Երևան, 30.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երկ­րում վստա­հու­թյան բա­վա­կա­նին լուրջ դե­ֆի­ցիտ կա, որը նաև ապա­տի­ա­յի է բե­րում»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հասել ենք մի փուլի, երբ արդեն իշխանությունն է իրավիճակը ծանր որակում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով, սակայն, իրականության հետ իշխանության առերեսումը առհասարակ դեռ ավելի վաղ էր եղել: Մասնավորապես դա այն ժամանակ էր, երբ Նիկոլ Փաշինյանը խոսեց հիասթափվածների մասին:

«Իհարկե, այլ հարց է, թե ինչ շեշտադրումներ էին արվում: Այսինքն, հիասթափության պատճառները հանրությանը խեղաթյուրված էին ներկայացվում: Իսկ հիմա, երբ իրավիճակը որակվում է կրիտիկական, կրկին ճշմարտությունը չի ասվում, չի ասվում նաև, թե ինչն է այդ իրավիճակի պատճառը: 

Փորձեցին ասել՝ հիմա վարակի երկրորդ փուլն է, որ, ըստ էության, իրենց վրայից գցեն պատասխանատությունը, քանի որ, առհասարակ, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալված է: Փորձում են ներկայացնել այնպես, թե առաջին փուլը պատվով հաղթահարված է, ու հիմա երկրորդ փուլն է: Մինչդեռ անգամ դրսից մասնագիտական կարծիք եղավ առ այն, ըստ որի՝ առաջին փուլը չի ավարտվել, որ երկրորդը սկսվի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նա շեշտեց՝ այս իրավիճակում իրեն այդքան չի հետաքրքրում՝ ի վերջո, իշխանությունները կխոսեն իրական պատճառների մասին, թե ոչ. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է ճիշտ եզրակացություններ անելու և իրավիճակը փոխելու խնդիրը, եթե գոնե Ն. Փաշինյանն ինքն իր հետ փորձում է ազնիվ լինել: Պետք էր համակարգը փոխել, ինչպես նաև կադրերին, որոնք տապալել են այս ամենը և ցույց են տվել թե՛ իրենց ոչ կոմպետենտությունը, թե՛ ոչ էֆեկտիվությունը: 

Փոխարենը ցույց չեն տվել, որ նվիրված են պետական խնդիրներին: Եթե այս ամենը չի փոխվում, ապա պարզապես արձանագրել, որ վիճակը կրիտիկական է, շատ քիչ է: Ոչ թե պետք է ամեն ինչ թողնել առողջապահության նախարարի տրամադրությանը, որը երեք ամսվա ընթացքում ինչ հնարավոր էր, տապալեց, այլ այստեղ սթափ անալիզ, ճշգրիտ ինֆորմացիա, մասնագիտական լուրջ կարծիքներ են անհրաժեշտ: Քաղաքացին ուզում է լսել այնպիսի մասնագետի, որը հասկանում է, թե ինչից է խոսում և կարծիքը շատ արագ ու անընդհատ չի փոխում: Իսկ եթե երեք ամսվա ընթացքում 30 անգամ անընդհատ կարծիք փոխեն ու այն արտահայտեն նույն համոզմունքով ու նույն «մուննաթով», պարզ է, որ այդ պարագայում մարդիկ արդեն լուրջ վերաբերմունք չեն ցուցաբերի: 

Եթե վարչապետը կամ առողջապահության նախարարը այս պայմաններում օրական տասն անգամ էլ խոսեն ձեռքերը լվանալու, դիմակ կրելու ու սոցիալական հեռավորություն պահելու մասին, միևնույն է, մարդիկ լուրջ չեն վերաբերվի: 

Իհարկե, երկու տարի առաջ այդ խոսքերը կընդունվեին, մարդիկ կհետևեին կոչերին, բայց հիմա լուրջ չեն ընդունում, որովհետև վստահ չեն, որ 15 րոպե հետո հակառակը չեն ասելու: Առհասարակ, հանրային գործիչն իր դեմքը, իր լրջության աստիճանն ու իմիջը չպետք է կորցնի, որովհետև հետո շատ դժվար է դրանք վերականգնել, եթե, իհարկե, ընդհանրապես հնարավոր է»:

Քաղտեխնոլոգը շեշտեց, որ վերոնշյալի գիտակցումը այսօր էլ չկա:

«Այս պահին ավելի շատ մտածում են՝ մեղքն ում վրա բարդել: Իսկ իրավիճակը կրիտիկական է ոչ միայն առողջապահական խնդրի տեսանկյունից, այլ այդպիսին է դառնում նաև սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական տեսանկյունից: 

Այն, որ անընդհատ կոչեր, հայտարարություններ են անում, բայց մարդիկ չեն հավատում, սա նշանակում է, որ երկրում վստահության բավականին լուրջ դեֆիցիտ կա, որը նաև ապատիայի է բերում: Այսինքն, հասարակությունը կոնսոլիդացված չէ մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից՝ թե՛ առողջապահական, թե՛ սոցիալ-տնտեսական տեսանկյունից: 

Ես վախենում եմ, որ նման տրամադրություններով կոնսոլիդացված չէ նաև հնարավոր արտաքին մարտահրավերների առումով: 

Եվ այս պայմաններում, փոխանակ իշխանությունը օր ու գիշեր փորձի կոնսոլիդացնել, լեզու գտնել հասարակության, ինչպես նաև տարբեր ընդդիմադիր շերտերի հետ, բավականին տարօրինակ քաղաքական օրակարգեր է առաջ քաշում, որոնք, համոզված եմ, անգամ իշխանության ամբողջ շերտին չեն հետաքրքրում: 

Դրանք իշխանության ընդամենը մի փոքր շերտի են հետաքրքրում: Սահմանադրական հանրաքվեի խնդիր են լուծում, վեթինգի ռեժիմ են քննարկում, ճգնաժամի ժամանակ գույքահարկ են բարձրացնում և այլն: 

Ամբողջ խնդիրն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունը փորձում է միայն «քայլողների» մեջ խորհրդակցել: Այսօրվա իրավիճակն իրականում այնքան բարդ է, որ եթե անգամ բոլոր կարող ուժերն էլ իրար միացնենք, բավականին բարդ է լինելու»,-ասաց Վ. Հակոբյանը: 

Նա ընդգծեց՝ երբ համաճարակը սկսվեց, ընդդիմադիր դաշտում դիրքավորված շատ ուժեր հայտարարեցին, որ սառեցնում են իրենց քաղաքական նկրտումները և այս հարցում կոնսոլիդացվում են այսօրվա իշխանության շուրջ. 

«Իսկ ի՞նչ արեց իշխանությունը, ընդհանրապես փորձե՞ց այդ կոնսոլիդացնող ռեսուրսն օգտագործել: Ոչ:

 

Ինչպես միշտ՝ իրենք «ամենախելոքն են»: Նման պայմաններում ի՞նչ համազգային կոնսոլիդացիայի մասին կարող է խոսք լինել»,ընդգծեց նա՝ հավելելով, որ լավագույն դեպքում միգուցե լսել են որոշ առաջարկներ, բայց արել են այնպես, ինչպես իրենք են նպատակահարմար գտել:

«Հիմա էլ հանրային պահանջներ կան առ այն, որ առնվազն թիմը պետք է փոխվի: Պետք է փաստել, որ ճգնաժամի հաղթահարման հետ կապված գործունեությունը տապալվել է, և թիմը պետք է փոխել: Բայց անո՞ւմ են դա:

 Կարծում եմ՝ իրենք շփոթված են ու չգիտեն՝ ինչպես անել: Զգացվում է, որ վարչապետից սկսած մինչև կառավարության անդամեր շփոթմունքի մեջ են ու պատկերացում չունեն, թե ինչպես պետք է կառավարել այս իրավիճակում: Այդ իսկ պատճառով իրականում որոշակի քաոս է տիրում, անվերահսկելի իրավիճակ է: 

Ի՞նչ կոնսոլիդացիա կարող է լինել այն պայմաններում, երբ սուր ճգնաժամի ժամանակ կեղծ քաղաքական օրակարգեր են բերվում: 

Հիմա իրականում երեք գլխավոր խնդիր կա. առաջինը համաճարակի դեմ պայքարն է, երկրորդը՝ սոցիալ-տնտեսական հետևանքները ինչ-որ կերպ մեղմացնելը, ու երրորդը՝ Արցախյան խնդիրը: 

Այս երեք խնդիրների շուրջ պետք է կոնսոլիդացվել, բայց իշխանության մեջ եղած որոշակի խմբակի շահերն են առաջ բերվում, քաղաքական ինչ-որ կեղծ օրակարգեր են առաջ քաշվում, որոնք այս պայմաններում ոչ թե կոնսոլիդացնող, այլ ապակոնսոլիդացնող են: 

Էլ չեմ ասում, որ սկսվել է ինֆորմացիոն լուրջ կոմպրոմատային պայքար, որտեղ, ըստ իս, իշխանությունը պարտվում է, քանի որ չի կարողանում փաստարկներով հակահարվածներ տալ»:

Քաղտեխնոլոգը, կրկին շեշտելով համաճարակից բխող հարցերի համատեքստում առկա վստահության և լուրջ չընկալվելու խնդիրը, հավելեց. 

«Ենթագիտակցաբար, հասարակությունը, նույնիսկ «պողոսները», որոնք այսօր ունեն և՛ առողջապահական անվտանգության, և՛ սոցիալական խնդիրներ, սկսում են հասկանալ, որ նախկիններին ատելը մի բան է, ներկաներին անվերապահորեն հավատալը, կյանքի որակը չլավացնելը մեկ այլ խնդիր է: 

Կյանքը ցույց է տալիս, որ մեր իշխանությունը, ի տարբերություն շատ ու շատ երկրների իշխանությունների, այդպես էլ չի կարողանում վերահսկողության տակ վերցնել համաճարակային իրավիճակը: 

Իսկ երբ սոցիալ-տնտեսական իրավիճակը սրվում է, շատ տրամաբանական է, որ ցանկացած իշխանության վարկանիշ զգալիորեն նվազում է: Զգալի նվազում է նաև քաղաքական կշիռը: 

Պարզ է, որ նման հանգամանքներում այլընտրանքների պահանջարկ է առաջանում: Ն. Փաշինյանը երկար ժամանակ փորձում էր ներկայացնել, որ իր այլընտրանքը նախկիններն են, բայց ժամանակը ցույց է տալիս, որ ոչ միայն նախկիններն են, այլ նոր, իրական այլընտրանքներ են ձևավորվում: 

Ուժերի քաղաքական բալանսն այս պայմաններում աստիճանաբար զգալիորեն փոխվելու է, փոխվելու են նաև քաղաքական իրավիճակը, փողոցի, հասարակական շերտերի տրամադրությունները: 

Եվ այս իրավիճակում այն քաղաքական այլընտրանքային ուժերը, որոնք ունակ կլինեն ակտիվացնել քաղաքական կյանքը, ներկայանալ որպես իրական այլընտրանք, կարող են քաղաքական լուրջ օրակարգեր ձևավորել: 

Բացի նրանից, որ վարկանիշն իջել է, պետք է նշել, որ այս երկու տարվա մեջ իշխանությունն իր համար լուրջ ռեսուրսային բազա չձևավորեց: 

Արտաքին քաղաքականության մեջ էլ իրենց համար լուրջ պարտնյորներ չկարողացան ունենալ: Վստահ չեմ նաև, որ ուժային կառույցները Ն. Փաշինյանի անվերապահ ռեսուրսն են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

60-ամյա վարորդը «ԶԻԼ»-ի թափքից քարերն ու հողակույտը բեռնաթափելիս հայտնվել է ձորում․ կա վիրավոր Al Jazeera․ ԱՄՆ-ն առայժմ չի ցանկանում երկրորդային պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ՝ իրանական նավթի գնումների համար Արագածոտնում բախվել են պարեկային ծառայության «Toyota» ջիպն ու «Hyundai»-ն․ «Toyota»-ն կողաշրջվել է Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Ոչ մի նավ չի կարող անցնել Հորմուզով առանց Թեհրանի հետ համաձայնեցման. Իրանի ԱԳՆ փոխնախարար Այս տարի սպասվում է վերջին 10 տարիների ամենազով սեպտեմբերի 1-ը․ Սուրենյան Հայտնի է «Արարատ-Արմենիա»-ի խաղացանկը Եվրոպա լիգայում ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի՝ Հյուսթոն այցի ընթացքում հինգ օդանավ են որսացել Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարը հեռացվել է պաշտոնից Օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՄարտունիում համերգի ժամանակ 18-ամյա երիտասարդը գլխի հատվածում հարված է ստացել և տեղափոխվել Երևան Իրանի գերագույն առաջնորդ․ Իսլամի հակառակորդները ձգտում են տարաձայնություններ բորբոքել մուսուլմանների միջև Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է 72-ամյակի առթիվ Խուլիգանություն՝ Նոր Նորքում. ավտոմեքենայից արձակել են կրակոցներ Վենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանԲագրատունյաց պողոտայում պատշգամբը է փլուզվել․ քաղաքացին հայտնվել է 4-րդ հարկում․ կան վիրավորներ Ֆանտաստիկ Լեո. Մեսսիի պոկերն Ինտեր Մայամիին պարգևեց պատմության ամենախոշոր հաղթանակը ԱԳՆ ղեկավար կազմը դեսպանների հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետ Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են Վթարային ջրանջատումներ 26 ժամով. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 30-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ձեր ժամանակավոր բացակայությունը շատ նկատելի է, և մենք Ձեզ անհամբեր սպասում ենք․ Տիգրան Աբրահամյան ՀՀ օդային տարածքը խաղաղության խաչմերուկ է․ Դավիթ Խուդաթյան Պաշտոնական. Բարսելոնայի ֆուտբոլիստը փոխեց ակումբային գրանցումը Մասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենՆեթանյահուն դատապարտել է իսրայելցի վերաբնակների «հանցավոր բռնությունը» Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ Հայաստան