Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինչ-որ կանաչ լույսի հույս ունեն, որ արդեն ավելի կտրուկ գործողությունների դիմեն»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Անկողմնակալ դատական համակարգ ունենալու կոչերն ու գերնպատակը ի չիք դարձան ուղիղ մեկ տարի առաջ, երբ ուղղակիորեն հարված հասցվեց դատական իշխանության անկախությանը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբան, Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանը՝ հիշեցնելով, որ 2019թ. մայիսի 20-ին գործադիր իշխանության ղեկավարի կոչով դատարանների շրջափակում տեղի ունեցավ, որը, նրա բնութագրմամբ, աննախադեպ էր իրավական անվտանգության տեսանկյունից: 

«Ես այս համատեքստում եմ գնահատում նաև այսօր իշխող ուժի կողմից հնչող այն հայտարարությունները, թե իրենց գերնպատակը անշահախնդիր ու անաչառ դատական համակարգ ունենալն է, ինչն այնքան էլ իրականությանը չի համապատասխանում: Դատական իշխանության անկախության իմաստը հենց այն է, որ իշխանության մյուս երկու՝ օրենսդիր և գործադիր ճյուղերը միջամտության որևէ փորձ չկատարեն, բայց մենք անընդմեջ հակառակին ենք ականատես լինում: 

Ընդհանուր առմամբ, այո, 2018թ. ապրիլյան իրադարձություններից հետո դատական իշխանության անկախությունը ապահովելու հնարավորություն կար, սակայն այդ հնարավորությունը ձախողվեց»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով նաև որոշ դատավորների նկատմամբ հետապնդումներ իրականացնելու դեպքերը:

«Ինչ վերաբերում է ընդհանուր համակարգային բարեփոխումներին, ապա նկատենք, որ վերջերս մի շարք ՀԿ-ների կողմից կրկին փորձ է արվում վեր հանել, այսպես կոչված, վեթինգի թեման, ինչը պատահական չէ: Հիշենք, որ նախորդ տարի թե՛ վեթինգի, թե՛ անցումային արդարադատության թեման կրկին արծարծվել էր: 

Այս պարագայում կիսում եմ իշխանության որդեգրած քաղաքականությունը»,-նշեց նա՝ հավելելով՝ ողջունելի է, որ չներդրվեց անցումային արդարադատության ձևաչափը: Նա շեշտեց, որ այդ ձևաչափը ներդրվում է, օրինակ՝ հետպատերազմական պետություններում, որոնցում իրավական համակարգը խարխլված է կամ գոյություն չունի: 

Գոհար Մելոյանը հիշեցրեց Վենետիկի հանձնաժողովի՝ անցած տարի հրապարակած զեկույցը, որի համաձայն պարզ դարձավ, որ ներկայիս իշխանություններին առաջարկվել է հրաժարվել կտրուկ գործիքակազմերից ու առաջնորդվել իրավական պետություններին հարիր վեթինգի գործիքակազմերից, որոնք մեր երկրում արդեն իսկ կան. 

«Լավագույն գործիքակազմ են գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտն ու կարգապահական մեխանիզմները, որոնց մասին  ընդգծել էր Վենետիկի հանձնաժողովը՝ խորհուրդ տալով գնալ այդ ինստիտուտների կատարելագործման ու բարեփոխման ճանապարհով, ինչը և տեղի ունեցավ»:

Միևնույն ժամանակ, իրավաբանը շեշտեց, որ կան քայլեր ու զարգացումներ, որոնք, ամեն դեպքում, հակասում են անկախ դատական իշխանություն ունենալու ցանկությանը. «Բացի վերոնշյալ գործողություններից, ակնհայտ օրինակ են ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումները, որոնք վաղուց դուրս են եկել իրավական շրջանակներից: 

Այդ առումով արդեն գործադրվել են հնարավոր և անհնարին գործիքակազմերը: ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներն արդեն իրենց էպոպեային են հասել: Հիշենք, որ մեկը մյուսին հաջորդող ակնառու իրավական խնդիրներ, ընդհուպ մինչև սահմանադրական դրույթներ խախտող գործընթացներ էին մեկնարկում»: ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները որակելով որպես հակասահմանադրական, հիշեցնելով նաև մինչ այս առկա զարգացումներն ու միջազգային կառույցների արձագանքները՝ մեր զրուցակիցը խոսեց արդեն ներկայիս փուլի մասին:

հանրաքվեի ակտիվ նախաքարոզչական գործընթաց էր գնում: 

Ի վերջո, արտակարգ դրություն հայտարարվեց, ու այն արդեն երրորդ անգամ երկարաձգվեց: Հատկապես խնդրահարույց է երրորդ անգամ երկարաձգելը, որովհետև եթե նախորդ երկու անգամների ընթացքում կային կոնկրետ սահմանափակումներ, այս անգամ վերացվեցին այն հիմնական սահմանափակումները, որոնք մարդկային կուտակումներ էին ենթադրում: 

Կարելի է ենթադրել, որ արտակարգ դրությունը երկարաձգելու միտումներից մեկը հանրաքվեի հարցի առկախումն է, մինչև հասկանան, թե ինչ են անելու»,-ասաց նա՝ նշելով օրենքի այն պահանջի մասին, ըստ որի, արտակարգ դրության վերացումից հետո հանրաքվեի գործընթացը պետք է շարունակվեր:

 «Մյուս կողմից՝ հնարավոր է՝ սոցիոլոգիական հարցումներ ունեն և, հասկանալով հանրության տրամադրությունները, ամեն դեպքում ներքին որոշում ունեն: Հղում անելով իշխող ուժի պաշտոնատար անձանց հայտարարություններին՝ կարող եմ ասել, որ ակնհայտ է՝ հանրաքվեից հրաժարվելու որոշում ունեն: Յուրաքանչյուր ողջամիտ անձ կկիսի այն կարծիքը, որ ՍԴ-ն ներկայում իրենց համար վեցերորդական խնդիր է: 

Բայց՝ ոչ: Իրենք ամեն դեպքում առաջ են մղում այս հարցը՝ այն դիտարկելով որպես իրենց օրակարգի առաջնահերթություն, որին ուզում են ամեն կերպ լուծում տալ: Այս պարագայում ակնհայտ է, որ կրկին հակասահմանադրական մեխանիզմների են դիմելու. ԱԺ-ի միջոցով փորձելու են լուծել ՍԴ դատավորների պաշտոնավարման հարցը»,-նշեց նա:

Ընդգծելով հարցի լուծման հնարավոր տարբերակները՝ Գ. Մելոյանը հավելեց. «Մի շարք հարցադրումներով իշխանությունները դիմել են Վենետիկի հանձնաժողովին՝ եզրակացություն ստանալու նպատակով: 

Հանրաքվեի գործընթացի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ-ի կողմից մինչ այս քննադատական կոչեր արդեն հնչեցվել էին, որովհետև աննախադեպ երևույթ էր այն, որ ՀՀ-ն իր սահմանադրական փոփոխությունների նախագիծը չէր ուղարկում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը: Հասկանալով, որ այսպիսի գործողությունների պարագայում կտրուկ գնահատականները հաջորդելու են իրար, ըստ իս՝ ինչոր կանաչ լույսի հույս ունեն, որ արդեն ավելի կտրուկ գործողությունների դիմեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ Չվերթների ուշացումներ և չեղարկումներ ՌԴ օդանավակայաններում Նյու Դելի-Չեննայ չվերթի ժամանակ ինքնաթիռի ուղեբեռի վերին խցիկում պայթել է շարժական լիցքավորիչը ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ինչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 12-17-ը Փարիզում шյրվել է 1615 թվականին հիմնադրված ամենահին սննդի շուկան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների վերջնական կազմերը Գեղարքունիքում 2-ամյա տղան քացախաթթու է խմել․ երեխան հիվանդանոցի ճանապարհին մաhացել էՄանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասինԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կինն և երկու երեխաները տուժող են ճանաչվել Այն մասին, թե ով է իրականում այս վարչախմբի հիմնական արտաքին գործընկերը, և ինչում է դա արտահայտվում․ Ավետիք ՉալաբյանԲիլի Շարփը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում դատարանը կարգադրել է անհապաղ դադարեցնել Թրամփի հեռուստագովազդի ցուցադրությունը ԿԺԴՀ-ն մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի ԶՈւ Շտաբների պետերի միացյալ կոմիտե Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀայաստանը իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում այլևս որոշիչ ձայն չունի աշխարհում. Ցոլակ ԱկոպյանԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Գորիս-Տեղ-Կոռնիձոր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Գոմք բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Հունգարիան մտադիր չէ Ուկրաինային ռшզմական օգնություն ցուցաբերել. Հունգարիայի վարչապետ Լոռում «Opel Zafira»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ 6 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մահшցել է Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Շաքիից մինչև Մեղրի ու բանակի ոչ մարտական կորուստներ․ համակարգայի՞ն ճգնաժամ անվտանգության ոլորտում․ Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներումՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր