Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օգոստոսի 1-ից գազով աշխատող բոլոր ավտոմեքենաները պարտադիր պետք է ստուգված և փորձարկված լինեն լիցենզավորված կազմակերպության կողմից, ունենան դրա վերաբերյալ պատասխան վկայագիր։ Եթե վկայագիր չունենան, մեքենաների գազաբալոններն ուղղակի չեն լիցքավորվի։ ՏԿԵ նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Երևանում և մարզերում այժմ գործում է լիցենզավորված 15 կազմակերպություն՝ Երևանում Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Նախարարությունից լրատվամիջոցներից մեկին հավաստիացրել էին, թե կազմակերպությունների թիվը կավելանա։

Տարբեր հաշվարկներով, Հայաստանում գազով աշխատող մեքենաների քանակը 400 հազարից ավելի է, ստացվում է, որ ընդամենը 40 օրում այդ մեքենաները պետք է անցնեն հետազոտություն ու վկայագրվեն։ Վկայագրման գինն էլ տատանվում է 10-14 հազար դրամի սահմաններում։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝ պետք չէ սպասել հերթական դժբախտ պատահարին, հետո սկսել գործ անել, անկասկած պետք է քայլեր ձեռնարկել անվտանգությունն ապահովելու համար, բայց դրանք պետք է այնպես ձեռնարկվեն, որ և՛ հնարավորինս արագ ապահովենք անվտանգությունը, և՛ հնարավորինս քիչ սոցիալական խնդիրներ ստեղծենք:

«Ամեն անգամ, երբ գազաբալոնի պայթյուն է լինում, մարդ մահանում, պետությունը հիշում է, որ ինքն այստեղ անելիք ուներ, բայց չի արել: Հենց ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, առաջ է գալիս հարցի հակառակ կողմը՝ կան քաղաքացիներ, որոնք այդ պահին ունենալու են որոշակի խնդիրներ: Դրա համար ի՞նչ է պետք անել: Կան գազաբալոններ, որոնք արդեն ժամկետն անց են, կամ էլ ժամկետը մոտենում է ավարտին: Աստված չանի, եթե պայթյուն լինի և մարդ մահանա, պետք է ասենք՝ ո՞ւր էին նայում պետական կառույցները: Ուրեմն, պետք է սկսենք հենց այդ բալոններից, այսինքն՝ վերահսկողություն իրականացնելը սկսում ենք ինչ-որ կետից: Երբ այդ կետը չես ասում, սահմանում ես չափորոշիչ, աղմուկ է լինում, դժգոհություն, իսկ պետությունն էլ ասում է՝ ուզում էի ինչ-որ բան անել, չստացվեց, դուք բողոքեցիք: Հետո՝ երկրորդ քայլն ենք անում:

Հասկանում ենք, որ հերթեր են գոյանալու, սպասարկման կետերում համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունների թվի դեֆիցիտ ունենք: Կարո՞ղ էինք այս ընթացքում ստեղծել համապատասխան ենթակառուցվածք, որ այդ ծառայությունը՝ եզրակացությունը, որ գազաբալոնային համակարգը ճիշտ է տեղադրված, քաղաքացուն մատուցվեր շատ մատչելի գնով: Նման բան արե՞լ ենք, ոչ: Հիմա բնական է, որ ազատ շուկայական հարաբերություններով առաջարկ պահանջարկի սահմաններում միանգամից մեծ հերթեր են լինում, գնի թանկացում, հետո ասելու ենք՝ ո՞ւր է նայում Մրցակցության պետական հանձնաժողովը, նա էլ իր հերթին ասելու է՝ գերիշխող դիրք չկա, ինչի՞ն նայեմ: Վերջում ստացվելու է, որ ունենք պրոբլեմ, բայց չունենք պրոբլեմի լուծում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Հավելում է՝ ի սկզբանե հասկանում ենք, որ ինչ-որ բան պետք է անենք, բայց չենք հասկանում, թե որտեղից պետք է սկսենք և ուր գնանք: «Անվտանգությանն ուղղված ցանկացած միջոցառման կողմ եմ, բայց եթե այն լուծում է բովանդակային, ոչ թե ձևական հարց: Պետք է հասկանանք, որ գործ ունենք մի պրոցեսի հետ, որը մարդկային կյանքեր է արժենում, բայց այս ամենը պետք է այնպես կազմակերպենք, որ մեխանիզմը գրագետ աշխատի և հնարավորինս քիչ պրոբլեմ ստեղծենք, ունենանք մեխանիզմ սոցիալապես անապահով խավի համար: Վերջինի մասով կարելի էր հետևյալն անել. լիցենզավորում անցած այն կազմակերպությունները, որոնք պետությանը կերաշխավորեն հնարավորինս մատչելի գնով ծառայություն մատուցել, պետությունն իրենցից այդ ծառայությունը գներ սոցիալապես անապահով խմբերի համար:

Երբ պետությունը սկսի այդ ծառայությունը գնել, իր համար գնի էժան լինելը կդառնա կարևոր: Կամ՝ պարզեցվեր լիցենզիա ստանալու գործընթացը: Օրինակ՝ քաղաքացին գնացել է ոչ լիցենզավորված կազմակերպության մոտ, որն իրեն վկայագիր չի տվել, բայց նորմալ գործ է արել: Կարող ենք, օրինակ՝ սիմվոլիկ 2000-3000 դրամ վճար սահմանել, բալոնը զննություն անցնի, տեսնեն մեքենան նորմալ աշխատում է, քաղաքացին թուղթը վերցնի և վերջ»,-նշում է մեր զրուցակիցը:

ՀԿ նախագահը շեշտում է՝ ամեն ինչ պետք է խելամիտ անել և հստակ ժամանակացույցով:

«Հայտարարություն է տարածվում, որ վերահսկողություն է սկսվում: Հստակ ժամկետներ են սահմանվում, որոնք չպետք է խախտվեն, բայց, ըստ ժամանակացույցի, պետք է իմանանք, թե օգոստոսի 1-ից ի՞նչն ենք վերահսկում: Օրինակ՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերահսկում ենք ժամկետանց բալոնները: Հոկտեմբերի 1-ից՝ այն բալոնները, որոնց պիտանելիության ժամկետին քիչ ժամանակ է մնացել:

Եվ այսպես շարունակ, որ հետո չասեն՝ ռեսուրսը չի հերիքում, որ բոլոր մեքենաները ստուգենք, կամ տուգանքները շատ կլինեն, մարդիկ փողոց դուրս կգան, կասեն՝ ժողովուրդը բողոքեց, իր կամքով առաջնորդվեցինք: Չէ՞ որ ինչը չեն կարողանում անել, միանգամից ժողովրդի կամքով են առաջնորդվում: Արդյունքում կունենանք հերթական չլուծված խնդիրը, որը, սակայն, պետք է լուծել, և այնպես, որ սոցիալական այս ծանր պայմաններում մեր քաղաքացուն հերթական ծանր բեռի տակ չդնենք»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր