք է հասկանանք. հայ-ռուսական դաշինքը այսօր հայոց պետականության մեջքը շտկելու միակ հնարավորությունն է, իսկ բոլոր նրանք, ովքեր Ռուսաստանին Հայաստանից կտրելու, այդ դաշինքը տարանջատելու կուրս են տանում, ուղղակի ծառայում են ադրբեջանա-թուրքական նպատակներին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Фильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянВэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертамиСтипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколСтавка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаОбращение движения «Нет «Западному Азербайджану»!» в офис ЮНЕСКО А теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мираЮнибанк прошел международную сертификацию в области защиты клиентов «Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Апрельским бенефициаром инициативы Сила одного драма стала НПО Давидбековские игрыСуд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении