Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 14,2%-ով, որը համադրելի է տնտեսական աճի ցուցանիշին: Ինչ խոսք, մի կողմ թողնելով պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության գործոնը՝ սա կարելի է տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշ համարել համավարակի արդյունքում տնտեսապես էականորեն տուժած Հայաստանի համար։ Բայց հարցի մյուս կողմն էլ այն է, թե այսպիսի բարձր աճն արդյոք ամո՞ւր հիմքերի վրա է Հայաստանի հետագա տնտեսական առաջընթացին նպաստելու համար, և արդյո՞ք օբյեկտիվ հիմքեր ունի այն։

Դեռևս 2022 թվականի մարտին ԿԲ-ն վերանայեց 5,3 տոկոս տնտեսական աճի իր կանխատեսումը՝ այն իջեցնելով ընդամենը 1,6 տոկոս աճի սահմաններում։ Սա կապված էր այն հանգամանքի հետ, որ ԿԲ-ն բազմաթիվ ռիսկեր էր տեսնում տնտեսության աճի համար։ Դրա հետ մեկտեղ Արժույթի միջազգային հիմնադրամը ևս կտրուկ նվազեցրեց Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4,5-5 տոկոսի փոխարեն դարձնելով 1,5 տոկոս։ Այսինքն, տվյալ պահի դրությամբ Հայաստանում լուրջ հիմքեր չկային տնտեսական զարգացման համար։ Սակայն իրադարձությունների կտրուկ շրջադարձի արդյունքում, որի մասին նույնիսկ ԿԲ-ն ու ԱՄՀ-ն չէին կարող կանխատեսել, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը սկսեցին վերելք արձանագրել։ Դա առաջին հերթին պայմանավորված էր աշխարհաքաղաքական գործոններով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուսաստանցիներ, այդ թվում՝ մասնավորաբար ՏՏ ոլորտի մասնագետներ, ժամանեցին Հայաստան՝ իրենց հետ բերելով Հայաստանի նման փոքր երկրի համար ահռելի չափերի կապիտալ։

Այս իրողությանը գումարվեց նաև այն հանգամանքը, որ Հայաստան ժամանեցին նաև այն ռուսաստանցիները, որոնք դեմ էին Ուկրաինայում ընթացող պատերազմին կամ փորձում էին խուսափել մասնակի մոբիլիզացիայից։ Հայաստան ժամանած ռուսաստանցիները հաշիվներ բացեցին հայաստանյան բանկերում, Հայաստանում գրանցեցին բազմաթիվ ՏՏ ընկերություններ, ու, աշխատանքներն իրականացնելով Հայաստանից, նրանց վարձատրությունն արտասահմանից փոխանցվում էր միանգամից Հայաստան։ Սակայն ռուսաստանցիների հոսքով պայմանավորված՝ ոչ միայն տնտեսական աճ նկատվեց, այլև հայկական դրամը սենսացիոն կերպով սկսեց ամերիկյան դոլարի նկատմամբ ամրապնդվել՝ մինչև 22 տոկոս, ինչի արդյունքում հայաստանյան արտահանողները ծանր դրության առաջ կանգնեցին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների պահանջարկի ավելացման ֆոնին գները սկսեցին շեշտակիորեն աճել։ Չնայած դրամի արժևորումը դոլարի նկատմամբ պետք է թույլ տար որոշակիորեն մեղմել գնաճը՝ ապրանքները համեմատաբար էժան ներմուծելով Հայաստան, սակայն համապատասխան կառույցների անգործության արդյունքում տեղի ունեցավ հակառակը՝ այդ ապրանքները թանկացան ու շարունակում են թանկանալ։

Ռուսաստանցիների գործոնով պայմանավորված՝ շեշտակի թանկացան նաև անշարժ գույքի գներն ու վարձավճարները։ Ճիշտ է՝ այսպիսի տնտեսական տեղաշարժի արդյունքում որոշ տնտեսվարողներ ու անշարժ գույքի սեփականատերեր հաջողացրին հսկայական գերշահույթներ ստանալ, սակայն հասարակ քաղաքացիների վիճակն ավելի բարդացավ։ Ստացվեց այնպես, որ քաղաքացիների եկամուտների ու աշխատավարձերի չնչին, իսկ հիմնականում զրոյական ավելացման պարագայում նրանք ստիպված էին ավելի թանկ գին վճարել ապրանքների ու ծառայությունների սպառման համար։ Հատկապես ծանր էր վարձով ապրողների իրավիճակը, ովքեր զգացին վարձավճարների կտրուկ ու անհարկի թանկացման հետևանքները։ Այսպիսի անտրամաբանական գնաճի արդյունքում ամենաշատը շարունակում են տուժել խոցելի խավերը՝ առաջին հերթին աղքատներն ու ծայրահեղ աղքատները։ Դրանով է պայմանավորված, որ, տարբեր գնահատականների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել:

Մյուս կողմից էլ՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 մլրդ դոլարի սահմանը՝ անցնելով բոլոր կարմիր գծերը։ Փաստացի տնտեսական աճը ամուր հիմքերի վրա դնելու փոխարեն միակ լուրջ աշխատանքը, որը կատարել են օրվա իշխանությունները, նոր պարտքեր վերցնելն է։ Այս ամենով հանդերձ նրանք շարունակում են բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնել, թե դրամի արժևորման պարագայում պետական պարտքի այսպիսի ծավալներն այնքան էլ սարսափելի չեն։ Եվ չի խոսվում այն մասին, որ դրամի արժևորումը ժամանակավոր բնույթ ունի և կախված է միայն արտաքին գործոններով։ Նկատի ունենանք, որ ներկայում Ռուսաստանը փորձում է տարբեր ձևերով շահագրգռել ու հետ վերադարձնել Հայաստանում աշխատող ռուսաստանցի մասնագետներին։

Եվ եթե Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները որոշեն վերադառնալ ՌԴ՝ փակելով Հայաստանում բացված հաշիվները, ապա Հայաստանի տնտեսությունն ուղղակի կարող է կանգնել կրախի առաջ։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իշխանությունների կողմից այդ պարագայում Հայաստանի տնտեսական աճի տեմպերը պահպանելու համար, մնում է անհայտ։ Տնտեսությունն ուղղակի ինքնահոսի է մատնված։ Արտաքին գործոններով պայմանավորված՝ մեծապես հավանական է դառնում, որ բազմաթիվ բացասական հետևանքներ ևս տնտեսության մեջ իրենց զգալ կտան։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՀանրային տարածքներում տեղադրվող արձաններն ու հուշարձանները միայն «քար կամ բրոնզ» չեն. դրանք ձևավորում են քաղաքի դիմագիծը. Հրայր ԿամենդատյանՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան Լիաննա Գասպարյանի հետՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Mining Armenia Forum 2026-ի ընթացքում«Վեոլիա Ջուր»-ը Գորիսում իրականացնում է ջրամատակարարման համակարգի լայնածավալ վերակառուցումՄենք կշարունակենք հետևողականորեն աշխատել միջազգային հավասարակշռված քաղաքականության իրականացման ուղղությամբ․ Լենա ՄաթևոսյանՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնակցությամբՎարդան Ջհանյանի աննախադեպ պրեզենտացիան Armenia Mining Forum 2026-ինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանՈ՞ւմ դուռն է թակում տնտեսական աճը. Տիգրան ԴումիկյանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանՈւսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում մոտ 1,3 մլն մարդ ստիպված է ընտրություն կատարել դեղորայք կամ հաց գնելու միջև. Նարեկ ԿարապետյանԵրևանում միջազգային համաժողով է անցկացվում՝ Բաքվում պահվող և վերադարձած հայ գերիների իրավունքների, դատավարությունների և հոգեբանական հետևանքների վերաբերյալ. Աննա Կոստանյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների համաշխարհային շուկայումԼոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»8 տարվա ընթացքում իշխանությունը չկարողացավ վարել ճիշտ տնտեսական քաղաքականություն. Հրայր ԿամենդատյանԻրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստանում մարդկանց կյանքի որակը. Ուժեղ ՀայաստանԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում