Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կիսատ քայլ դեպի այն համակարգը, որն, ի վերջո, պետք է ունենանք». դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգում կատարված փոփոխությունների համաձայն, դիմորդը տվյալ ուստարում միասնական քննություն կարող է հանձնել երկու անգամ՝ տվյալ տարվա հունվար և հունիս-հուլիս ամիսներին: Արդյունքում երկու քննություն հանձնած դիմորդն անվճար կամ վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է առավել բարձր միավորով։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշում է, որ սա ուղղակի կիսատ քայլ է դեպի այն համակարգը, որն ի վերջո պետք է ունենանք:

«Տարբեր երկրներում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների դեպքում ընդունելության քննություն հասկացություն գոյություն չունի: Գիտելիքների ստուգումը տեղի է ունենում դպրոցն ավարտելիս: Մեր թեստավորման և գնահատման կենտրոնների նման կենտրոններ են գործում, որտեղ ողջ տարվա ընթացքում ապագա դիմորդները կարող են ստուգել իրենց գիտելիքները և ստանալ համապատասխան վկայագիր, որտեղ ֆիքսված է, թե տվյալ անձը որքան բալ է հավաքել այս կամ այն առարկայից: Երբ սկսվում է բուհերի ընդունելությունը, որն, ի դեպ, լինում է տարվա մեջ մի քանի անգամ, ապագա ուսանողները ներկայացնում են իրենց գիտելիքների հավաստագիրը, ընդ որում` բուհերն էլ նախապես հայտարարում են, թե որքան միավոր հավաքած դիմորդները կարող են տեղ գտնել բուհի համապատասխան ֆակուլտետում: Եթե դիմորդները հաղթահարում են նախապես հայտարարված նվազագույն շեմը, ուղղակի դառնում են տվյալ համալսարանի ուսանողը: Կարիք չկա ևս մեկ անգամ քննություն հանձնել, բացառվում է սթրեսի գործոնը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը՝ ընդգծելով, որ իր հետագա անելիքն արդեն որոշում է ուսանողը:

Կրթության փորձագետը նշում է` արևմտյան երկրների բուհական համակարգերին բնորոշ այս մեխանիզմը պետք է գործի նաև մեր երկրում` ապագա ուսանողը հնարավորություն ունենա պարբերաբար ստուգելու իր գիտելիքները, միավորներ հավաքելու, ոչ թե դա անի թեկուզ տարին երկու անգամ: Սակայն այս պարագայում մեկ այլ մտահոգություն է առաջ գալիս: Չէ՞ որ եթե ուսանողը հնարավորություն ունենա միավորներ կուտակելու, պարբերաբար իր գիտելիքները ստուգելու արդյունքում ավելի բարձր միավորներ հավաքելու, այդ դեպքում բուհերում գուցե շատ մասնագիտացումներ տուժեն: Ինչի՞ մասին է խոսքը: Օրինակ` բարձր միավորներով հավաստագիր ունենալու դեպքում նա, ինչպես շատերը, կհավակնի սովորել ավելի «մոդայիկ» մասնագիտություն, իսկ մի շարք մասնագիտացումներ, որոնք առանց այն էլ քիչ դիմորդներ ունեն, կդառնան հետնապահ: Մխիթարյանը նշում է, որ դիմորդների թիվը մեր երկրում գնալով պակասում է` նվազում է Հայաստանի բնակչությունը, կրթության որակն է ընկնում:

«Այո, սա նպաստելու է նրան, որ բարձր միավորներ հավաքող դիմորդները չեն գնալու այն մասնագիտությունների գծով սովորելու, որոնք անհրաժեշտ են մեր տնտեսությանը կամ էլ Հայաստանի առաջնահերթություններից են: Օրինակ` եթե մի դեպքում դիմորդը հնարավոր է՝ դժվարությամբ էր հաղթահարում 8 միավորի շեմը, ապա մեկ անգամ ևս քննություն հանձնելով՝ հնարավորություն կունենա, ասենք, 10 կամ 12 միավոր ստանալ, դա կարող է բավարար լինել իրավաբանական կամ տնտեսագիտական մասնագիտություններով սովորելու: Իսկ եթե այդ հնարավորությունը չլիներ, կընտրեր այլ ֆակուլտետ: Ստացվում է, որ ավելի բարձր միավորներ ունեցող դիմորդները չեն դիմի այն մասնագիտությունների գծով, որի կարիքն, ի դեպ, մենք ունենք: Մրցույթն էլ միշտ ավելի քիչ է լինում, որովհետև հատկացված տեղերի թիվը միշտ ավելի շատ է, քան դիմորդների թիվն է, սա հուշում է նախորդ տարիների փորձը, արդյունքում ուսանողներ չենք ունենա բնագիտամաթեմատիկական, հայագիտական և մի շարք այլ ուղղություններում, սա կրկնակի հարված է մեր կրթական համակարգին»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովԱրհեստական ​​բանականության զարգացման պայմաններում չի կարելի թույլ տալ, որ հասարակությունը բաժանվի․ Պուտին Մշտական հանձնաժողովներում 2027 թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները կսկսվեն նոյեմբերի 2-ից․ ԱԺ խորհուրդը հաստատել է ժամկետացանկը Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա Մեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով Ուայթ-Քեյնի այցի օրերին Փաշինյանը ոչ միայն չմեղմեց իր հռետորաբանությունը, այլև հակադրությունը տեղափոխեց ինստիտուցիոնալ հարթություն. Սուրենյանց Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանԵղանակը Հայաստանում կփոխվի․ ինչ է սպասվում առաջիկայումՌուսաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը. Պեսկով Ֆոն դեր Լաայենի ԵԺԿ կուսակցությունը հրաժարվել է 15 մլրդ եվրո հատկացնել Գազայի համար․ Politico Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին․ Կալաձե Հայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր ԱվետիսյանԼավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում Մարտունիում բախվել են «Lexus LX570»-ը և «Opel»-ը․ այնուհետև «Lexus LX570»-ը բախվել է բնակչի տան քարե պատնեշին․ կա վիրավոր «Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըՀայտնի են ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրները Նոր սրահ՝ Ամիօ Պրեմիումի հաճախորդների համարՏղամարդը խանդի պատճառով սպանել է 3 հոգուՀութիները պնդում են, որ Սաուդյան Արաբիան մեկ օրում ավելի քան 100 հարված է հասցրել Եմենին Ժողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա ՍողոմոնյանԻսրայելի դեմ hարձակմանը մասնակցած ցանկացած անձ իր վերջին օրերն է ապրում. Նեթանյահու Պարսից ծոցում կամ Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի նավեր չկան. ԻՀՊԿ-ի խորհրդական «Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համար Թրամփը Բելառուսի հարցերով հատուկ բանագնաց Քոուլին առաջադրել է պատանդների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հեգսեթը հայտնել է Եվրոպայից ԱՄՆ զինվորականների մի մասին Լատինական Ամերիկա տեղափոխելու մասին Ադրբեջանցու կրшկոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆ Կվերադառնա՞ արդյոք Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական․ Ժեզուշը փակագծեր է բացել Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով