Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաշինյանը հրաժարվել է Արցախից. ի նպաստ ԱՀ-ի որևէ քայլ ակնկալելը միամտություն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահի և բոլոր 5 խմբակցությունների ղեկավարների նախաձեռնությամբ «ԱՀ բռնազավթված տարածքների իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծ է դրվել շրջանառության մեջ: ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում խոսել ենք նախագծի մասին, անդրադարձել նաև Արցախում առկա ներքաղաքական տրամադրություններին:

Նախագծի անհրաժեշտության ու կարևորության մասին խոսելով՝ Մ. Հակոբյանը նախ շեշտեց. «Պետք էր ինչ-որ իրավական ակտ ունենալ, ըստ որի, բռնազավթված տարածքների համար ինչ-որ տեղ իրավական առումով կարգավորումներ կտրվեին. օրենքը ներառում է հոդվածներ, որոնք վերաբերում են այնտեղ ապրած մարդկանց իրավունքներին, ունեցվածքին, նաև, իհարկե, տարածքներին: Մեկուկես տարվա ընթացքում քննարկումներ են եղել, եղել են նաև խնդիրներ, որոնց լուծման համար օրենքի կարիք է եղել: Ի վերջո, օրենքն արդեն շրջանառության մեջ է ու, երևի, առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում: Չի բացառվում, որ օրենքը նաև լրամշակվի: Ես տեսնում եմ, որ նախագիծն անպայման ուզում են կապել ինչ-որ մարդկանց, երևույթների կամ անգամ դրսի հետ: Նման բան չկա: Սա, մեծ հաշվով, Արցախում տարբեր քաղաքական թևերի կարծիքների ի մի բերումն է: Ըստ իս, այս օրենքով մենք հստակեցնում ենք Արցախի տարածքը՝ որքան է եղել մինչև պատերազմը: Նախնական տեսքով նախագիծը հիմնականում վերաբերում է 2020 թ.-ից հետո թշնամու կողմից բռնազավթված տարածքներին, թեպետ մենք նման տարածքներ ենք ունեցել թե՛ 1990-ականներին, թե՛ 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ»:

Պատգամավորի կարծիքով, պետք է լրամշակվի ու այդ տարածքների ամբողջական ցանկը ներառվի օրենքի մեջ. «Որովհետև պետք է նաև հստակեցնենք, թե ինչ նկատի ունենք հայրենիք ու Արցախ ասելով: Երբ մարդն իր հայրենիքի մասին է մտածում կամ երազում, հայրենիք վերադառնալու ճանապարհ է գծում, թե՛ ՀՀ և թե՛ Ադրբեջանի իշխանությունները նշվածին «ռևանշիստական հայտարարություններ» որակումն են տալիս: Ամենևին: Նույն այս նախագծով մենք փաստում ենք, որ մենք որևէ կերպ չենք հրաժարվում մեր հայրենիքից ու անպայման մի օր պետք է վերադառնանք մեր հայրենիքի օկուպացված տարածքներ: Հաջորդ ոչ պակաս կարևոր հանգամանքը հետևյալն է. Ալիևն արդեն մեկ տարի է՝ չի դադարում օրուգիշեր հայտարարել, թե միջազգային կազմակերպություններին, կառույցներին հրավիրում է ներդրումներ անել օկուպացված տարածքներում: Սա՝ այն դեպքում, երբ քաղաքակիրթ աշխարհը գիտի, որ պատերազմը ոչինչ չի որոշում: Այսինքն, եթե ուժով որևէ բան ես խլել, չի նշանակում, որ դա քոնն է դարձել, որևէ կերպ որևէ կարգավիճակ այդ տարածքներին տրված չէ, և այդ հրավերն ապօրինի կերպով է արվում: Ու այս օրենքի նախագիծը միջազգային կառույցների համար պետք է ազդակ լինի: Հոդվածներից մեկում նշվում է, որ առանց հայկական կողմի հետ համաձայնեցնելու որևէ միջազգային կառույց ու կազմակերպություն չի կարող որևէ գործառույթ իրականացնել այդ տարածքներում: Այսինքն, իրենք նման քայլի գնալուց առաջ պետք է ուղղակի հասկանան, որ թե՛ հետագայում, թե՛ այսօր իրենց որևէ ներդրում կամ քայլ առոչինչ կդառնա»:

Պատգամավորի հետ զրույցում անդրադարձանք ԱՀ ԱԺ-ի ու Արցախում առկա մտահոգություններին զուգահեռ ՀՀ իշխանությունների հայտարարություններին, որոնք շարունակում են առաջ տանել «խաղաղության» օրակարգը, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հարցերը կա՛մ լղոզում են, կա՛մ ՀՀ և ԱՀ շահերից չբխող պատասխաններ են հնչեցնում: Մետաքսե Հակոբյանը նախ նշեց այն մասին, թե ինչու ՀՀ իշխանությունները նմանատիպ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: «Մենք փաստել ենք, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ իշխանություններն իրենց ձեռքերը լվացին Արցախից: Ըստ էության, իրենց բոլոր քայլերը, հայտարարությունները, խոսքերը հենց այս կարճ ձևակերպման մեջ կարող ենք տեղավորել: Նրանք Արցախի մի փոքրիկ պատառիկն ուղղակի հանձնեցին ռուս խաղաղապահներին մինչև իրենց սև գործն անելը՝ այդ պատառիկի հարցը ևս լուծելը: Մյուս կողմից՝ միամտություն է ակնկալել, որ ՀՀ իշխանություններն ի նպաստ Արցախի որևէ քայլի կգնային: Մենք առնվազն վերջին շրջանում տեսանք, թե ինչ սվիններով են ընդունվում ՀՀ ԱԺ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցությունների այն բոլոր փորձերը, որոնք ուղղված են ՀՀ օրենսդիր մարմնում Արցախի հետ կապված որևէ կարգավորում անելուն: Այդ ամենը նրանց կողմից լավ չի դիտվում: Արցախի հետ կապված իրենք որևէ կարգավորում, բնականաբար, չէին տալու, և մենք դա այս իշխանություններից չենք էլ ակնկալում: Ինչ վերաբերում է «խաղաղությանը», ապա ուղղակի անունն են խաղաղություն դրել: Եթե մինչ այս իշխանությունները մենք խաղաղություն բառը հենց ուղիղ իմաստով էինք հասկանում, ապա հիմա իմաստը փոխվել է. իրենց ուզած խաղաղությունը ու մեր երազած խաղաղությունը տարբեր բաներ են: Իրենք ուղղակի մուրում են խաղաղությունը, մինչդեռ խաղաղությունը հաստատված է այն ժամանակ, երբ այն արժանապատիվ է:

Ուղղակի մոլորեցնում են հայ հասարակությանը, երբ ասում են՝ այս ամենի արդյունքում խաղաղություն է հաստատվելու:Ո՛չ, չի լինելու, որովհետև մուրալով՝ երբեք հնարավոր չէ երկարատև խաղաղության հասնել: Սա կարելի է կոչել ուղղակի ժամանակավոր լռություն՝ թշնամու կողմից, մինչև կկարողանա կյանքի կոչել այն ամենը, ինչն ակնկալում է ստանալ, ինչի շուրջ պայմանավորվել են դեռ մինչև 2018 թվականը, մինչ այս ուժերի իշխանության գալը, որովհետև նրանք հենց այդ նպատակով են իշխանության եկել: Եվ այս պարագայում Արցախն ամեն կերպ խանգարում է ՀՀ իշխանություններին: Վերջին երկու առցանց մամուլի ասուլիսների ժամանակ, արդեն ի լուր միջազգային հանրության, ի լուր աշխարհի, Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Արցախից: Եթե Ալիևի հայտարարությունները թարգմանենք հայերեն, կտեսնենք, որ գրեթե նույն տեքստերն են, որոնք ասում է Փաշինյանը: Իրենք խոսում են նույն լեզվով և անում են նույն բանը»:

Անդրադառնալով Արցախում հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, նաև այն լուրերին, թե այդ գործընթացից հետո պատրաստվում է հեռանալ քաղաքականությունից, Մետաքսե Հակոբյանն ընդգծեց. «Այս գործընթացներն Արցախում, կարծես, վաղուց են տեղի ունենում: Պատերազմից հետո մեր քաղաքական ուժը պնդում էր ու առ այսօր պնդում է, որ այս իշխանությունը պետք է հեռանա Արցախից: Այդ ընթացքում տարբեր քաղաքական գործընթացներ եղան, տարբեր ձևերով կարողացան մանևրել, ավելի հաստատվել: Բայց Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսից հետո, իհարկե, Արցախում իրավիճակը շատ ավելի կտրուկ պետք է փոխվեր, որովհետև Ն. Փաշինյանն Արայիկ Հարությունյանին այլևս մանևրելու տեղ չթողեց: Դեռևս 2020-ի դեկտեմբերից Արցախում ընդդիմությունն արդեն ձևավորել էր այն միտքը, որ մենք պետք է գնանք սահմանադրական փոփոխությունների, որից հետո եթե հանրաքվեի արդյունքում փոփոխություններն ընդունվում են, ապա այդպիսով պետք է խորհրդարանն անջատվի նախագահի ինստիտուտից, և անցկացվեն ԱԺ ընտրություններ»:

Մետաքսե Հակոբյանը հիշեցրեց՝ այս ամբողջ ընթացքում Արայիկ Հարությունյանը տարբեր հայտարարություններ է արել, նաև՝ իրար հակասող. «Ես այդքան էլ վստահ չեմ, որ իր հայտարարությունները 100 տոկոսով ճիշտ են, կամ ինքը կատարելու է դրանք, որովհետև օդում պտտվող շատ այլ լուրեր կան: Երբ դրանք ի մի ես բերում, հասկանում ես, որ ինքը չի հեռանալու, բայց չի լինելու նաև իր դեմքով: Դեռ մինչև պատերազմը՝ ընտրությունների ժամանակ, ինքն ուներ որպես այլընտրանք ձևավորած իր քաղաքական թիմը՝ ՔՄԴ-ն, որն «Ազատ հայրենիքի» հետ դաշինքով հանդես եկավ: Ավելի քան վստահ եմ, որ Արցախում ինքը հենց այդ դեմքով է մնալու քաղաքականության մեջ: Այս առումով, սակայն, ցավոք, զգացվում է, որ այդպիսով ՀՀ առաջին նախագահի թևն է ձևավորվում Արցախում, որոնք հենց այդ գաղափարի կրողներն են ու էլի մանևրելու են, էլի կեղծելու են, որովհետև այդ նույն մարդիկ ժամանակին Նիկոլ Փաշինյանին փառաբանողներն էին, բայց հիմա թեքվել ու սկսել են զարգացնել Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարները, որի շուրջ Արցախում, կարծես, նոր քաղաքականություն են ուզում ձևավորել»:

Զուգահեռ անդրադառնալով այն լուրերին, թե Արցախի նախկին երկու նախագահները նոր քաղաքական ուժ են պատրաստվում ձևավորել, Մ. Հակոբյանը նշեց, որ այդ առումով հավաստի տեղեկություն չունի. «Բայց կասեմ հետևյալը. վտանգավոր են այն մարդիկ, ովքեր հիմա անտարբեր են Արցախի ճակատագրի նկատմամբ: Այսինքն, ես չեմ կարծում, որ ԱՀ երկու նախագահները, հաղթանակ բերած զինվորականները, գեներալներն անտարբեր կարող են լինել: Նրանք այսքան ժամանակ կարողացան զսպել իրենց հանուն Արցախի, հանուն նրա, որ չապակայունացվի վիճակը: Չեմ կարող ասել՝ նման միտք կա, թե ոչ, բայց նրանք ունեն այդ իրավունքը: Եթե նման կերպ կլծվեն Արցախի փրկության գործին, դա կլինի իրենց ընտրությունը, բայց իրենք շատ այլ ձևերով ևս կարող են այդ գործառույթն իրականացնել և միանշանակ կարող են կանգնել Արցախի փրկության գործի հիմքերում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի