Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ո՞վ է պահել և ո՞վ է հանձնել հայկական հողերը. փաստերն անխոցելի են. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչած սոցիալական «թեքումով» հարցերից մեկին ի պատասխան` Փաշինյանը դուրս եկավ հունից և բուն հարցին պատասխանելու փոխարեն սկսեց գոռգոռալ ու սպառնալ, չհաշված որոշ արտահայտություններ, որոնք դաստիարակված որևէ մարդ անծանոթ մի քանի հոգու ներկայությամբ իրեն թույլ չի տա, ուր մնաց ամբողջ երկրով մեկ։ Նրան ափերից հանել էր հերթական հիշեցումը, որ Արցախի 75 տոկոսը հանձնել է թշնամուն։ Մարդիկ մեկ տարուց ավելի ամեն ինչ անում են, որ հասարակությունը մոռանա իրենց կապիտուլ յացիոն պարտությունը, հողերի հանձնումը, հազարավոր զոհերի փաստը, իսկ ահա «դավաճան» ընդդիմությունն ամեն անգամ հիշեցնում է:

Դրա համար էլ Փաշինյանն, իր սովորության համաձայն, փորձեց կրկին «քոքել» իր հին երգը, թե Արցախը նախկիններն են հանձնել, քանի որ նրանք բանակցում էին Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ այդ փաստաթուղթը նախատեսում էր 7 շրջանների հանձնում և այլն։ Նույն նախկինները, որոնք տասնամյակներ շարունակ պահել են նույն այդ հողերը, իսկ բանակցային սեղանի մոտ եղել են հաղթողի դիրքերից: Տպավորություն է առաջանում, որ ամեն անգամ Փաշինյանը փորձում է այնպիսի ֆոն ստեղծել, որ Արցախի թեմայով բանավեճ սկսվի, գոռգոռոցներ ու փոխադարձ մեղադրանքներ հնչեն, և մարդիկ, խճճվելով այդ մեղադրանքների տեղատարափի մեջ, չկարողանան կենտրոնանալ իրական փաստերի վրա։

Այնինչ փաստերն անխոցելի են և հստակ ցույց են տալիս, թե ինչպիսի ժառանգություն էր ստացել Փաշինյանն Արցախյան հարցում և ինչ վիճակի այն հասցրեց։ Նախ՝ նկատի ունենանք, որ Մադրիդյան փաստաթղթում արձանագրված էին Արցախյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքները և տարրերը։ Այդ փաստաթղթի սկզբունքների հիման վրա էլ կազմվել է 2011 թվականի Կազանյան փաստաթուղթը, որը նույնպես փոխզիջումային տարբերակ էր նախատեսում։ Այսինքն՝ եթե նույնիսկ քննարկվող փաստաթղթերով զիջումներ էին արվելու, ապա դա հենց այնպես, ինքնանպատակ տեղի չէր ունենալու։ Անվտանգության գոտի համարվող տարածքների փոխարեն պետք է ամրագրվեր Արցախի կարգավիճակը։

Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը չէր համաձայնում, որ հիմնահարցը լուծվի խաղաղ ճանապարհով, քանի որ գիտակցում էր, որ Արցախն իր կազմից դուրս կարգավիճակ է ստանալու և որ դրա իրավական հիմքերը ևս անխոցելի են, ինչի մասին, ի դեպ, պարբերաբար խոսել ու ապացուցել են ոչ միայն փորձագիտական շրջանակները, այլև ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները։ Մյուս կողմից էլ՝ սեղանին դրված փաստաթուղթը դեռևս չէր նշանակում, որ առկա ձևով այն վերջնականապես ամրագրվում էր, քանի որ բանակցային գործընթացում կամ իրականացման փուլում այն կարող էր որոշակի փոփոխությունների ենթարկվել։

Իսկ ահա նոյեմբերի 9-ի հրադադարի մասին կապիտուլ յացիոն փաստաթղթի տակ դրված է հենց Փաշինյանի ստորագրությունը։ Եվ այդ հայտարարությամբ գրեթե կրկնակի շատ տարածքներ հանձնվեցին հակառակորդին, քան նախատեսվում էր որևէ բանակցային փաթեթով, այն էլ՝ ունենալով հազարավոր զոհեր։ Պատահական չէ, որ անընդհատ փորձագիտական շրջանակների կողմից ընդգծվում է այն փաստը, որ հայկական կողմի համար նույնիսկ ամենավատ բանակցային տարբերակը ներկա իրավիճակի համեմատությամբ անհամեմատ նախընտրելի կարող էր լինել։ Ուշադրություն դարձնենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Փաշինյանի մեկ գրիչի հարվածով Աղդամի շրջանը, Քարվաճառի շրջանը, Բերձորի շրջանը ուղղակիորեն, առանց որևէ նախապայմանի կամ, ինչպես ընդունված է ասել, «հենց այնպես» հանձնվեցին Ադրբեջանին։

Դրանով է պայմանավորված, որ Ալիևն իր հանդիպումներից մեկի ժամանակ իրենց համար դիվանագիտական հաղթանակ էր որակում եռակողմ փաստաթղթի ստորագրումը, քանի որ Աղդամի, Քարվաճառի և Բերձորի շրջանները կարողացան բռնազավթել առանց հատուկ գործողությունների և զոհեր տալու։ Բացի այդ, որևէ բանակցային փաթեթում չի եղել դրույթ Հադրութն ու Շուշին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ, իսկ ներկայումս ունենք այնպիսի իրավիճակ, որ այս երկու տարածքները ևս գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելին՝ Շուշին հռչակվել է Ադրբեջանի ու համաթյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք, ինչը նույնիսկ ամենավատ երազում դժվար էր պատկերացնել։ Մյուս կողմից՝ քիչ է խոսվում այն մասին, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանը բռնազավթել է նաև տարածքներ Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջաններից։ Այս տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին ևս բանակցային որևէ փաթեթում որևէ խոսք չի եղել։ Ուշագրավ է, որ պատերազմից մեկ ամիս հետո անհասկանալի կերպով կամ անհայտ պատճառներով Ադրբեջանին հանձնվեցին Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը, որոնք, ըստ եռակողմ հայտարարության տեքստի, պետք է մնային հայկական վերահսկողության ներքո, քանի որ հայկական կողմը կարող էր մնալ այն դիրքերում, որը հայտարարության ստորագրման պահին զբաղեցնում էր։

Բացի դրանից, Ադրբեջանին հանձնվեցին Կովսականի ու Սանասարի՝ հայկական վերահսկողության տակ մնացած տարածքները, որոնք ևս եռակողմ հայտարարության որևէ դրույթով հանձնման ենթակա չէին։ Սակայն հետո պարզվեց, որ անձամբ Փաշինյանն է հրամայել զինված ուժերին հետ քաշվել այդ տարածքներից։ Արցախի տարածքների հանձնումը բավական չէր, 2021 թվականին ադրբեջանական զորքերը մեծաքանակ զինվորականներով և զինտեխնիկայով, առանց որևէ դիմադրության հանդիպելու, նախ՝ Սյունիքի մարզի Սև լճի տեղամասում, ապա նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ բնակավայրերի տեղամասում մուտք են գործում ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվում։ Իսկ անցյալ տարվա նոյեմբերին ադրբեջանական զինուժը կրկին ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի և Վայոց Ձորի ուղղությամբ։ Եվ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերով, Ադրբեջանը ՀՀ-ին պատկանող 41 քառ. կմ տարածք օկուպացված է պահում և նույնիսկ մտադիր չէ հեռանալ։

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա պատերազմից արդեն 1 տարի ու չորս ամիս ժամանակ է անցել, և այն կանգնած վիճակում է, անգամ Մինսկի խմբի համանախագահները չեն ժամանել տարածաշրջան։ Ադրբեջանը համարում է, թե Արցախի հարցը լուծված է, իսկ հայկական կողմից Արցախի կարգավիճակի հարցը չի բարձրացվում, կարծես թե Փաշինյանը հակվել է Արցախը Ադրբեջանի կազմում ընդգրկելու տարբերակին, այլապես ինչո՞ւ պետք է փորձեր հիմնավորել, որ Արցախը նաև ադրբեջանական է։

Մի խոսքով, փաստերը բազմաթիվ են, մենք նշեցինք ամենաակնառուները, որոնք ակնհայտ են դարձում, թե Փաշինյանն ինչ վիճակի է հասցրել Արցախի հարցում ստացած ժառանգությունը։ Ավելին, Արցախի հարցը վերածել է Հայաստանի հարցի, քանի որ հակառակորդն արդեն ՀՀ-ի նկատմամբ է պահանջներ ներկայացնում։ Փաշինյանը բոլոր ուղղություններով անխտիր ձախողումներ է արձանագրել, թերևս դրա համար է այդքան արագ հավասարակշռությունից դուրս գալիս։ Նրա միակ «փրկօղակը» նախկիններին մեղադրելն է, բայց փաստերի համադրության պայմաններում դրանից ևս նա զրկվում է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ