Ереван, 22.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Առաջին հերթին իրենց համար են անում, ոչ թե ժողովրդի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ որոշեցի բորշ պատրաստել, վրաս շատ թանկ նստեց, դեռ լավ է, որ մեր տանը մսով բորշ չեն սիրում, թե չէ գնային այդ հարվածին չէի դիմանա: Կաղամբն արժեր 300, գազարն ու բազումը՝ 400, խառը կանաչու մեկ կապը՝ 300, կարտոֆիլը՝ 350, սոխը՝ 400 դրամ: Մեկ բորշը կարժենա մոտավորապես 1500-2000 դրամ՝ առանց մսի և այն հաշվարկով, որ ձեթը կամ յուղն այդ օրը վերջացած չեն լինի: Կատակը՝ մի կողմ, բայց բանջարեղենի գները ռեկորդներ են սահմանում: Սա ուղղակի սեզոնային գնաճ չէ, եթե որոշ ապրանքների դեպքում դրանք կարող ես ուղղակի չգնել, ինչո՞վ փոխարինել կարտոֆիլը կամ սոխը: Մեզ պարբերաբար խորհուրդ են տալիս առողջարար, թարմ սնունդ օգտագործել: Իսկ գները տեսե՞լ եք:

«Ագրագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանն այս գնաճն օրինաչափ է անվանում և բացատրում է, թե ինչու: «Անցած տարի մեր ֆերմերները դիզվառելիքը ձեռք էին բերում 300-350, այս տարի՝ 500 դրամով: Պարարտանյութը գնում էին 6500-7000 դրամով, այս տարի 17-18000 դրամ է՝ մոտ երեք անգամ ավելի: Գնաճ կա նաև թունաքիմիկատների դեպքում: Արդյունքում ունենք գնաճի նման պատկեր: Կառավարության սուբսիդավորումը բլեֆ է, քանի որ սուբսիդավորվում են բանկերը և ոչ թե գյուղացին: Սա ժողովրդին խաբելու մի նոր ձև է: Գազն է թանկանում, բնականաբար, թանկանալու է նաև ջերմոցի արտադրանքը: Մարդիկ նստած նախարարություններում ծրագրեր են անում, բայց ո՞ր չինովնիկը ժողովրդի համար ծրագիր կանի, պարզ չէ՝ առաջին հերթին իրենց համար են անում: Մնացած ամեն ինչը Գյուլնազ տատու հեքիաթներն են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Ընդգծում է՝ արտադրանքի գնի 70 տոկոսը էներգատարներն են, եթե դրա ինքնարժեքը թանկանում է, բնականաբար, շուկայում ևս ապրանքի գինը կբարձրանա, ուստի որևէ լավ բան սպասել պետք չէ: ՀԿ-ի նախագահը մյուս կողմից էլ մտահոգություն ունի՝ իսկ գուցե սա միտումնավոր է արվում, քանի որ ամեն դեպքում նման գնաճ չպետք է լիներ: «Գուցե սա միտումնավոր է արվում, որպեսզի թուրքական ապրանքը բերեն ու լցնեն Հայաստան: Ըստ օդում կախված լուրերի, կառավարությունն ինչ-որ փաստաթուղթ է շրջանառում, որի համաձայն, սննդի անվտանգության ստուգումը սահմանից կհանվի: Այսինքն, եթե թուրքը ցանկանա մեզ թունավորել, հինգ րոպեի գործ է»,-նշում է մեր զրուցակիցը:

Պարբերաբար թիվ էր շրջանառվում, որ մեր երկրում հողատարածքների 65-ից 70 տոկոսն անմշակ է, անգամ մի տեսակ նախատում էին մարդկանց, որ նրանք չեն ցանկանում աշխատել, հողը մշակել: «Այդ թիվը գնալով ավելի է մեծանալու: Մարդիկ ոչ թե չեն ցանկանում մշակել այդ հողերը, այլ կառավարությունն է այնպիսի պայմաններ ստեղծել, որ գյուղացին ստիպված չի մշակում դրանք, ուղղակի չի կարողանում այդ պայմաններում աշխատել, ոչ թե «լոդրություն» է անում»,-ասում է նա:

Նույն գնաճն առկա է նաև մսամթերքի և կաթնամթերքի պարագայում: «Անասնակերն անցած տարվա համեմատ երկու անգամ թանկացել է, բնականաբար, մսամթերքն ու կաթնամթերքը ևս պետք է թանկանան ու արդեն թանկացել են: Էլ չեմ խոսում անասնագլխաքանակի անկման մասին: Այն բավականին մեծ չափերի է հասնում՝ մոտ 30-40 տոկոսի: Տարբեր գյուղերում տարբեր պատկեր է»,-ասում է փորձագետը՝ հիշեցնելով՝ իսկ գյուղնախարարություն ունե՞նք, որ դեռ մի լավ բան էլ սպասենք:

«Հիմա էլ ավելի ենք համոզվում, որ այդ նախարարությունը միտումնավոր փակվեց: Խոտհարքերն ու արոտավայրերն ինչո՞ւ պետք է թուրքերին հանձներ, եթե գյուղնախարարությունը տիրություն աներ այդ հողերին: Այժմ արդեն ամեն հարցի պատասխանը կա, տեսնում ենք: Չգիտեմ՝ հասկանալով են մեզ տանում այս վիճակին, թե՞ պարզապես մասնագետներ չեն, գուցե ուղղակի դիտավորությո՞ւն է: Դրա համար կան պատկան մարմիններ, թող նրանք զբաղվեն այս հարցերով»,-եզրափակում է ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Мы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданАрмянские борцы завоевали одну серебряную и две бронзовые медали на Чемпионате мира по борьбе среди военнослужащихРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюСМИ: В секторе Газа дети и женщины отравились консервами, оставленными израильскими военными Пашинян и Хофрайтер обсудили отношения Армения-Европейский Союз Азербайджан – Франция: В чем причины напряженности? Залужный: Началась Третья мировая война В США редкую серебряную монету 17 века продали за рекордную сумму В Китае обнаружено сверхкрупное месторождение золота на сумму около 83 млрд. долларов Вице-премьер подчеркнул важность деятельности компании Foster and Partners в Армении Никол Пашинян в ближайшие дни даст интервью В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст»