Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է Բաքուն խուսափում բանակցային միջնորդներից․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաշվի առնելով Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների մատակարարումը և Իրանի հետ հարևանությունը՝ Արևմուտքը սովորաբար փորձել է փաղաքշել ու զերծ մնալ բռնապետական կառավարման համակարգ ունեցող այդ երկրի դեմ կոշտ գործողություններից, քանի որ մարդու իրավունքները և ժողովրդավարության հիմնական նորմերը Ադրբեջանի համար ոչինչ չեն նշանակում։ Այս թողտվությունը հնարավորություն է տվել Ալիևին վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ու անգամ ագրեսիա ձեռնարկել Հայաստանի ու Արցախի դեմ։ Բայց եկել է մի պահ, երբ Արևմուտքի ու Ադրբեջանի հարաբերություններում սև կատու է անցել։

Բրյուսելն ու Վաշինգտոնը կոշտացրել են իրենց դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը կոնկրետ հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց։ Նախ՝ Ալիևը հրաժարվեց մեկնել Գրանադա, որտեղ քառակողմ բանակցություններ պետք է ընթանային, իսկ հետո հրաժարվեց նաև ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում նախատեսվող հանդիպումից։ Իսկ վերջերս էլ Բաքուն հրաժարվեց Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից։ Այսպիսով Ալիևը կոնկրետ տորպեդահարում է արևմտյան միջնորդական ջանքերը այն դեպքում, երբ նախկինում հոժարակամ մասնակցում էր Բրյուսելում անցկացվող հանդիպումներին։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի այսպիսի դիրքորոշումը, չէ՞ որ ամբողջությամբ ստացել է այն, ինչ ցանկանում էր, օկուպացրել է Արցախի տարածքն ամբողջությամբ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտում, ու այդ բոլորն էլ իրեն ներվել է։

Խնդիրն այն է, որ Ադրբեջանի ախորժակը շատ է բացվել, և եթե իրենք արևմտյան մայրաքաղաքներից մեկում հանդիպեն, ապա հաշտության պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ սահմաններով։ Բայց Բաքվին պետք է, որ լարվածությունը պահպանվի սահմաններին, որպեսզի իրենք հնարավորություն ստանան նոր ռազմական ագրեսիա ձեռնարկել Հայաստանի դեմ և բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Միջնորդների առկայությամբ բանակցությունների դեպքում Բաքուն կաշկանդվելու է իր առավելապաշտական պահանջներն առաջ քաշելու հարցում։ Իսկ եթե բանակցությունները տեղի ունենան անմիջականորեն Հայաստանի հետ, ապա ադրբեջանական կողմը հնարավորություն կունենա գործ ունենալ միայն Հայաստանի պարտված իշխանությունների հետ ու ճնշում գործադրելու միջոցով իր պահանջները պարտադրել։

Պարզ է, որ Արևմուտքը, միջնորդի կարգավիճակով ներգրավվելով բանակցային գործընթացին, նպատակ ունի հաշտության պայմանագրի կնքման միջոցով իրեն ձեռնտու դրույթներ ներառել ու ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում։ Օրինակ՝ արդեն իսկ առաջարկներ կան, որ Արցախում ռուս խաղաղապահներին կարող են փոխարինել արևմտյան երկրների խաղաղապահները։ Արևմուտքի պլանների մեջ է մտնում տարածաշրջանում որոշակի բալանսի ապահովումը, որպեսզի իրենք կարողանան ազդել տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատահական չէ, որ Ադրբեջանում բողոքում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքներից այն համատեքստում, թե միջնորդները Հայաստանին էին աջակցում, Արցախի կարգավիճակի հարց էին բարձրացնում և այլն։ Այս իրողությունը ցույց է տալիս, թե նախկինում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններն ինչ ուղղությամբ էին ընթանում։

Դրանով ի չիք են դառնում այն պնդումները, թե իբր նախկինում Արցախն արդեն հանձնված էր, և բանակցությունները հանձնելու շուրջ են եղել։ Միաժամանակ, Արևմուտքին հակակշռելու համար Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան՝ խորացնելով համագործակցությունն այդ երկրի հետ։ Բայց Բաքուն դեմ է նաև Ռուսաստանի միջնորդությանը՝ պատկերացնելով, որ եթե հաշտության պայմանագիրը կնքվի Մոսկվայի գործուն ջանքերի արդյունքում, ապա ռուսական կողմը ևս ցանկանալու է որոշակի բալանս ունենալ տարածաշրջանում։ Եթե Բաքուն կողմ լիներ Ռուսաստանի միջնորդությանը, ի չիք չէր դարձնի Մոսկվայի ջանքերի արդյունքում կնքված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

Ադրբեջանը կողմ է միայն Թուրքիայի ազդեցության ամրապնդմանը մեր տարածաշրջանում, քանի որ հենց Թուրքիան է Ադրբեջանի հաղթանակների գլխավոր շահառուն։ Իսկ Թուրքիային ընդհանրապես ձեռնտու չէ Արևմուտքի հաստատումը Հայաստանում, ապա նաև Ադրբեջանում, քանի որ դրանով Արևմուտքը կարող է խոչընդոտել Անկարային կյանքի կոչել իր պանթուրքական ծրագրերն ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Դրա համար էլ Անկարայից հայտարարություններ են հնչում, որտեղ մեղադրանքներ են ներկայացվում Արևմուտքին։ Ճիշտ է, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց իր ինքնուրույն խաղն է առաջ տանում։ Դրա համար էլ Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս իր անվտանգությունը հարևանների հետ համագործակցության մեջ փնտրել, այլ ոչ թե ապահովություն փնտրել հազարավոր կիլոմետրեր հեռու։

Այլ կերպ ասած՝ համաձայնել թուրքական ազդեցության տակ ընկնելու հետ։ Այսպիսով, Թուրքիան ցանկանում է դառնալ ոչ միայն միջնորդ, այլև տարածաշրջանային հարցերի հիմնական մրցավար։ Քանի Ռուսաստանի դիրքերը թուլացած են տարածաշրջանում, Անկարան շտապում է օգտվել այդ հանգամանքից։ Իսկ ներկա պայմաններում ռուսների համար ավելի հեշտ է գործ ունենալ Թուրքիայի, քան հավաքական Արևմուտքի հետ, որը մեծ ճնշումներ է բանեցնում Ռուսաստանի նկատմամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու