Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ համար է այս խղճուկ և վտանգավոր «ակտիվությունը»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անկախությունից ի վեր Սփյուռքի հետ հարաբերությունները և Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորումը միշտ էլ առաջնահերթ նշանակություն են ունեցել։ Եվ Սփյուռքի հետ կապի ամրապնդման միջոցներից մեկն էլ Հայաստան-Սփյուռք ձևաչափով համաժողովների անցկացումն է եղել։ Իսկ երբ Փաշինյանը հայտնվեց իշխանության ղեկին, նմանատիպ համաժողովների անցկացումը դադարեց։ Այդպիսով, 2017 թվականին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը դարձավ վերջինը։ Թերևս դա պայմանավորված էր նրանով, որ իշխանությունների համար Սփյուռքի հետ հաղորդակցության կազմակերպման թեման այլևս հրատապ չէր, դրա համար էլ նրանք Սփյուռքի նախարարությունը կրճատեցին ու վերածեցին ընդամենը այդ հարցով հանձնակատարի գրասենյակի, որը ստեղծման օրվանից փաստացի պարապուրդի է մատնված, և որի ստեղծումը ոչ այնքան Սփյուռքի հետ կապերը զարգացնելու, որքան իշխանությունների շահերը սպասարկելու և գլխավորապես իշխանության կողմնակիցների հետ աշխատելու նպատակ էր հետապնդում։

Այդպիսով Սփյուռքը դիտվում էր ընդամենը հատվածականության համատեքստում, ու դրա արդյունքում էր, որ սփյուռքահայության ներուժը հայոց պետականության շահերի պաշտպանության գործին լծելու փոխարեն դիտարկվում էր ընդամենը իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը սպասարկելու գործիք։ Այդ է պատճառը, որ հատուկ խրախուսվում և իշխանական քարոզչամեքենայի կողմից փիառվում էին միայն նրանք, ովքեր հրապարակային աջակցություն էին հայտնում իշխանություններին կամ օրուգիշեր սոցցանցերում հայհոյանքներ և լուտանքներ էին տարածում ընդդիմադիրների հասցեին։ Եվ նույնիսկ տպավորություն էր առաջանում, թե սփյուռքահայերի խնդիրը սկսվում և ավարտվում է երկրի ներքաղաքական հարցերին միջամտելով ու այդ հարցում իրենց դիրքորոշումը արտերկրից հայտնելով։ Այդպես աստիճանաբար Սփյուռքի հետ համահայկական նշանակություն ունեցող նախաձեռնությունների իրականացման հարցը երկորդական պլան մղվեց՝ չնայած իշխանություններն անընդհատ խոսում էին, թե սփյուռքահայերի կողմից նախագծեր են իրագործվելու, ներդրումներ են արվելու և այլն։ Բայց այդ նախաձեռնություններն այդպես էլ խոսքերից այնկողմ չէին անցնում, իսկ իշխանությունները Սփյուռքի մասին կրկին հիշեցին արդեն պատերազմի ժամանակ, երբ սփյուռքահայությունը սկսեց Համահայկական հիմնադրամի հաշվեհամարին էական հանգանակություններ անել։

Սակայն, ի վերջո, եթե Սփյուռքի հայերի կողմից վստահության որևէ հատիկ կար իշխանությունների հանդեպ, դա էլ չքացավ, քանի որ հիմնադրամի գումարների մի զգալի հատված կառավարությունը վերցրեց ու օգտագործեց իրեն ցանկալի ու հարմար եղանակով։ Եվ ահա, չորս տարի անց հանկարծ զարմանալիորեն իշխանությունները որոշել են այս օրերին Հայաստան-Սփյուռք համաժողով անցկացնել՝ այն կոչելով Համաշխարհային հայկական գագաթաժողով։ Ի՞նչ պատահեց, մի՞թե իշխանությունները վերջապես խելքի են եկել: Վերջինս, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, և եթե մանրակրկիտ դիտարկենք իրադարձությունների շղթան, ապա դրա անցկացման մոտիվացիայի հարցում հետաքրքիր ենթատեքստեր կարող ենք գտնել։ Գաղտնիք չէ, որ ներկայումս շարունակում են քայլեր ձեռնարկվել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, իսկ Թուրքիան պարբերաբար բողոքում է, թե հայկական Սփյուռքը դեմ է հայթուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Անգամ Չավուշօղլուն հայտարարել էր, թե «Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»։ Բնական է, որ Սփյուռքի մի գերակշիռ մասը ձևավորվել է Հայոց ցեղասպանության իրագործման արդյունքում ու պահանջատիրության դիրքերից է հանդես գալիս, և հիմա թուրքական կողմը խնդիր է դրել ՀՀ իշխանությունների առաջ՝ «աշխատել» Սփյուռքի հետ կամ չեզոքացնել սփյուռքահայության հակազդեցությունը։ Եվ ՀՀ իշխանություններն էլ լծվել են այդ գործին, որպեսզի թուրքական կողմին ցույց տան, թե իրենք աջակցություն ունեն Սփյուռքի կողմից։ Դրա համար էլ նախաձեռնեցին Համաշխարհային հայկական գագաթաժողովի անցկացումը, բայց ծիծաղելի կլինի այն որպես Սփյուռքի, առավել ևս՝ համահայկական աջակցության դրսևորում ներկայացնել։ Դրան չմասնակցեցին անգամ երկու կաթողիկոսները, իսկ բոլորս գիտենք, թե եկեղեցին ինչպիսի մեծ դերակատարություն ունի Սփյուռքի հայկական համայնքներում՝ հատկապես հայապահպանության գործում։

Մյուս կողմից էլ՝ չմասնակցեց նաև ՀՅԴ-ն, որը սփյուռքահայերի միջոցով հայկական դատի պաշտպանության հարցն է առաջ մղում։ Ու, ընդհանրապես, ներկայացուցչական առումով և ելույթների մասով համաժողովի պատկերը շատ խղճուկ էր։ Թվում էր, թե Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին առաջնահերթությունը տրվելու է նախաձեռնողականությանը, բայց գագաթաժողովն ընդամենը իշխանությունների օրակարգը սպասարկելու խնդիր է լուծում՝ իր ենթատեքստում ուղերձներ հղելով արտաքին աշխարհին՝ մասնավորապես Անկարային։ Եվ բոլորովին պատահական չէ, որ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարում է, թե Փաշինյանը լավ է տանում գործընթացը՝ չնայած Սփյուռքի ընդդիմությանը և ճնշումներին, և ընդգծում, թե դա հիացմունքի արժանի քայլ է, որին պետք է աջակցի նաև հայկական Սփյուռքը։

Բացի նրանից, որ իշխանությունները համահայկական օրակարգը առաջ չեն մղում, մյուս կողմից էլ՝ նրանց անցկացրած համաժողովը բացասական հետևանքներ է ունենալու նաև Սփյուռքի համայնքների միասնականության մասով, քանի որ արդյունքում սփյուռքահայությանը պառակտելու հարց է դրված։ Եվ իրողությունները դիտարկվելու են այն պրիզմայի ներքո, թե ով է աջակցում իշխանությունների խաղաղության օրակարգին, ով չի աջակցում, և երկու կողմերը մեղադրելու են միմյանց։ Ուստի մեծանում է համայնքների ներսում բաժանարար գծերի անցկացման և թշնամանքի գեներացման վտանգավորագույն հավանականությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանում