Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րո­ղա­նում են իրենց հա­մա­խոհ­նե­րին դարձ­նել հա­կա­ռա­կորդ, իսկ հա­կա­ռա­կորդ­նե­րին՝ թշնա­մի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ամենագլխավոր խնդիրն այսօր ապագան ցույց տալն է: 

Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ում հետ զրուցել ենք առաջ նայելու հնարավորության, անհանդուրժողականության աստիճանի, ինչպես նաև ներդրումների բացակայության քաղաքական բաղադրիչների մասին:

«Պոտենցիալ ներդրողներին ցույց տալը, որ երկիրը կայուն զարգացման ուղի է բռնել, խնդիր է: 

Խնդիր է նաև ցույց տալ, որ երկրում կայունություն կա, Հայաստանն անցնցում փուլ է մտել, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն իր քաղաքական խնդիրները լուծել է ու հիմա կայուն զարգացման փուլ է մտել: 

Ներդրումների փաստացի ցածր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանություններին չի հաջողվում թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողներին համոզել կամ հրամցնել այն գաղափարը, որ ամեն ինչ արդեն կայուն է, և այլևս ցնցումներ չեն լինելու: 

Ընդհակառակը, կարծում եմ, որ այսօրվա իշխանություններն ամեն ինչ անում են, որ ապակայունացման զգացումը լինի: 

Երբ անընդհատ խոսվում է պերմանենտ ձերբակալությունների, կտրուկ հեղափոխական փոփոխությունների մասին, սկսած դատականից, տնտեսականից, վերջացրած՝ մշակութային հեղափոխության գաղափարով, ապա կարծել, թե գումարները կհոսեն, առնվազն միամտություն է: 

Եվ այս պարագայում մենք տեսնում ենք, որ, չնայած մեծ շահույթների վերաբերյալ խոստումներին, ներդրողները չեն շտապում Հայաստանում գումար ներդնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով նաև օբյեկտիվ պատճառի մասին:

«Հայաստանը պատերազմող երկիր է, և այդ փաստը բարձրացնում է ներդրումների ռիսկայնությունը: Իսկ վերոնշյալում նկարագրվածը սուբյեկտիվ պատճառն է՝ մեր իշխանությունների բացթողումն է: 

Ներդրումների համար նաև հստակ տնտեսական ծրագրեր պետք է լինեն, իշխանությունն իր վրա քաղաքական և տնտեսական որոշումներ ընդունելու պատասխանատվություն պետք է վերցնի: 

Այս առումով Ամուլսարի էպոպեան ամենացայտուն օրինակն է. մեկ որոշում են բացել, մեկ՝ փակել՝ հաշվի առնելով այդ պահի ներքին, արտաքին քաղաքական կոնյուկտուրան, թե տվյալ օրը փողոցում քանի մարդ կա, նաև այն, թե ինչ-որ հիմնադրամներ ինչ տրամադրվածություններ ու քաղաքական նպատակներ ունեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է առաջ նայելու խնդրին՝ քաղտեխնոլոգը նկատում է. «Սեփական իշխանությանը անհաջողություններից անընդհատ ապահովագրելու համար ինչ-որ սաբոտաժնիկների, սևերի-սպիտակների, ռևանշիստների, արտաքին ու ներքին թշնամիների պատճառ բերելն ընդհանրապես հայտնի տեխնոլոգիա է: 

Այսօրվա իշխանությունը հիմնականում շեշտը դնում է ներքին թշնամիների վրա, և նրանց առկայությամբ է բացատրում, թե ինչու այս կամ այն բանը չստացվեց: Նույն ներդրումների բացակայության պատճառներից մեկը նաև այս խնդիրն է: 

Երբ իշխանություններն անընդհատ ազդարարում են, որ երկրում չկա դատարան, չկա այս կամ այն ինստիտուտը, բայց կա մի խուրձ ներքին թշնամի, այդ պայմաններում որևէ ներդրող չի մտնի Հայաստան: 

Ավելի խելամիտ կլիներ աշխարհին ներկայանալ որպես մի երկիր, որն ունի որոշակի խնդիրներ, որոնք անպայմանորեն չեն պահանջում վիրահատական միջամտություններ ու մեթոդներ: Բայց մենք հակառակ պատկերն ունենք: 

Ավելին, անգամ ներքին ներդրողներն են պասիվ, որովհետև նրանք պարզապես վախենում են: 

Մտածում են, որ եթե ինչ-որ բան ֆիքսվի, ապա կսկսեն այդ գումարի հետևից գնալ ապօրինի հարստացման, կոռուպցիայի և մյուս հայտնի թրենդների շրջանակում, որոնք մեկուկես տարի է՝ անփոփոխ են: 

Բացի այդ, խոշոր գործարարների համար հստակ չէ, թե ինչ ստանդարտներով է շարժվում երկիրը: Մեկին բռնում ու պահում են ամիսներով, մյուսին բռնում են, փողը վերցնում ու բաց թողնում: 

Չկան հստակ ստանդարտներ, թե, ի վերջո, որ խաղի կանոններն են աշխատում: 

Իհարկե, պարզ է, որ խոշոր բիզնեսը այսօրվա իր հսկայական կապիտալը չէր կարող զուտ օրենքի շրջանակներում ձեռք բերել: Ու այս պարագայում նախընտրում են ընդհանրապես ջրի երես դուրս չգալ, որ 

հանկարծ ֆեյսբուքյան ինչ-որ անհասկանալի զանգված չսկսի պահանջ ներկայացնել այն հարցադրմամբ, թե ինչո՞ւ այս մեկին չեք բռնում: 

Այս պատճառներից ելնելով՝ նախընտրում են սպասել: Թե որքան կսպասեն՝ հարց է, բայց փաստն այն է, որ ժամանակն ի օգուտ երկրի չէ, որովհետև այդ գումարները պետք է աշխատեին Հայաստանի համար»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, այն, որ խոշոր հարկատուները, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ավելի շատ հարկ են վճարել, ռեալ է, որովհետև նրանց առջև ստվերից դուրս գալու հստակ խնդիր է դրվել: 

Բայց նա այլ մտահոգություն ունի: «ՊԵԿ-ն այս առումով ամենաէֆեկտիվ աշխատող կառույցներից մեկն է մեր երկրում: Ստվերից գումարներ են հանվում, ինչն իր ժամանակավոր էֆեկտը կունենա: 

Այսինքն, բյուջեն է ավելանում, պետությունը սոցիալական ծախսեր է անում և այլն: Այդուհանդերձ, նշվածը շատ մտահոգող է, որովհետև մենք տեսնում ենք, որ անկախ նրանից, թե ինչ պատճառաբանություններ են բերվում, ծախսերի առումով բյուջեի կատարողականը բավականին ծանր իրավիճակում է:

 Եթե կապիտալ ներդրումներ չեն արվում, ապա հաջորդ տարի նույն ՊԵԿ-ը հավաքելու բան չի ունենալու: 

Այսինքն, երբ չկա արտաքին, ներքին ներդրող ու չկան պետական կապիտալ լուրջ ներդրումներ, ապա ակնկալել, որ հավաքագրման այդ տեմպը կավելանա, հակատնտեսական մտածելակերպ է: 

Շատ լավ է, որ սոցիալական ծախսերն ավելանում են, սոցիալական ծրագրեր են իրականացվում, դա էլ է անհրաժեշտ, բայց ամեն ինչ պետք է համաչափ անել: 

Հիմա, ըստ էության, պետությունը զբաղված է նախկին ռեսուրսները քերելով»:

Անցում կատարելով անհանդուրժողականության մթնոլորտին՝ մեր զրուցակիցը շեշտեց. «Ինչ ցանվել է, այն էլ հնձվում է: 

Անհանդուրժողականության մթնոլորտը, շատ դեպքերում թշնամությունը, որը կար սոցցանցերում, ուշ թե շուտ դուրս էր գալու վիրտուալ աշխարհից ու մտնելու էր իրական կյանք: 

Այն մարդիկ, որոնք իրար հայհոյում էին սոցցանցերում, մի օր փողոցում հանդիպելիս նույն ձևով են իրար բարևելու: Ու դա իրականում չի սահմանափակվելու հայհոյախառն արտահայտություններով, նաև ծեծ ու ջարդ ու տարբեր այլ դրսևորումներ են լինելու: 

Դժվար թե հարաբերությունները ջերմանան, թեպետ էլի եմ ասել, ու կյանքն էլ ապացուցել է, որ շատ մարդիկ, որոնք ֆեյսբուքյան հարթակում առյուծ են, իրական կյանքում փիսիկ էլ չեն:

 Իսկ թե ինչու իրականում մեղմացում չկա, հարցն այն է, որ չեն մեղմանում խնդիրները: Երբ անընդհատ փորձում ես հարցերը լուծել ուժային մեթոդներով, երբ փորձում ես անընդհատ սպառնալ նստեցնելով, կուլակաթափ անելով, ինչ-որ բան վերաբաշխելով, ապա այդ ամենը հակադարձման է բերում, ինչի օրինակները մենք տեսնում ենք»:

Քաղտեխնոլոգը վտանգավոր է համարում հատկապես հասարակության հիասթափության հնարավորությունը:

«Խոսվում է թափանցիկության մասին, բայց հետո պարզվում է, որ ինչ-որ մեկի աշխատավարձը թաքուն բարձրացնում են: 

Փորձում են ցույց տալ, ասել, թե թափանցիկ գործելաոճ ունեն, մյուս կողմից պարզվում է, որ երկրորդական ինչ-որ բաներով են զբաղվում: 

Այդ պարագայում պարզ է, որ մարդկանց մոտ անվստահություն է առաջանում, ինչը հանգեցնում է նրան, որ մարդիկ սկսում են հիասթափվել, ափսոսալ, որ մասնակցել են որոշ գործընթացների: 

Իսկ հիասթափությունը ուշ թե շուտ կա՛մ ապատիայի, կա՛մ ագրեսիայի է բերում, ինչին ականատես ենք եղել հենց նախորդ իշխանության օրոք: 

Հիմա, ցավոք, մենք տեսնում ենք, որ ընթացքը նույնն է, չի բացառվում՝ շատ ավելի արագ տեմպերով: 

Երբ խոսվում է, որ ծախսերը պետք է լինեն թափանցիկ, էֆեկտիվ, բայց հանկարծ տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի նախագծեր են ֆինանսավորվում, ու չի ֆինանսավորվում ազգայինը, ինտելեկտուալը, պարզ է, որ դա նույնպես ավելացնում է վարչախմբի հակառակորդների թվաքանակը: 

Ընդհանրապես մի զարմանալի երևույթ կա. այսօրվա իշխանությունները կարողանում են իրենց համախոհներին դարձնել հակառակորդ, իսկ հակառակորդներին՝ իրենց թշնամի»,- ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը քաղաքական հակառակորդների մասին է: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան