Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Միգուցե սրանց նպատակը ոչ թե Հայաստանը շենացնելն է, այլ Հայաստանը վերջնականապես կործանելը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2024 թ.-ի պետական բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարիներինը»,-«Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, երբ առաջարկում ենք քննարկել պետբյուջեի նախագիծը: «Նախատեսված տնտեսական աճը բավականին համեստ է, որը միշտ բոլոր կառավարությունները նախատեսում են: Ինչի՞ վրա են սովորաբար հիմնվում: Միշտ ասել ենք, որ բիզնեսը, այսինքն՝ տնտեսության իրական հատվածը 5-ից 7 տոկոս աճ, այնուամենայնիվ, պլանավորում է և փորձում է իրականացնել իր համար: Եթե կառավարությունները ոչինչ չանեն ու չխանգարեն տնտեսական հատվածին, ապա յոթ տոկոսը շատ հեշտ ու հանգիստ հնարավոր կլինի ապահովել: Այդքան մեծ աշխատանք չեն կատարել, որ դեռ մի բան էլ յոթ տոկոսի մասին են խոսում: Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտները 300 միլիարդ և ավելիով ավելացնելուն, աստեղ արդեն Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականությունն է:

Այս փուլում՝ բյուջեի քննարկման ժամանակահատվածում դեռևս չեն խոսում Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին: Բայց դեկտեմբերի 20-ից հետո արագ ընդունելու են օրենքներ, որոնք վերաբերելու են, օրինակ՝ շահաբաժինները հարկելուն: Այժմ հարկվում և ներդրման դեպքում վերադարձվում են, այս դրույթն ուզում են չեղարկել: Սա նշանակում է, որ շահութահարկը 18 տոկոսից դառնում է 23 տոկոս, այսինքն՝ միանգամից հինգ տոկոսային կետով հարկադրույքի բարձրացում է տեղի ունենում այն դեպքում, երբ մասնավորաբար Վրաստանում 17,75 տոկոս է: Այսինքն՝ տարածաշրջանում ներդրումները դիտարկելիս շատ ավելի շահութաբեր ու գայթակղիչ կլինի վրացական առաջարկը, քան հայկականը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ 300 միլիարդը, որն ավելացնում են բիզնեսի վրա՝ որպես հարկային բեռ, ուղղակի ազդեցություն է ունենալու ապրանքների և ծառայությունների գների բարձրացման վրա: «Զուգահեռ աշխատավարձը չի բարձրացվում, որովհետև բիզնեսն իր շահույթն է հաշվարկում, ու տեսեք, թե ինչ է լինելու: Բիզնեսը տեսնում է, որ շուկայում այդ գնով աշխատող այլևս չի կարողանում գտնել և ոչ թե փորձում է աշխատավարձերի բարձրացում իրականացնել, որի հնարավորությունը շատ դեպքերում օբյեկտիվորեն չունի, այլ հայկական աշխատուժին փոխարինում է հնդկական աշխատուժով: Եթե բիզնեսի համար հնարավորություն չի ստեղծվում, որ նա այնպիսի շահութաբերություն ապահովի և Հայաստանի քաղաքացու աշխատավարձը բարձրացնի, այլ փորձում է բիզնեսը փրկելու և պահելու համար բառիս բուն իմաստով «հնդիկ ներմուծել», արդեն խոսում է 2024 թ.-ի շատ ավելի աղետալի վիճակի մասին: Երկրորդը՝ 2024 թ.-ին գանձվող տույժերը՝ տուգանքները, կրկնապատկելու են, ինչը նույնպես բերելու է գնաճի աշխատավարձի չբարձրացման պայմաններում:

Հաջորդը՝ բյուջեի պլանավորման կապիտալ ծախսերի՝ ներդրումների մասով երկու թիրախային խնդիր ընդգծենք: Առաջինը՝ կապիտալ ծախսերը միշտ գրում են, բայց երբեք չեն կատարում, կեսից ավելին միշտ թերակատարվում է: Սա նշանակում է, որ մեր տնտեսական հնարավորությունները չենք օգտագործում: Երկրորդ խնդիրն այն է, որ անշահութաբեր վայրերում ենք ներդրում կատարում: Վերջերս, օրինակ՝ իշխող խմբակցությունից ինչ-որ մեկը հայտարարում էր, որ 2018 թ.-ից այս կողմ պետական բյուջեն կրկնապատկել են, բայց չեն ասում, որ պետական պարտքն էլ են կրկնապատկել՝ 6 միլիարդից համարյա 12 մլրդ դարձնելով: Ո՞ւմ էր պետք մեր կրկնապատկված բյուջեն, եթե այնպիսի պարտքեր եք ներգրավում, որ այլևս չեք կարողանում փոխհատուցել: Այս բյուջեի 10 տոկոսից ավելին նորից գնալու է պետական պարտքի տարեկան սպասարկմանը, մինչդեռ կարող էինք ավելի շահութաբեր ներդրումներ իրականացնել:

Դասեր չեն քաղում, գուցե սխալ եմ ձևակերպում, որովհետև նպատակ ունեցող մարդն է դասեր քաղում նախորդ տարիների սխալներից: Միգուցե սրանց նպատակը ոչ թե Հայաստանը շենացնելն է, այլ Հայաստանը վերջնականապես կործանելը, դրա համար էլ այդ բյուջեն ուղղված է դրան: Բյուջեն, դրա հոդվածները, դետալներն ու էֆեկտիվությունը քննարկելն անիմաստ զբաղմունք է, քանի որ այն ուղղված չէ Հայաստանի բարեկեցությանը»,-ընդգծում է Աուդիտորների պալատի նախագահը: «Փաստը» Սարգսյանի հետ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած զրույցում անդրադարձել էր Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին: Նա կարծիք էր հայտնել, որ «եթե շարունակենք անընդհատ սոցիալական բեռ սպասարկել, ամբողջությամբ ենք տապալելու ամեն ինչ», նաև ընդգծել՝ մեր հայրենակիցների համար կարճ ժամանակում պետք է մեկնարկեն երկարաժամկետ ծրագրեր: Կառավարությունն այս ուղղությամբ քայլեր կատարե՞լ է:

«Իհարկե, ոչ: Մեր կանխատեսումներում կա՛մ չենք սխալվել, կա՛մ շատ քիչ ենք սխալվում: Այսօր, ավաղ, շատերի տրամադրություններն ուղղված են Հայաստանից արտագաղթելուն: Նեղ շրջապատում որքան հնարավոր է ուսումնասիրելով՝ տեսնում ենք, որ Հայաստան ժամանած մեր հայրենակիցներից շատերը չեն ցանկանում այստեղ վերջնականապես հաստատվել: Նույնիսկ Ռուսաստանի այս ծանր վիճակում նախընտրում են իրենց ապագան այնտեղ ստեղծել: Անձամբ տեսել եմ մարդկանց, որոնք պատրաստվում են տեղափոխվել: Արևմտյան որոշ երկրներ են ակտիվացել՝ փորձելով իրենց հետաքրքրող մասնագիտությունների կամ էլ գիտական հատվածի ներկայացուցիչներին տանել իրենց մոտ: Այսքան չարիքի մեջ մի դրական բան կա. մարդիկ ժամանել են Հայաստան, պետք է նրանց գիտելիքներն ու աշխատանքն օգտագործել Հայաստանը հզորացնելու համար, այնուհետև Արցախը վերադարձնելու մասին մտածել, նույնիսկ այդ վերջին շանսերն ենք կորցնում»,-ասում է մեր զրուցակիցը:

«Խաղաղության խաչմերուկ» դառնալը, ըստ իշխանությունների, մեր երկրի համար տնտեսական բում է ապահովելու: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ «խաղաղության դարաշրջանը», «խաղաղության խաչմերուկը» անհասկանալի ձևակերպումներ են: «Դրանք չունեն գիտական հիմնասյուն, չենք կարող բացատրել, թե ինչ տնտեսական, սոցիալական, առողջապահական, անվտանգային էֆեկտներ կարող են ապահովել: Դրանք իրենց կողմից շուկա նետած հերթական դատարկ թեզերն են: Մի բան կարող ենք կանխատեսել և հասկանալ, որ «խաղաղության խաչմերուկ» ասվածը զիջողական և նորից հայաստանակործան ծրագիր է: Եթե «խաղաղության դարաշրջանի» մեկնարկը տրվում էր Արցախի հանձնումով ու հայաթափումով, ապա երկրորդի դեպքում գուցե ինչոր խաչմերուկի բաժանեն, որտեղ հայեր չպիտի բնակվեն, և այդտեղով թուրքերը խաղաղ անցնեն: Նման դեպքում չի կարող լինել տնտեսական բում, խոսք անգամ դրա մասին լինել չի կարող:

Տնտեսությունը խաղաղությունով չի կառուցվում: Անվտանգությունը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար, բայց միակ գործոնը չէ, իսկ անվտանգության ստեղծման համար տնտեսությունն է շատ կարևոր, որպեսզի ֆինանսապես սնուցի այն: Դրանք փոխկապակցված են, բայց մենք չունենք անվտանգություն: Խոսեցինք բյուջեի մասին, այն պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է: Մեր բյուջեն ուղղված չէ ներդրումների ներգրավմանը, տնտեսական պոտենցիալ ի ստեղծմանը, զուգահեռ ներդրումային միջավայրն ավելի ենք տապալում, հարկադրույքները բարձրացնելով, ներդրողներին ասում ենք՝ Հայաստան մի՛ եկեք, սա վատ երկիր է ներդրողների համար, Վրաստանում ներդրում կատարեք: Եվ այստեղ խոսել տնտեսության բումի մասին, ուղղակի զարմանալի է: Այս մարդիկ այսքան ժամանակ չեն ասել, թե սահմանների բացումով ու «խաղաղության խաչմերուկ» լինելով ինչ ենք արտադրելու, որտեղ ենք վաճառելու և ինչ օգուտ ենք ստանալու: Մեր հարցազրույցներն ընթերցելով՝ երևի նրանց զեկուցում են, որ այսպիսի հարցադրումներ կան փորձագիտական հանրույթի կողմից, տվե՛ք սրա պատասխանը: Երբեմն նույնիսկ կառավարության ղեկավարի խոսքում տեսանելի են լինում պատասխաններ այդ դիտարկումներին, բայց դրանք լինում են անբովանդակ և լղոզված: Օրինակ՝ խոսում են գյուղատնտեսության զարգացման, պետական աջակցության տրամադրման մասին, բայց խաղողագործությունը այդքան աջակցություններից հետո այս տարի 20 տոկոս անկում է գրանցել:

Այդպես էլ չհայտարարեցին, թե Թուրքիային և Ադրբեջանին ինչ ենք վաճառելու, բայց հեշտ ու հանգիստ կարողանում են հայտարարել, թե ինչ ենք նրանցից ձեռք բերելու: Ասում են՝ կարող ենք ադրբեջանական գազ, բենզին գնել շատ ավելի մատչելի գներով: Հայաստանի տնտեսությունն այժմ կախված է Ռուսաստանից և ԵԱՏՄ շուկայից, հետո կախվածություն ձեռք կբերի ադրբեջանական և թուրքական շուկաներից: Եթե տնտեսական բոլոր թելերը կապենք նրանց հետ, մի օր այդ թելերը քանդելը շատ ավելի բարդ կլինի: Այդ ժամանակ ոչ թե կասենք՝ ռուսն ինչ ասում է, անում ենք, այլ կասենք՝ թուրքն ու Ադրբեջանն ինչ ասում են, դա էլ անում ենք: Նրանք մի օր կխոսեն գազի անջատման կամ սակագնի էական բարձրացման, բենզինի և գյուղատնտեսական արտադրանքի մատակատարումների դադարի մասին և այլն: Եվ այսպես՝ «խաղաղության խաչմերուկը» երևի կվերաձևակերպվի որպես «չարիքի խաչմերուկ»»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրա