Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հին ու նոր Հա­յաս­տա­նի գա­ղա­փա­րի վտան­գա­վո­րու­թյու­նը մին­չև վերջ չենք պատ­կե­րաց­նում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստի» հյուրն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, իշխանություն-հասարակություն, իշխանություն-քաղաքացի հարաբերություններում մենք այսօր ի՞նչ խնդիրներ ունենք: Իր խնդիրներով հանդերձ՝ քաղաքացին այսօր առաջնահե՞րթ է, թե՞ ներքաղաքական, երբեմն նաև կեղծ օրակարգերի թնջուկներում կրկին երրորդչորրորդական պլանում է:

-Ես այն կարծիքին եմ, որ մենք մեր հասարակությանը լավ չենք ճանաչում։ Պատմական տարբեր փուլերում, այդ թվում՝ նորագույն և ընթացիկ պատմության, մենք ինքներս մեր մասին հորինած միֆերի գերին ենք եղել և կանք։ Ստի չափաբաժինը մեր հասարակության մեջ միշտ չափազանց մեծ է եղել։ Մեզ սուտ են ասել իշխանությունները, ընդդիմությունները, մտավորականությունը, սփյուռքը, հեռուստատեսությունը և այլն։ Մենք ունենք մի հասարակություն, որին պետք է կրթել։ Երկար տարիներ, համբերատար կրթել՝ սերմանել առողջ արժեքներ, առաջադիմական հայացքներ, հանդուրժողականություն միմյանց հանդեպ և այլն։ Սա շատ բարդ գործ է։ Շատ ավելի հեշտ է խաղալ այդ ցածր կրթվածության և հասարակական էմոցիաների վրա ու հասարակությունը պառակտել, օրինակ, սևի ու սպիտակների, հների ու նորերի։ Դրանք բոլորը կեղծ, մանիպուլ յատիվ բաժանումներ են, խիստ ժամանակավոր, բայց ահավոր վնասակար հետևանքներ են թողնում։ Գիտեք՝ որպեսզի հասարակությունը զարգանա, կա մի պարտադիր պայման՝ իշխանությունը և վերնախավը պետք է լինեն ավելի առաջադիմական, քան այդ պահի հասարակությունը, միջին վիճակագրական քաղաքացին։ 

- Այսօր շատ է խոսվում կեղծ օրակարգերի առկայության մասին և առարկայական օրակարգերի բացակայության մասին: Արդյո՞ք առաջինները հրապարակ են նետվում երկրորդի բացը լրացնելու միտումով, թե՞ գործ ունենք անիրազեկության կամ անկարողության հետ:

-Կեղծ օրակարգերը բուռն զարգանում են բովանդակային դատարկության պայմաններում։ Հակառակ պարագայում նրանք ուժ չեն ունենում, նրանք չեն կարող լայն հասարակության հետաքրքրության առարկան լինել։ Թվում էր, թե Հայաստանում նոր փուլ է, նոր իշխանություն, նոր հանրային սպասումներ։ Թվում էր, թե նպատակը պետք է լիներ ներքին համերաշխությունը, աշխատելու ու ստեղծելու մթնոլորտը, թվում էր, թե իշխանությունը պետք է հրապարակեր ոլորտային բարեփոխումների տեսլականները, պետք է հրավիրեր հանրության լայն շերտերին մասնակցել դրանց քննարկմանն ու երկրի արդիականացմանը։ Եթե դա չի արվում, սկսվում է, այսպես կոչված, «կեղծ օրակարգերի» շարժումը։ Բայց դա էլ, կարծում եմ, ամենաճիշտ ձևակերպումը չէ։ Երբ չի լինում երկրում աշխատելու, զարգանալու, հանդուրժողականության մթնոլորտ, անմիջապես ձևավորվում են տոքսիկ գաղափարներ, որոնք իրենց մեջ շատ մեծ վտանգ ունեն։ Դրանք կարող են քայքայել, կոլապսի բերել պետությունը։ 

-Նոր իշխանությունը, կարծես, դժվարանում է ազատվել տարբեր գործընթացներում նախկինների ստվերների հետ կռիվ տալու սովորությունից: Տպավորություն կա նաև, որ բոլորը մեղավոր են՝ իշխանություններից բացի: Ինչի՞ արդյունք է սա:

-Շրջանառության դրված ամենավտանգավոր գաղափարներից մեկը հին ու նոր Հայաստանի գաղափարն է։ Մենք, ցավոք, սրա վտանգավորությունը մինչև վերջ չենք պատկերացնում։ Եթե խնդիր է դրվում թշնամանալ հնին, ապա տրամաբանորեն ամեն ինչ կարելի է բարդել նրա վրա։ Բայց հինը մեր բոլորի ընդհանուր պատմությունն է, մեր բոլորի շատ մեծ հաջողությունները և ձախողումները։ Եվ ցանկացած նոր, ավելի նոր, ամենանոր և այլն, նախորդների պատմությունն է կրում։ Մենք ինչո՞ւ ենք ձգտում լինել մի պետություն, որը չունի պատմություն։ Քանի դեռ իշխանությունը չի արձանագրել կոնկրետ հաջողություններ, չունի կոնկրետ արդյունքներ, քանի դեռ քաղաքացին չի տեսել իր բարեկեցության լավացումը, իշխանություններն անընդհատ կռվելու են նախկին իշխանությունների ստվերի դեմ։ Դա հեշտ է, բայց դա նաև թակարդ է։ Իշխանություններն իրենք մի պահից սկսում են հավատալ, որ դա այդպես է, որ իրենք որևէ մեղք չունեն, որ ամեն ինչ նախկինների մեղքով է, որ իրենք անում են ամեն հնարավորը և այլն։ Սա, իհարկե, չի կարող տանել առաջընթացի։ Պետությունների առաջընթացը լրիվ այլ նախապայմաններ է պահանջում, որոնցից առաջինը ներքին համերաշխությունն է։ Ձեր նկարագրած իրավիճակը ունի երկու լուծում. կա՛մ իշխանությունը կարձանագրի իրական հաջողություններ ու նախկիններին սևացնելու գաղափարը արդեն չի լինի անհրաժեշտություն, կա՛մ հասարակությունը մի օր կարձանագրի, որ չկա առաջընթաց ու կդնի նոր իշխանության պահանջը։ 

- Հայաստանն այսօր արտաքին լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: Ձեզ բավարարո՞ւմ են այն քայլերը, որոնք իշխանություններն անում են այդ ուղղությամբ:

-Ցավում եմ, բայց Հայաստանի այսօրվա բրենդն աստիճանաբար դառնում է անորոշությունը։ Սա սողացող, սահուն պրոցես է, որը գալիս է փոխարինելու ընդամենը մի քանի ամիս առաջ առկա դրական սպասումներին։ Անորոշությունը մտել է մեր հասարակության կենցաղ. ամեն տեղ մարդիկ խոսում են դրա մասին։ Հասարակության բոլոր խավերի մեջ մտել է անորոշության տագնապը։ Ես ցավում եմ, որ դա այդպես է, որովհետև դա չափազանց վատ միտում է։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Կարծում եմ՝ իշխանությունները շատ տրվեցին ելույթներին, երթերին, դատերին, մակերեսային պատկերացումներին։ Անորոշությունները ծնվում են իշխանության անհստակությունից։ Իշխանությունը պետք է լինի գործնական, և այդ դեպքում հանրային այլ տրամադրություններ կգերիշխեն։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութ