Yerevan, 26.April.2026,
00
:
00
BREAKING


«Բոլոր պաշարները սպառելու ենք, մեզ մնալու են պոչամբարները, աղտոտված հողերն ու ջրերը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանքարդյունաբերությունը կարող է օգուտ բերել տնտեսությանը և երկրին: Բայց, ցավոք, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Հայաստանում ամեն ինչ սկսեցին սեփականաշնորհել, հանքարդյունաբերության ոլորտում արվել են քայլեր, որոնք հանգեցրել են որոշ մարդկանց, այլ ոչ թե պետության հարստացմանը, կարծում է բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Հանքարդյունաբերողները, որոնք Հայաստան են եկել տարբեր երկրներից, իրենց շահի և գրպանի համար ամեն ինչ արել են: Դա տարիներ շարունակ թույլ է տվել և՛ օրենսդրությունը, և՛ մեր կառավարությունը: Մեր ունեցած պաշարները վերցրել են տնտեսվարողները, վաճառել, ստացել մեծ օգուտներ, իսկ ՀՀ-ին, ըստ մեր օրենսդրության, մնացել են շատ փոքր տոկոսներ: Ի՞նչ է ստացել Հայաստանը և ժողովուրդը դրանից: Այն հանքերում, որտեղ եղել ենք, սարսափելի իրավիճակ էր. լքված պոչամբարներ, աղտոտված հողեր և ջրային ռեսուրսներ, դժգոհ հանրություն, որն, ի դեպ, սկզբնական շրջանում, օրինակ՝ Թեղուտի հանքավայրի դեպքում, դեմ էր ՀԿ-ներին ու քաղհասարակությանը, որոնք պնդում էին՝ այս կարգով հանքի շահագործումը կարող է հանգեցնել էկոլոգիական լուրջ աղետի, և հասարակությունը դրանից ոչինչ չի ստանա, բացի առողջական խնդիրներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է բնապահպանը:

Նշում է՝ խնդիրների մասին խոսում են տարիներ շարունակ, նախկինում տարբեր հանդիպումների ու քննարկումների ժամանակ ներկայացրել են տարբեր հանքերում տիրող իրավիճակը, հնչել են առաջարկներ, որ պոչամբարները պետք է ռեկուլտիվացիա արվեն, պետությունը մշտադիտարկում անի և հետևի, թե ինչպես է աշխատում հանքարդյունաբերողը:

«Այս ամենը տեղի չի ունեցել, միևնույն ժամանակ, չեմ կարծում, որ մեր օրենսդրական դաշտն է պատճառը, որ նման իրավիճակում ենք հայտնվել: Ճիշտ է, օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն: Ի դեպ, նախկին կառավարության օրոք անընդհատ փոփոխություններ արվել են՝ փորձելով համակարգել ոլորտում ստեղծված իրավիճակը, բայց տնտեսվարողները, չգիտես, թե ինչ ճանապարհներով, շրջանցել են այդ ամենը և արել են այնպես, ինչպես իրենց է հարմար: Օրինակ՝ շրջակա միջավայրի փորձաքննությունն օբյեկտիվ չի անցկացվել, Թուխ մանուկի, Թեղուտի հանքավայրերը՝ որպես օրինակ: Երբ այցելեցինք հանքավայրերի տարածք, մեր տեսածը չէր համապատասխանում գրված օրենքներին ու տնտեսվարողի իրականացրած գործունեությանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Վերջին ամիսներին կրքերը չեն հանդարտվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ: Պետք է շեշտել, որ ամեն ինչ սկսվեց, երբ կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք բերեց «Գեոպրոմայնինգ Արմենիա» ռուսաստանյան ընկերությունը, որն էլ շատերի համար անհասկանալի պատճառներով ՀՀ կառավարությանը նվիրեց իր բաժնեմասի 25 տոկոսը։ Ադամյանը նշում է՝ քաղհասարակության ներկայացուցիչները երեք նամակ են հղել, որոնք վերաբերում էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը, նրանց գործունեությանը, բացի դա, հարցեր էին ուղղել պոչամբարների մասով, արդյո՞ք մոնիտորինգ է արվում Ողջի գետը, բացի դա, խնդիրներ կան վարելահողերի մասով, որոնք թունավորված են ծանր մետաղներով:

«Նամակներն ուղարկել ենք սեպտեմբերին, մինչ օրս չենք ստացել որևէ պատասխան: Տնօրինությունը նշում է, որ նախատեսում է ավելացնել մոլիբդենի և պղնձի խտանյութի արդյունահանման ծավալները։ Բայց գիտենք, թե ինչպիսի վիճակում է Արծվանիկի պոչամբարը: Ըստ տարբեր տվյալների՝ այս պոչամբարն ունի հինգ տարվա կյանք: Այստեղ պետք է անցկացվեր ռեկուլտիվացիա: Այս պայմաններում արտադրանքի ծավալների մեծացման մասին խոսք լինել չէր կարող, մինչև այդ պոչանքը ռեկուլտիվացիայի չենթարկվեր, սակայն, մեր տվյալներով, նոր տնօրինությունը չի էլ մտածում այդ մասին, պոչամբարը նույն վիճակում է, ինչ կար: Ինչպիսի՞ իրավիճակ կլինի, եթե խնդիրներին լուծում չտրվի: Ուղղակի կունենանք Քաջարան 2»,-հավելում է բնապահպանը:

Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև Ողջի գետի աղտոտվածությունը, այնտեղ ցամաքային պրոցես է սկսվում: Հաջորդը ձուլարանի ստեղծման հարցն է: Մեր զրուցակիցը նշում է՝ տարիներ առաջ այստեղ ձուլարան է եղել, որը փակվել է, քանի որ եղել են առողջապահական, շրջակա միջավայրին առնչվող խնդիրներ:

«Նման իրավիճակում ցանկանում են այնտեղ պղնձաձուլարան բացել: Վարչապետը մասնավորապես հայտարարել է, որ տնտեսական մեծ օգուտներ կունենանք, եթե Քաջարանում ձուլարան գործարկվի: Ի՞նչ վտանգներով է հղի ձուլարանի բացումը: Նախ՝ այն բացվում է այն միտումով, որ Հայաստանի բոլոր հանքերից գունավոր մետաղները պետք է բերվեն այստեղ: Սա նշանակում է, որ մեր պաշարները, որոնք, օրինակ՝ հիսուն տարում պետք է սպառեինք, կսպառենք տասը տարում: Եթե այստեղ խոսվում է պետության տնտեսական օգուտի մասին, հետո ի՞նչ ենք անելու: Այսինքն՝ բոլոր պաշարները սպառում ենք, օգուտը գնալու է տնտեսվարողների սեփական գրպանը, Հայաստանին չի մնալու ոչինչ, ավելի ճիշտ՝ մեզ մնալու են պոչամբարները, աղտոտված հողերն ու ջրերը: Սրա մասին առաջին անգամ չենք խոսում, 2016-2020 թթ. արվել են մասնագիտական հետազոտություններ, որոնք դրվել են և՛ նախկին, և՛ ներկա կառավարությունների սեղանին, սակայն ոչ մի գործընթաց չի սկսվել, ոչ մի բան չի փոխվել»,-ընդգծում է բնապահպանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation